ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 դեկտեմբերի 2010 թվականի N 1050-Ա
«ԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի նոյեմբերի 24-ի N 925-Ա որոշումՆ Ուժը կորցրած ճանաչելու ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի «Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատության խորհրդի ձևավորման կարգը հաստատելու մասին» N 975-Ն որոշմամբ հաստատված կարգի 1-ին և 8-րդ կետերին և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածին համապատասխան`
1. Հաստատել «Գավառի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի նոյեմբերի 24-ի «Գավառի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու մասին» N 925-Ա որոշումը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Հավելված |
Կ Ա Զ Մ
«ԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ
Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ
Հ. Հակոբյան | - | ՀՀ սփյուռքի նախարար |
Տ. Մուկուչյան | - | ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ) |
Յու. Շուքուրյան | - | ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի փոխնախագահ (համաձայնությամբ) |
Ա. Բադեյան | - | ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ) |
Ա. Հակոբյան | - | ՀՀ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ |
Է. Ղազարյան | - | Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի ընդհանուր տեսական ֆիզիկայի ամբիոնի վարիչ |
Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ
Վ. Խաչատրյան | - | ՀՀ կրթության և գիտության նախարարության Կրթության ազգային ինստիտուտի դեպարտամենտի ղեկավար |
Է. Ալեքսանյան | - | ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության քաղաքականության մշակման բաժնի պետ |
Ռ. Գրիգորյան | - | ՀՀ Գեղարքունիքի մարզպետ |
Ա. Խաչատրյան | - | ՀՀ սահմանադրական դատարանի անդամ (համաձայնությամբ) |
Լ. Բլբուլյան | - |
բանաստեղծ, լրագրող (համաձայնությամբ) |
Է. Գևորգյան | - | Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետի դեկան |
Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ
Հ. Հակոբյան | - | Գավառի պետական համալսարանի պրոֆեսոր |
Ն. Կուտուզյան | - | Գավառի պետական համալսարանի պրոռեկտոր |
Վ. Կատվալյան | - | Գավառի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի դեկան |
Հ. Մելիքյան | - | Գավառի պետական համալսարանի ինֆորմատիկայի և հաշվողական տեխնիկայի ամբիոնի վարիչ |
Թ. Ասոյան | - | Գավառի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի դեկան |
Պ. Մուրադյան | - | Գավառի պետական համալսարանի իրավագիտության ամբիոնի դասախոս |
Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ
Մ. Հովհաննիսյան | - | Գավառի պետական համալսարանի բնագիտական ֆակուլտետի «Ինֆորմատիկա և հաշվողական տեխնիկա» մասնագիտության մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող |
Շ. Բադասյան | - | Գավառի պետական համալսարանի հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի 1-ին կուրսի ուսանող |
Լ. Դանոյան | - | Գավառի պետական համալսարանի հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող |
Ա. Բոխյան | - | Գավառի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի «Ֆինանսներ» մասնագիտության բակալավրի 2-րդ կուրսի ուսանող |
Ի. Մարտիրոսյան | - | Գավառի պետական համալսարանի հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի «Իրավագիտություն» մասնագիտության բակալավրի 2-րդ կուրսի ուսանող |
Ս. Թովմասյան | - | Գավառի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող |
(հավելվածը փոփ. 26.12.13 N 1226-Ա)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |