«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
28 դեկտեմբերի 2013 թ.
Պետական գրանցման թիվ 05013522
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
27 դեկտեմբերի 2013 թ. |
թիվ 317-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՊԱՐՏԱԴԻՐ ԱՆՈՒԻՏԵՏԻ ԺԱՌԱՆԳՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԱՆՈՒԻՏԵՏԻ ԺԱՌԱՆԳՄԱՆ ԴԻՄՈՒՄԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով ապահովել ապահովագրական ընկերությունների կողմից կուտակային կենսաթոշակային անուիտետի սխեմաների գործողության գործընթացի արդյունավետությունը և այդ ոլորտում ապահովադիրների և նրանց ժառանգների շահերի պաշտպանությունը,
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 56-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերը, 61-րդ հոդվածի 2-րդ և 6-րդ մասերը,
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով` ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Ապահովագրական ընկերությունից պարտադիր անուիտետի ժառանգման կարգը և անուիտետի ժառանգման դիմումի ձևը»` համաձայն հավելվածի (կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ |
Ա. Ջավադյան |
2013 թ. դեկտեմբերի 27 Երևան |
Հավելված Հաստատված է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2013 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 317-Ն որոշմամբ |
Կ Ա Ր Գ
ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՊԱՐՏԱԴԻՐ ԱՆՈՒԻՏԵՏԻ ԺԱՌԱՆԳՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՌԱՆԳՄԱՆ ԴԻՄՈՒՄԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգի իմաստով հետյալ հասկացությունները կիրառվում են հետևյալ նշանակությամբ.
1) անուիտետ` համաձայն «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի
2) ապահովադիր (մասնակից)` «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» և «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների («ժառանգ` ֆիզիկական անձ /անձինք/ կամ Հայաստանի Հանրապետությունը
3) լիազորված ներկայացուցիչ` անուիտետի կամ նրա ժառանգների կողմից օրենսդրությամբ սահմանված կարգով լիազորություն ստացած անձ
4) անուիտետի մնացորդային գումար` անուիտետի չվճարված գումարը` նվազեցրած ապահովագրության պայմանագրի կնքման, կատարման ծախսերը
5) երաշխավորված ժամանակահատվածը` համաձայն «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի
6) Օրենք` «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենք։
ԳԼՈՒԽ 2. ԱՆՈՒԻՏԵՏԻ ԺԱՌԱՆԳՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
2. Ապահովադրի (մասնակցի) ժառանգը, ժառանգության վկայականը ստանալուց հետո` 3 ամսվա ընթացքում անուիտետի մնացորդային գումարը ստանալու համար ապահովագրական ընկերություն է ներկայացնում դիմում` համաձայն սույն կարգի Հավելված 1-ի, կից ներկայացնելով.
1) անձը հաստատող փաստաթուղթ,
2) ժառանգության վկայականի պատճենը:
3. Եթե ապահովադրի (մասնակցի) ժառանգների անունից հանդես է գալիս լիազորված անձը, ապա նա պարտավոր է սույն կարգի 2-րդ կետի պահանջներից բացի` ներկայացնել լիազորագիր:
4. Ապահովագրական ընկերությունը սույն կարգի 2-րդ մասով նախատեսված դիմումը ստանալու օրվանից 10 աշխատանքային օրվա ընթացքում միանվագ կարգով սույն կարգի Հավելված 1-ով սահմանված դիմումում նշված ձևով վճարում է անուիտետի մնացորդային գումարը:
5. Ապահովադրի (մասնակցի) կողմից անուիտետի 3 անընդմեջ պարբերական վճարումների չստացման դեպքում, ապահովագրական ընկերությունը լավագույն ջանքերի գործադրմամբ սկսում է նրա որոնման գործընթաց:
6. Ապահովադրի (մասնակցի) երաշխավորված ժամկետի ավարտից հետո մահանալու դեպքում ապահովագրական ընկերությունը նրա ժառանգների նկատմամբ որևէ պարտավորություն չի կրում:
7. Սույն կարգի 2-րդ մասով սահմանված դիմումը չստանալու դեպքում անուիտետը շարունակում է մնալ ապահովագրական ընկերության կառավարման ներքո մինչև երաշխավորված ժամկետի ավարտը: Երաշխավորված ժամկետը ավարտվելուց հետո (ընդ որում` երաշխավորված ժամկետի հաշվարկում չի ներառվում ապահովադրի, շահառուի մահանալու օրվանից մինչև ժառանգման գործընթացի ավարտը ընկած ժամանակահատվածը) ապահովագրական ընկերությունը 10 աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին տեղեկացնում է անուիտետի պայմանագրում որպես ժառանգ նշված անձին (անձանց), ինչպես նաև ֆինանսական ոլորտի պետական լիազոր մարմնին: Ֆինանսական ոլորտի պետական լիազոր մարմնի դիմումի հիման վրա անուիտետը դատական կարգով կարող է ճանաչվել անժառանգ:
ԳԼՈՒԽ 3. ԱՆՈՒԻՏԵՏԻ ԺԱՌԱՆԳՄԱՆ ԴԻՄՈՒՄԻ ՄԵՐԺՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ
8. Ապահովագրական ընկերությունն իրավունք ունի մերժելու սույն կարգի 2-րդ մասով սահմանված դիմումը, եթե դիմումը ներկայացվել է սույն կարգով սահմանված ժամկետի խախտմամբ կամ չի համապատասխանում սույն կարգով սահմանված պահանջներին:
9. Դիմումը մերժելու և մերժման հիմքերի մասին ապահովագրական ընկերությունը գրավոր ձևով տեղեկացնում է դիմում ներկայացրած անձին:
Հավելված 1 ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2013 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 317-Ն որոշման |
ԱՆՈՒԻՏԵՏԻ ՄՆԱՑՈՐԴԱՅԻՆ ԳՈՒՄԱՐԻ ԺԱՌԱՆԳՄԱՆ ԴԻՄՈՒՄԻ ՁԵՎ
ԺԱՌԱՆԳԻ ՏՎՅԱԼՆԵՐ | |
Անուն, ազգանուն, հայրանուն |
____________________________________ ____________________________________
|
Անձնագրի սերիան, համարը |
|
Ծննդյան ամսաթիվը (օր/ամիս/տարի) |
_____/_____/______ |
Հանրային ծառայության համարանիշը (կամ հանրային ծառայության համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը) |
|
Գրանցման վայրը |
|
Բնակության վայրը |
|
Փոստային ինդեքսը |
|
Բանկային հաշվեհամարը |
Բանկի անվանումը |
Հաշվի համարը | |
Էլ. փոստը, հեռախոսահամարը |
|
ԼԻԱԶՈՐՎԱԾ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ՏՎՅԱԼՆԵՐ | |
Անուն, ազգանուն, հայրանուն |
____________________________________ ____________________________________
|
Անձնագրի սերիան, համարը |
|
Հանրային ծառայության համարանիշը (կամ հանրային ծառայության համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը) |
|
Գրանցման վայրը |
|
Բնակության վայրը |
|
Փոստային համարը |
|
Բանկային հաշվեհամարը |
Բանկի անվանումը |
Հաշվի համարը | |
Էլ. փոստը, հեռախոսահամարը |
|
ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ | |
Ժառանգության վկայականի գրանցման համարը |
|
Ժառանգության վկայականի տրման ամսաթիվը |
_____/_____/______ |
ԺԱՌԱՆԳԱՏՈՒԻ ՏՎՅԱԼՆԵՐ | |
Ֆիզիկական անձ | |
Անուն, ազգանուն, հայրանուն |
____________________________________ ____________________________________
|
Անհատ ձեռնարկատեր | |
Անվանումը |
ԱՆՈՒԻՏԵՏԻ ՄՆԱՑՈՐԴԱՅԻՆ ԳՈՒՄԱՐԻ ՍՏԱՑՄԱՆ ՁԵՎԸ | ||||
կանխիկ |
անկանխիկ |
|||
ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՄԱՆ | ||||
թղթային |
էլեկտորոնային |
|||
Դիմում լրացնող |
Ստորագրություն | |||
Անուն, ազգանուն (անվանում) | ||||
տարին/ամիս/ ամսաթիվ | ||||
Ապահովագրական ընկերություն |
Ստորագրություն | |||
Անուն, ազգանուն (անվանում) | ||||
տարին/ամիս/ամսաթիվ |