ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 փետրվարի 2014 թվականի N 317-Ն
ԳՈՒՅՔ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԿՐԱՊԱՀ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ և «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա» (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ) հիմնադրամից (այսուհետ` հիմնադրամ) Հայաստանի Հանրապետության անունից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` 50000 հազ. դրամ արժեքով ձեռք բերել հիմնադրամին սեփականության իրավունքով պատկանող` Երևան քաղաքի Հալաբյան 24-26 տարածքից 275.2 քառ. մետր մակերեսով տարածքը և դրան համապատասխան հողամասի բաժնային մասը (այսուհետ` գույք):
2. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքը ձեռք բերելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը 2014 թվականի առաջին կիսամյակում հատկացնել 50000 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների ձեռքբերում» հոդվածով:
3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի առանձնացումն ու սեփականության իրավունքի պետական գրանցումը:
4. Սահմանել, որ սեփականության իրավունքի պետական գրանցումն իրականացվում է հիմնադրամի միջոցների հաշվին:
5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ սույն որոշման 2-րդ կետում նշված գումարի փոխանցումից և սույն որոշման 3-րդ կետում նշված աշխատանքների իրականացումից հետո երկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետից բխող պայմանագրի կնքումը և գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
6. Սույն որոշման 1-ին կետով ձեռք բերված գույքը նվիրաբերել «Հայաստանի Հանրապետության Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպությանը (այսուհետ` կազմակերպություն)՝ կազմակերպության գործունեության համար օգտագործելու նպատակով:
7. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ սույն որոշման 5-րդ կետում նշված աշխատանքների ավարտից հետո երկամսյա ժամկետում «Հայաստանի Հանրապետության Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպության հետ կնքել գույքի նվիրաբերության մասին պայմանագիր` սահմանելով, որ պայմանագրից բխող գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերն իրականացվելու են կազմակերպության միջոցների հաշվին:
8. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1414-Ն որոշման NN 11 և 12 հավելվածներում կատարել լրացումներ՝ համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2014 թ. մարտի 28 Երևան |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2014 թվականի փետրվարի 27-ի N 317-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.41 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ
Չափորոշիչներ |
Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով) | |||||||||||||
ոչ ֆինանսական ցուցանիշներ |
ֆինանսական ցուցանիշներ | |||||||||||||
առաջին եռամսյակ |
առաջին կիսամյակ |
ինն ամիս |
տարի |
առաջին եռամսյակ |
առաջին կիսամյակ |
ինն ամիս |
տարի | |||||||
ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները 1. Քաղաքականության միջոցառումներ 1.2. Տրանսֆերտներ | ||||||||||||||
Ծրագրային դասիչը |
Անվանումը Շենքերի և շինությունների ձեռքբերում
Նկարագրությունը Շենքերի և շինությունների ձեռքբերում | |||||||||||||
1079 |
ԾՏ01 | |||||||||||||
Շահառուների քանակը |
X |
X |
X |
X |
X |
X |
X |
X | ||||||
Գումարը (հազ. դրամ) |
X |
X |
X |
X |
X |
50000 |
50000 |
50000 | ||||||
Տրանսֆերտի վճարման հաճախականությունը |
||||||||||||||
Շահառուների ընտրության չափանիշները |
Կիրառելի չէ | |||||||||||||
Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը 1079 Շենքերի և շինությունների ձեռքբերման ծրագիր | ||||||||||||||
Վերջնական արդյունքի նկարագրությունը Շենքերի և շինությունների ձեռքբերում |
Հայաստանի Հանրապետության |
Վ. Գաբրիելյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2014 թվականի փետրվարի 27-ի N 317-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 12 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ
Ծրագրային դասիչը |
Գործառական դասիչը (բաժին/խումբ/դաս) |
Ծրագիրը/քաղաքականության միջոցառումը |
ՀՀ 2014 թվականի պետական բյուջե (հազ. դրամ) | |
ծրագիրը |
միջոցառումը | |||
1079 |
Ծրագիր |
583202.9 | ||
Պետական գույքի կառավարման ծրագիր | ||||
Քաղաքականության միջոցառումներ. Տրանսֆերտներ | ||||
ԾՏ01 |
Շենքերի և շինությունների ձեռքբերում |
50000.0 | ||
Ֆինանսավորման ծախսի նկարագրությունը Շենքերի և շինությունների ձեռքբերում |
Հայաստանի Հանրապետության |
Վ. Գաբրիելյան |
Հավելված N 3 ՀՀ կառավարության 2014 թվականի փետրվարի 27-ի N 317-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 12 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ
Կոդը |
Անվանումը |
Գնման ձևը |
Չափի միավորը |
Միավորի գինը |
Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով) | |
քանակը |
գումարը (հազ. դրամ) | |||||
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն |
50,000.0 | |||||
Բաժին N 11, խումբ N 01, դաս N 01 |
50,000.0 | |||||
01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ |
50,000.0 | |||||
ՄԱՍ III. ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ |
50,000.0 | |||||
70121200 |
Շենքերի առքի ծառայություններ |
ԲԸԱՀ |
դրամ |
50,000.0 |
1.0 |
50,000.0 |
Հայաստանի Հանրապետության |
Վ. Գաբրիելյան |