ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 դեկտեմբերի 2013 թվականի N 1502-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ, «ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ, 35-րդ, 36-րդ և 67-րդ հոդվածները և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել «Ստանդարտների ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ` ընկերություն) սեփականության իրավունքով իրեն պատկանող՝ 7984.0 հազ. դրամ հաշվեկշռային արժեք ունեցող, սույն որոշման հավելվածում նշված գույքով վճարել ընկերության կողմից տեղաբաշխված` պետությանը պատկանող համապատասխան թվով բաժնետոմսերի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռքբերման դիմաց:
2. Ընկերության կողմից ձեռք բերված բաժնետոմսերի մարման միջոցով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` համապատասխան չափով նվազեցնել ընկերության կանոնադրական կապիտալը:
3. Սույն որոշման 1-ին կետի համաձայն գույքի առանձնացման ժամանակ հաշվարկվող ավելացված արժեքի հարկը վճարել «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված կարգով։
4. Հայաստանի Հանրապետության կողմից ձեռք բերված, սույն որոշման 1-ին կետում նշված գույքն անհատույց օգտագործման իրավունքով հանձնել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը:
5. Առաջարկել ընկերության տնօրենին Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի հետ համատեղ, սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկշաբաթյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
6. Ընկերության կանոնադրական կապիտալն ավելացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը 2014 թվականի առաջին եռամսյակում հատկացնել 15790.0 հազ. դրամ` 10000 դրամ անվանական արժեքով 1579 բաժնետոմսերի ձեռքբերման դիմաց` Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ներքին բաժնետոմսերի և այլ մասնաբաժինների ձեռքբերում» հոդվածով):
7. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին`
1) մինչև 2014 թվականի փետրվարի 1-ը` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն սույն որոշման 6-րդ կետով նախատեսված գումարի չափով Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեում և Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշման մեջ փոփոխություն կատարելու վերաբերյալ:
2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել ընկերության կանոնադրության մեջ սույն որոշումից բխող փոփոխությունների կատարումը և պետական գրանցման ներկայացնելը:
8. Սահմանել, որ ընկերության կանոնադրության փոփոխությունները պետական գրանցման ներկայացնելու հետ կապված ծախսերն իրականացվելու են ընկերության միջոցների հաշվին:
9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. դեկտեմբերի 28 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի N 1502-Ն որոշման |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ
Գույքի անվանումը |
Գույքի քանակը |
Հաշվեկշռային արժեքը |
Օդափոխիչ RAS-214 |
1 |
416.5 |
Օդորակիչներ LG S-096 |
11 |
1,476.8 |
Օդորակիչներ LG S-186 |
22 |
3,928.0 |
Օդորակիչներ LG LSH- 246 |
2 |
411.7 |
Օդորակիչներ LG S-116 |
1 |
175.3 |
Շերտավարագույր |
66 |
846.9 |
Լուսամփոփ (բռա) |
2 |
3.4 |
Ջահ |
2 |
39.9 |
Ջահ` 6-տեղանոց |
2 |
26.8 |
Ջահ` 5-տեղանոց |
6 |
145.8 |
Ջահ` 3-տեղանոց |
41 |
341.1 |
Մետաղյա պահարան |
10 |
171.5 |
Ընդամենը |
7,984.0 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Վ. Գաբրիելյան |