Գլխավոր տեղեկություն
Համար
N 1103-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Incorporation (20.02.2014-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2013.10.23/58(998) Հոդ.981
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
28.09.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.10.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.10.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 սեպտեմբերի 2013 թվականի N 1103-Ն

 

ՆԱԽԿԻՆ ԽՍՀՄ ԽՆԱՅԲԱՆԿԻ ՀԽՍՀ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԲԱՆԿՈՒՄ ՄԻՆՉԵՎ 1993 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-Ը ՆԵՐԴՐՎԱԾ ԴՐԱՄԱԿԱՆ ԱՎԱՆԴՆԵՐԻ ԴԻՄԱՑ 2013 ԹՎԱԿԱՆԻՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել`

1) որ նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցումը տրամադրվում է ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված, «0»-ից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքների կազմում ընդգրկված մինչև 1924 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս հաշմանդամ դարձած անձանց.

2) նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

3) նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման հաշվառման դիմումի ձևը` համաձայն N 2 հավելվածի.

4) նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման հաշվառման դիմումի լրացման կարգը` համաձայն N 3 հավելվածի:

2. «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1616-Ն որոշման NN 5 և 11 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 4 և 5 հավելվածների:

3. Ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված, «0»-ից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքների կազմում ընդգրկված մինչև 1924 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս հաշմանդամ դարձած անձանց նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցում իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը 2013 թվականի չորրորդ եռամսյակում հատկացնել 77,000.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (ծախսերի տնտեսագիտական դասակարգման` «Այլ նպաստներ բյուջեից» ծախսային հոդվածով):

(3-րդ կետը փոփ. 26.12.13 N 1517-Ն)

4. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության պետին` 7-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին տրամադրել Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս հաշմանդամ դարձած անձանց ցուցակը` նշելով ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան թիվը, հաշմանդամության խումբը, հասցեն, անձը հատատող փաստաթղթի համարը, հանրային ծառայությունների համարանիշը:

5. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` ապահովել Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 16-ի «Նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրման կարգը հաստատելու մասին» N 352-Ն որոշմամբ սահմանված կարգով` ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված, «0»-ից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքների կազմում ընդգրկված մինչև 1924 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս հաշմանդամ դարձած անձանց նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման կենտրոնական տեղեկատվական բազայի վարումը:

6. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության մարզպետներին և առաջարկել Երևանի, Գյումրիի, Վանաձորի, Արարատի, Ջերմուկի քաղաքապետներին` ապահովել սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինների կողմից սույն որոշմամբ սահմանված կարգով ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված, «0»-ից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքների կազմում ընդգրկված մինչև 1924 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս հաշմանդամ դարձած անձանց, որպես ավանդի դիմաց փոխհատուցման իրավունք ունեցող անձ, հաշվառման իրականացումը:

7. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 16-ի N 352-Ն որոշման հավելվածի 30-րդ կետով նախատեսված կարգով հայտնաբերված` ավանդատուներին անհիմն վճարված փոխհատուցման հետգանձման ենթակա գումարների պարտքը համարել մարած:

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2013 թ. հոկտեմբերի 17

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2013 թվականի

սեպտեմբերի 28-ի N 1103-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՆԱԽԿԻՆ ԽՍՀՄ ԽՆԱՅԲԱՆԿԻ ՀԽՍՀ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԲԱՆԿՈՒՄ ՄԻՆՉԵՎ 1993 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-Ը ՆԵՐԴՐՎԱԾ ԴՐԱՄԱԿԱՆ ԱՎԱՆԴՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

I. ՆԱԽԿԻՆ ԽՍՀՄ ԽՆԱՅԲԱՆԿԻ ՀԽՍՀ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԲԱՆԿՈՒՄ ՄԻՆՉԵՎ 1993 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-Ը ՆԵՐԴՐՎԱԾ ԴՐԱՄԱԿԱՆ ԱՎԱՆԴՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ՍՏԱՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

 

1. Նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցում (այսուհետ` փոխհատուցում) ստանալու իրավունք ունեն ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված, «0»-ից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքների կազմում ընդգրկված մինչև 1924 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս հաշմանդամ դարձած այն անձինք, ովքեր նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում խորհրդային ռուբլով դրամական ավանդ են ներդրել մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներառյալ (այսուհետ` ավանդատու):

2. Եթե ավանդատուի ամուսինը մահացած է և մահացած ամուսնու անունով ներդրված ավանդը ներդրվել է նրանց համատեղ ամուսնական կյանքի ընթացքում, ապա մահացած ամուսնու ավանդի 50 տոկոսի դիմաց ողջ ամուսնու համար փոխհատուցում ստանալու իրավունքը ճանաչվում է որպես ավանդի նկատմամբ մահացածի հետ ընդհանուր համատեղ սեփականության իրավունք:

3. Ավանդատուների հաշվառման, ինչպես նաև փոխհատուցման վճարման կազմակերպման աշխատանքներն իրականացնում են համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնները կամ սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինները (այսուհետ` տարածքային մարմին):

4. Փոխհատուցում ստանալու համար ավանդատուները հաշվառման նպատակով իրենց փաստացի բնակության վայրի տարածքային մարմին անձամբ կամ օրինական ներկայացուցչի կամ լիազորագրի հիման վրա գործող ներկայացուցչի միջոցով ներկայացնում են դիմում` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի սեպտեմբերի 28-ի N 1103-Ն որոշման N 2 հավելվածի, և հետևյալ փաստաթղթերը`

1) անձնագիր.

2) ավանդատուի հանրային ծառայության համարանիշը կամ սոցիալական ապահովության քարտը կամ տեղեկանք հանրային ծառայության համարանիշ չունենալու մասին (այսուհետ` հանրային ծառայության համարանիշ).

3) ավանդատուի խնայողական գրքույկը, ինչպես նաև դրա լուսապատճենը` գրքույկի առաջին էջի (պարունակում է մասնաճյուղի համարը, բաժանմունքի գտնվելու վայրը (քաղաք, շրջան, գյուղ), հաշվեհամարը, ավանդատուի անունը, ազգանունը, հայրանունը, մասնաճյուղի կնիքը և պաշտոնատար անձի ստորագրությունը) և 1993 թվականի հունիսի 10-ի դրությամբ մնացորդի էջերի մասով.

4) ամուսնության վկայական, եթե դիմողը ներկայացնում է ավանդատուի մահացած ամուսնուն պատկանող խնայողական գրքույկը, ինչպես նաև` ամուսնու մահվան վկայականը, դրանց լուսապատճենները.

5) ավանդատուի անունը և (կամ) ազգանունը փոխելու մասին քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի տված փոխման վկայականը, եթե անձնագրում և խնայողական գրքույկում նշված անունը, ազգանունը տարբեր են, իսկ ուղղելու դեպքում` ուղղման տեղեկանքը և դրանց լուսապատճենները.

6) տեղեկանք «ՎՏԲ-Հայաստան» փակ բաժնետիրական ընկերությունից (ավանդային հաշիվն սպասարկող մասնաճյուղի կառավարչի կողմից ստորագրված և մասնաճյուղի կնիքով կնքված) ավանդատուի (նաև մահացած ամուսնու) բանկային հաշվի քարտում 1993 թվականի հունիսի 10-ի դրությամբ առկա տվյալների մասին.

7) համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների դեպքում ներկայացված փաստաթղթերը տեսաներածվում են և լուսապատճեններ չեն պահանջվում:

5. Յուրաքանչյուր ավանդային գրքույկի համար ներկայացվում է առանձին դիմում: Եթե ավանդային գրքույկը լրացված է ռուսերենով և ավանդատուի ազգանունը կամ անունը ռուսերենով տառացի չի համընկնում անձը հաստատող փաստաթղթում նշված հայերենին, սակայն բառով ակնհայտ նույնն է, ապա համարվում է, որ դիմողը հաշվետերն է և տեղեկատվական բազայում մուտքագրվում է ազգանունը, անունը, ինչպես անձնագրում (օրինակ` Կազարյան - Ղազարյան, Այկ, Գայկ - Հայկ):

6. Տարածքային մարմինը դիմումների հաշվառման գործընթացում իրականացնում է հետևյալ գործառույթները`

1) խորհրդատվություն, փոխհատուցում ստանալու համար սույն կարգի` բողոքարկման, դիմումի ձևի լրացման պարզաբանում, անհրաժեշտ փաստաթղթերի ցանկի հետ ծանոթացում տարածքային մարմնում կամ տարածքային մարմնի պետի հանձնարարությամբ կատարված տնային այցելության ընթացքում, եթե ավանդատուն որևէ պատճառով չի կարող ներկայանալ տարածքային մարմին և գրավոր կամ հեռախոսով խնդրել է կազմակերպել տնային այցելություն (ներառյալ այցելություն բուժման վայր).

2) դիմումների ընդունում` դիմումում նշված տվյալների համեմատությունը դիմողի անձնագրի, հանրային ծառայության համարանիշի, խնայողական գրքույկի և «ՎՏԲ-Հայաստան» փակ բաժնետիրական ընկերության կողմից տրամադրված տեղեկանքի տվյալների հետ.

3) դիմումում նշված անձնագրային տվյալների համեմատություն բնակչության պետական ռեգիստրի տեղեկատվական բազայի տվյալների հետ.

4) սույն կետի 2-րդ և 3-րդ ենթակետերով նախատեսված գործողությունների արդյունքում անհամապատասխանության հայտնաբերման դեպքում դիմողին տրվում է այն ուղղելու վերաբերյալ համապատասխան խորհրդատվություն.

5) ավանդատուի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 16-ի N 352-Ն և 2010 թվականի մայիսի 6-ի N 510-Ն որոշումներով (այսուհետ` որոշումներ) սահմանված կարգերով` ներդրված ավանդի դիմաց փոխհատուցում ստացած լինելու, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված լինելու հանգամանքի ճշտում.

6) ընդունված դիմումների հաշվառում` դիմումների հաշվառման գրանցամատյանում, փոխհատուցման գործերի կազմում և առանձին թղթապանակում տեղադրում` ըստ դիմում ընդունողների.

7) դիմողի և դիմում ընդունողի միջև ծագած տարաձայնությունների քննարկում, հաշվառման մերժման որոշման ընդունում և դրա մասին դիմողին գրավոր իրազեկում.

8) դիմումներում և ներկայացված այլ փաստաթղթերում ներառված տվյալների մուտքագրում փոխհատուցման իրավունք ունեցող անձանց տվյալների տեղեկատվական բազա` նույն աշխատանքային օրվա ընթացքում:

7. Տվյալների հաշվառումը ենթակա է գրավոր մերժման, եթե`

1) դիմողը չի ներկայացրել սույն կարգով պահանջվող բոլոր փաստաթղթերը (տվյալները).

2) դիմողը չի հանդիսանում խնայողական գրքույկում նշված ավանդային հաշվետերը, նրա ամուսինը կամ նրա ներկայացուցիչը չունի լիազորագիր.

3) ավանդատուն մահացել է.

4) խնայողական գրքույկը տրված է նախկին ԽՍՀՄ այլ միութենական հանրապետության խնայբանկի կողմից.

5) դիմումը լրացված է թերի կամ ջնջումներով կամ մատիտով.

6) ավանդատուն որոշումների համաձայն ստացել է ներդրված ավանդի դիմաց նախատեսված փոխհատուցումը.

7) մինչև 1924 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված անձի ընտանիքի անապահովության միավորը «0» է կամ ընտանիքը հաշվառված չէ ընտանիքների անապահովության գնահատման համակարգում:

8. Որոշումների համաձայն` ներդրված ավանդի դիմաց նախատեսված փոխհատուցումն ստացած ավանդատուի տվյալները ենթակա են հաշվառման` նրա ներկայացրած այն ավանդային գրքույկների մասով (ներառյալ մահացած ամուսնուն պատկանող ավանդի 50 տոկոսը), որոնք ավանդատուն որոշումներով սահմանված կարգերով և ժամկետներում չի ներկայացրել հաշվառման, ինչպես նաև որոշումների համաձայն փոխհատուցման իրավունքը ճանաչված, ապա մահացած (մահվամբ փոխհատուցման իրավունքը դադարած), ամուսնու ավանդային գրքույկները (ավանդի 50 տոկոսի չափով):

9. Դիմողին հաշվառելու դեպքում դիմում ընդունող աշխատողը հաշվառված խնայողական գրքույկի առաջին էջի վրա նշում է հաշվառման օրը և ստորագրում: Խնայողական գրքույկը (առաջին էջը) տարածքային մարմնի ղեկավարի կողմից կնքվելուց հետո փաստաթղթերի բնօրինակների հետ (բացառությամբ «ՎՏԲ-Հայաստան» փակ բաժնետիրական ընկերության կողմից տրամադրված տեղեկանքի) վերադարձվում է դիմողին:

10. Տարածքային մարմինը տվյալ ամսվա ընթացքում ձևավորված տեղեկատվական բազան մինչև տվյալ ամսվան հաջորդող ամսվա 8-ը ներկայացնում է կենտրոնական տեղեկատվական բազան շահագործող կազմակերպություն (այսուհետ` կազմակերպություն):

 

II. ՀԱՇՎԱՌՄԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՃՇՏՈՒՄԸ ԵՎ ՃՇՏՎԱԾ ՑՈՒՑԱԿԻ ԿԱԶՄՈՒՄԸ

 

11. Կազմակերպությունը տարածքային մարմիններից էլեկտրոնային կրիչով ստացած տեղեկատվությունն ամփոփում և ներառում է կենտրոնական տեղեկատվական բազա` միաժամանակ պարզելով տվյալների մուտքագրման տեխնիկական սխալների առկայությունը, որի հիման վրա կազմում է ավանդատուների ճշտված ցուցակը և վիճահարույց տվյալներով ավանդատուների ցուցակը:

12. Վիճահարույց տվյալներով ավանդատուների ցուցակը տրամադրվում է տարածքային մարմիններին` համապատասխան ուղղումներ կատարելու և մինչև հաջորդ ամսվա 8-ը կազմակերպությանը վերադարձնելու համար:

13. Ճշտված ցուցակում ներառված ավանդատուի տվյալներում հաշվառվում է նաև նրա մահացած ամուսնու անվամբ ներկայացված գումարի կեսը:

14. Կազմակերպությունը ճշտված ցուցակում ավանդատուի հաշվառման հերթական համարը որոշում է դիմումի օրվա դրությամբ՝ ըստ նշված առաջնահերթությունների`

1) ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված, «0»-ից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքների կազմում ընդգրկված մինչև 1924 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված անձանց դեպքում՝ ըստ տարիքի (ծննդյան օր, ամիս, տարի)՝ նվազման հաջորդականությամբ,

2) Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս հաշմանդամ դարձած անձանց դեպքում՝ ըստ հաշմանդամության խմբի.

ա. 1-ին խմբի հաշմանդամություն,

բ. 2-րդ խմբի հաշմանդամություն,

գ. 3-րդ խմբի հաշմանդամություն:

15. Ցուցակներում ներառվում է «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 8 հավելվածի 4-րդ կետի համաձայն հաշվարկած` յուրաքանչյուր ավանդատուին հասանելիք փոխհատուցման գումարի չափը` հիմք ընդունելով «ՎՏԲ-Հայաստան» փակ բաժնետիրական ընկերության կողմից տրամադրված տեղեկանքում նշված` ավանդատուի բանկային հաշվի քարտում 1993 թվականի հունիսի 10-ի դրությամբ առկա գումարի չափը:

16. Ավանդատուին հասանելիք փոխհատուցման գումարի չափը հաշվարկելիս` ավանդատուի մեկից ավելի ավանդների (ներառյալ մահացած ամուսնուն պատկանող ավանդի 50 տոկոսը) մնացորդները գումարվում են և անձին հասանելիք փոխհատուցումը հաշվարկվում է ընդհանուր գումարի նկատմամբ` բացառությամբ սույն կարգի 8-րդ կետով նախատեսված դեպքի:

17. Սույն կարգի 8-րդ կետով նախատեսված դեպքում ավանդատուին հասանելիք փոխհատուցման գումարի չափը հաշվարկելիս` ավանդատուի մեկից ավելի ավանդների (ներառյալ մահացած ամուսնուն պատկանող ավանդի 50 տոկոսը) մնացորդներին գումարվում են նաև որոշումներով սահմանված կարգով հաշվառած ավանդների մնացորդները (ներառյալ մահացած ամուսնուն պատկանող ավանդի 50 տոկոսը) և անձին հասանելիք փոխհատուցումը հաշվարկվում է ընդհանուր գումարի նկատմամբ հաշվարկված փոխհատուցման գումարից` հանելով արդեն իսկ ստացած փոխհատուցման գումարը:

18. Կազմակերպությունը ճշտված ցուցակը տրամադրում է տարածքային մարմնին, որի հիման վրա` ցուցակն ստանալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում, տարածքային մարմինը կազմում է ավանդատուի փոխհատուցման իրավունքի ճանաչման կարգադրություն, որը հաստատվում է տարածքային մարմնի ղեկավարի կողմից:

 

III. ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԾԱԳՈՒՄԸ ԵՎ ԴԱԴԱՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

19. Ճշտված ցուցակում ընդգրկված ավանդատուի` Հայաստանի Հանրապետության նկատմամբ փոխհատուցում ստանալու գույքային իրավունքը համարվում է ծագած սույն կարգի համաձայն տարածքային մարմինների ղեկավարների կողմից ավանդատուի փոխհատուցման իրավունքի ճանաչման կարգադրության հաստատվելու պահից:

20. Հաշվի առնելով, որ ավանդատուի փոխհատուցում ստանալու պահանջի իրավունքը համարվում է անձի հետ անխզելիորեն կապված իրավունք, այն չի կարող անցնել այլ անձի (Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 398-րդ հոդված), լինել գրավի առարկա (Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 230-րդ հոդվածի առաջին մաս), մտնել ժառանգության զանգվածի մեջ (Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1186-րդ հոդվածի երկրորդ մաս):

21. Ավանդատուի` Հայաստանի Հանրապետության նկատմամբ փոխհատուցում ստանալու գույքային իրավունքը համարվում է դադարած կատարմամբ` վճարմամբ, կամ ավանդատուի մահով:

 

IV. ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

22. Սույն կարգի համաձայն հաշվառված ավանդատուների փոխհատուցման վճարումներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով ավանդների փոխհատուցման վճարման համար նախատեսված ֆինանսական միջոցների եռամսյակային համամասնություններին համապատասխան` հիմք ընդունելով սույն կարգի 14-րդ կետով որոշված առաջնահերթությունները:

23. Սույն կարգով նախատեսված փոխհատուցման համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից միջոցների հատկացումը, փոխհատուցման վճարումը և հաշվետվությունների ներկայացումն իրականացվում է պետական նպաստների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 16-ի N 352-Ն որոշմամբ նախատեսված փոխհատուցման վճարման հետ կապված` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ընթացակարգերին համապատասխան:

24. Տարածքային մարմինը Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն է ներկայացնում բյուջեի կատարման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պահանջվող հաշվետվությունները` տվյալ ծախսային ծրագրի մասով:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Վ. Գաբրիելյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2013 թվականի

սեպտեմբերի 28-ի N 1103-Ն որոշման

 

Դ Ի Մ Ո Ւ Մ

 

ՆԱԽԿԻՆ ԽՍՀՄ ԽՆԱՅԲԱՆԿԻ ՀԽՍՀ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԲԱՆԿՈՒՄ ՄԻՆՉԵՎ 1993 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-Ը ՆԵՐԴՐՎԱԾ ԴՐԱՄԱԿԱՆ ԱՎԱՆԴՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

Բաժին I. Ավանդային գրքույկի տվյալները

 

Ա. Ավանդային գրքույկի տիրոջ անունը, ազգանունը, հայրանունը

 

Բ. Գրքույկի հաշվեհամարը

 

Գ. Ավանդային գրքույկը բացած բաժանմունքի վայրը

              

Դ. Մասնաճյուղի համարը

  

Ե. Մնացորդ 10.06.1993թ.

ռուբլի`

ըստ տեղեկանքի

 

 

Բաժին II. Փոխհատուցում ստանալու իրավունք ունեցող ավանդատուի անձնական տվյալները

 

Ա. Անունը, ազգանունը

      

Բ. Անձը հաստատող փաստաթղթի համարը

սերիա ______ N ___________

Գ. Հանրային ծառայության համարանիշը

 

Դ. Ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը

___________ 19____ թ.

Ե. Փաստացի բնակության վայրը

 

Զ. Կապն ավանդային գրքույկի տիրոջ հետ

նույն ինքը

մահացած ամուսինը

Սույնով լիազորում եմ Հայաստանի Հանրապետությանն ստանալ, օգտագործել և հրապարակել սույն դիմումի I բաժնում նշված իմ բանկային հաշվի վերաբերյալ տեղեկությունները` առանց ժամկետային սահմանափակման:

 

Բաժին III. Դիմումի տվյալները

 

Ա. Դիմումի լրացման ամսաթիվը __ ___ 2013թ.

 

Բ. Դիմողի ստորագրությունը ____________

 

Գ. Դիմողի կապը II բաժնում նշված ավանդատուի հետ`

 

Դ. Դիմողի անունը, ազգանունը _______

 

ինքը

ներկայացուցիչ

ամուսին

 

Ե. Դիմումն ընդունված է ______ __________________ 2013թ. __________________

(ստորագրությունը)

Զ. Դիմումի տվյալների հաշվառումը մերժված է____ ______ 2013թ. ____________

           (ստորագրությունը)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Վ. Գաբրիելյան

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2013 թվականի

սեպտեմբերի 28-ի N 1103-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՆԱԽԿԻՆ ԽՍՀՄ ԽՆԱՅԲԱՆԿԻ ՀԽՍՀ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԲԱՆԿՈՒՄ ՄԻՆՉԵՎ 1993 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-Ը ՆԵՐԴՐՎԱԾ ԴՐԱՄԱԿԱՆ ԱՎԱՆԴՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԼՐԱՑՄԱՆ

 

Բաժին I. Լրացվում են ավանդային գրքույկի տվյալները

 

Ա. Դիմացի վանդակում լրացվում է գրքույկի առաջին էջում կամ «ՎՏԲ-Հայաստան» փակ բաժնետիրական ընկերության կողմից տրամադրված տեղեկանքում նշված տիրոջ անունը, ազգանունը, հայրանունը` հայերենով:

Բ. Դիմացի վանդակում լրացվում է գրքույկի կամ «ՎՏԲ-Հայաստան» փակ բաժնետիրական ընկերության կողմից տրամադրված տեղեկանքի հաշվեհամարը` թվերով:

Գ. Դիմացի վանդակում լրացվում է գրքույկը տրամադրած բաժանմունքի գտնվելու վայրը` ըստ գրքույկի առաջին էջի կամ «ՎՏԲ-Հայաստան» փակ բաժնետիրական ընկերության կողմից տրամադրված տեղեկանքի:

Դ. Դիմացի վանդակում լրացվում է գրքույկը տրամադրած մասնաճյուղի համարը` ըստ գրքույկի առաջին էջի կամ «ՎՏԲ-Հայաստան» փակ բաժնետիրական ընկերության կողմից տրամադրված տեղեկանքի:

Ե. Դիմացի վանդակում լրացվում է «ՎՏԲ-Հայաստան» փակ բաժնետիրական ընկերության կողմից տրամադրված տեղեկանքում նշված մնացորդի չափը` թվերով, ռուբլու մասը` առանց կետի կամ ստորակետի, կոպեկի մասը` ստորակետով` առանձնացնելով ռուբլուց (օրինակ` 12640 ռուբլի 35 կոպեկը` 12640,35):

 

Բաժին II. Լրացվում են ավանդի դիմաց փոխհատուցում ստանալու համար դիմող ավանդատուի տվյալները

 

Ա. Դիմացի վանդակում լրացվում է ավանդատու անձի անունը և ազգանունը` ըստ անձնագրի` հայերենով: Մահացած ավանդատուի դեպքում լրացվում են կենդանի ամուսնու տվյալները:

Բ. Դիմացի վանդակում լրացվում է անձնագրի սերիան` փաստաթղթում նշված լեզվի տառերով, և համարը` արաբական թվանշաններով: Մահացած ավանդատուի դեպքում լրացվում են կենդանի ամուսնու տվյալները:

Գ. Դիմացի վանդակում լրացվում է ավանդատուի հանրային ծառայության համարանիշը կամ սոցիալական ապահովության քարտի կամ հանրային ծառայության համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը` արաբական թվանշաններով: Մահացած ավանդատուի դեպքում լրացվում են կենդանի ամուսնու տվյալները:

Դ. Դիմացի վանդակում լրացվում է ավանդատուի ծննդյան օրը, ամիսը և տարեթիվը` բոլորն արաբական թվանշաններով: Մահացած ավանդատուի դեպքում լրացվում են կենդանի ամուսնու տվյալները:

Ե. Դիմացի վանդակում լրացվում է ավանդատու անձի փաստացի բնակության վայրը: Մահացած ավանդատուի դեպքում լրացվում են կենդանի ամուսնու տվյալները:

Զ. Դիմացի վանդակում կատարվում է V-աձև նշում` համապատասխան քառակուսու մեջ:

 

Բաժին III. Լրացվում են դիմումի տվյալները

 

Ա. Լրացվում է դիմումի լրացման ամսաթիվը:

Բ. Ստորագրվում է դիմումը փաստացի ներկայացնող անձի (ավանդատու, ավանդատուի ամուսին կամ ավանդատուի ներկայացուցիչ) կողմից:

Գ. Կատարվում է V-աձև նշում` համապատասխան քառակուսու մեջ:

Դ. Լրացվում է դիմումը ներկայացնողի անունը և ազգանունը:

Ե. Եթե դիմումն ընդունվել է տարածքային մարմնի աշխատողի կողմից, ապա լրացվում է ամսաթիվը և ստորագրվում է:

Զ. Եթե դիմումի տվյալների հաշվառումը մերժված է, ապա տարածքային մարմնի աշխատողի կողմից լրացվում է ամսաթիվը և ստորագրվում է:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Վ. Գաբրիելյան

 

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2013 թվականի

սեպտեմբերի 28-ի N 1103-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի, տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները

Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)

բաժինը

խումբը

դասը

տարի

     

ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ

0.0

     

այդ թվում

 

10

   

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ

(1,076,000.0)

   

այդ թվում`

 

07

 

Սոցիալական հատուկ արտոնություններ (այլ դասերին չպատկանող)

(1,076,000.0)

 

այդ թվում`

 

01

Սոցիալական հատուկ արտոնություններ (այլ դասերին չպատկանող)

(1,076,000.0)

այդ թվում`

 

06. «ՎՏԲ-Հայաստան» ՓԲԸ-ում ավանդատու հանդիացող քաղաքացիների, որպես նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցում

(1,076,000.0)

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

(1,076,000.0)

     

այդ թվում` ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների

 
     

ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ

(1,076,000.0)

     

այդ թվում`

 
     

ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ

(1,076,000.0)

     

այդ թվում`

 
     

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐ ԵՎ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐ

(1,076,000.0)

     

այդ թվում`

 
     

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԴՐԱՄԱԿԱՆ ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅԱՄԲ ՆՊԱՍՏՆԵՐ(ԲՅՈՒՋԵԻՑ)

(1,076,000.0)

     

այդ թվում`

 
     

-Այլ նպաստներ բյուջեից

(1,076,000.0)

11

   

ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ ՉԴԱՍՎՈՂ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԵՐ

1,076,000.0

     

այդ թվում`

 
 

01

 

ՀՀ կառավարության և համայնքների պահուստային ֆոնդ

1,076,000.0

     

այդ թվում`

 
   

01

ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

1,076,000.0

     

այդ թվում`

 
     

01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

1,076,000.0

     

ՀՀ կառավարություն

1,076,000.0

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Վ. Գաբրիելյան

 

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2013 թվականի

սեպտեմբերի 28-ի N 1103-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.19 ԵՎ N 11.51 ԱՂՅՈՒՍԱԿՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Չափորոշիչները

Ցուցանիշների փոփոխությունը (նվազեցումները նշված են փակագծում)

ոչ ֆինանսական ցուցանիշներ

ֆինանսական ցուցանիշներ

տարի

տարի

ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները

1. Քաղաքականության միջոցառումները

1.2. Տրանսֆերտներ

Ծրագրի դասիչը

Անվանումը`

«ՎՏԲ-Հայաստան» ՓԲԸ-ում ավանդատու հանդիացող քաղաքացիների, որպես նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցում

   

1011

ԾՏ02

Նկարագրությունը

   

«ՎՏԲ-Հայաստան» ՓԲԸ-ում ավանդատու հանդիսացող քաղաքացիների, որպես նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրում

   

Շահառուների քանակը

Կիրառելի չէ

 

0.0

Գումարը (հազ. դրամ)

 

x

(1,076,000.0)

Տրանասֆերտի վճարման հաճախականությունը

 

ամիսը մեկ անգամ

0.0

Շահառուների ընտրության չափանիշները

2005 թ. հուլիսի 1-ից մինչև 2006 թ. ապրիլի 1-ը անընդմեջ նպաստի իրավունք ունեցող ընտանիքի կազմում ընդգրկված անդամի սոցիալական խոցելի խմբի դասվելը

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը  

1011- Անապահով սոցիալական խմբերին աջակցության ծրագիր  

Վերջնական արդյունքի նկարագրությունը  

Աղքատ ընտանիքների կենսամակարդակի բարձրացմանն ուղղված միջոցառումների իրականացում  

ՄԱՍ Բ: Կառավարչական հիմնարկի ամիջական գործունեության արդյունքները

1. Անմիջականորեն մատուցվող ծառայությունների արդյունքային ցուցանիշները

Ծրագրի դասիչը

Անվանումը

ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

   

1011

ԾՏ04

Նկարագրությունը

Ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված, «0»-ից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքների կազմում ընդգրկված մինչև 1924 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս հաշմանդամ դարձած անձանց նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրում  

Շահառուների քանակը

Փոխհատուցում ստացող ավանդատուների թիվը

5380

0.0

Գումարը (հազ. դրամ)

 

x

1,076,000.0

Տրանսֆերտի վճարման հաճախականությունը

 

ամիսը մեկ անգամ

0.0

Շահառուների ընտրության չափանիշները

Ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված, «0»-ից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքների կազմում ընդգրկված մինչև 1924 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս հաշմանդամ դարձած անձինք

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը  

1011- Անապահով սոցիալական խմբերին աջակցության ծրագիր  

Վերջնական արդյունքի նկարագրությունը  

Սոցիալապես անապահով ծեր կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս հաշմանդամ դարձած անձանց կենսամակարդակի բարձրացմանն ուղղված միջոցառումների իրականացում

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Վ. Գաբրիելյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
26.12.2013, N 1517-Ն 20.02.2014, N 1103-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան