ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 փետրվարի 2014 թվականի N 132-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1554-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության քննչական ծառայության կանոնադրություններն ու կառուցվածքները հաստատելու, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտ և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության քննչական ծառայություն ստեղծելու մասին» N 1554-Ն որոշման N 5 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
1) 1-ին կետից հանել «, ռազմարդյունաբերական ոլորտի» բառերը.
2) 7-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) ՀՀ պաշտպանության նախարարության կարիքների համար աշխատանքների, ապրանքների և ծառայությունների գնման գործընթացի կազմակերպումը:».
3) 8-րդ կետի`
ա. 3-րդ ենթակետից հանել «ռազմարդյունաբերական համալիրի,» բառերը, իսկ «ռազմական տեխնիկայի» բառերից հետո ենթակետը լրացնել «հեռանկարային» բառով,
բ. 5-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5) սպառազինության և ռազմական տեխնիկայի ու դրանց առանձին հանգույցների և սարքավորումների վերականգնման ու արդիականացման աշխատանքների իրականացումը».
4) 9-րդ կետի`
ա. 7-րդ ենթակետից հանել «ռազմարդյունաբերական համալիրի,» բառերը,
բ. 9-րդ ենթակետում «պլանը մշակելը» բառերը փոխարինել «պլանի մշակման աշխատանքներին մասնակցելը» բառերով,
գ. 10-րդ ենթակետից հանել «ու պահպանման» բառերը.
5) ուժը կորցրած ճանաչել 8-րդ կետի 4-րդ ենթակետը, 9-րդ կետի 1-ին, 3-րդ, 4-րդ և 11-րդ ենթակետերը և 15-րդ կետի 6-րդ ու 9-րդ ենթակետերը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2014 թ. փետրվարի 18 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|