ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 հոկտեմբերի 2013 թվականի N 875-Ա
Ա. ԱՇՈՏՅԱՆԻ, Տ. ՍԱՀԱԿՅԱՆԻ ԵՎ Լ. ԹԱՎԱԴՅԱՆԻ` ՄԻՆՍԿ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ Հայաստանի Հանրապետության ՎԱՐՉԱՊԵՏԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 807-Ա ՈՐՈՇՈՒՄԸ ՉԵՂՅԱԼ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 75-րդ հոդվածի 1-ին մասի`
1. Կրթության և գիտության ոլորտում իրականացվող երկկողմ համագործակցության ծրագրերին առնչվող հարցեր քննարկելու նպատակով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանի և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ Տ. Սահակյանի` 2013 թվականի սեպտեմբերի 16-18-ը Մինսկ (Բելառուսի Հանրապետություն) գործուղման հետ կապված ճանապարհածախսն ու օրապահիկի ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Ընդունել ի գիտություն, որ Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի քիմիական և երկրի մասին գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, Ա. Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտի տնօրեն Լ. Թավադյանի (համաձայնությամբ)` Մինսկ գործուղման հետ կապված ճանապարհածախսն ու օրապահիկի ծախսերը կատարվելու են Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Ա. Աշոտյանի, Տ. Սահակյանի և Լ. Թավադյանի` Մինսկ գործուղման հետ կապված գիշերավարձի ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Մինսկ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
5. Չեղյալ ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2013 թվականի սեպտեմբերի 11-ի «Պատվիրակություն Մինսկ գործուղելու մասին» N 807-Ա որոշումը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. հոկտեմբերի 2 Երևան |