ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 դեկտեմբերի 2013 թվականի N 1507-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-Ի N 809-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի N 1616-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու և Սևանա լճի անտառատնկարկների մաքրման առանձին գործողությունների նորմաները հաստատելու մասին» N 809-Ն որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3.1-ին կետով.
«3.1. Սահմանել, որ պետական սեփականություն հանդիսացող և «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկին անհատույց և անժամկետ օգտագործման իրավունքով ամրացված «WATERMASTER GLASSIC–III» հողահան բազմաֆունկցիոնալ էքսկավատորը «Սևանա լճի ջրածածկ անտառատնկարկների մաքրման ծառայություններ» ծրագրով նախատեսված ծառայությունների մատուցման շրջանակներում կատարողին (կապալառու) շահագործման է տրամադրվում յուրաքանչյուր տարի 5 հեկտար լրացուցիչ անտառատնկարկներ մաքրելու կամ դրան համարժեք գումարի չափով կապալառուի կողմից «WATERMASTER GLASSIC–III» հողահան բազմաֆունկցիոնալ էքսկավատորի ընթացիկ վերանորոգման կամ հիմնանորոգման աշխատանքներ կատարելու պայմանով՝ պատվիրատուի և կատարողի (կապալառուի) միջև կնքվող օգտագործման պայմանագրի հիման վրա, որում ներառվում են սույն կետի դրույթները:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. դեկտեմբերի 28 Երևան |