Գլխավոր տեղեկություն
Համար
N 281-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (07.11.2013-05.04.2014)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.04.06/19(822) Հոդ.368
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
18.03.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
28.03.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.04.2011

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 մարտի 2011 թվականի N 281-Ն

 

ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՄ ՀՈԳԵՄԵՏ ՆՅՈՒԹԵՐԻ ԿԱՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԾ` ԴՐԱՆՑ ՊՐԵԿՈՒՐՍՈՐՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ, ԱՐՏԱՀԱՆՄԱՆ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԿԱՄ ՄԵԾԱԾԱԽ ԱՌԵՎՏՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ԵՎ ԱՅԴ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի 10-րդ հոդվածի 3-րդ, 17-րդ հոդվածի 2-րդ և 43-րդ հոդվածի 2-րդ մասերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած՝ դրանց պրեկուրսորների արտադրության գործունեության իրականացման լիցենզավորման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած՝ դրանց պրեկուրսորների արտադրության գործունեության իրականացման լիցենզիաների ձևերը` համաձայն N 2 հավելվածի.

3) թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած՝ դրանց պրեկուրսորների արտահանման, ներմուծման կամ մեծածախ առևտրի իրականացման գործունեության իրականացման լիցենզավորման կարգը` համաձայն N 3 հավելվածի.

4) թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած՝ դրանց պրեկուրսորների արտահանման, ներմուծման կամ մեծածախ առևտրի իրականացման գործունեության իրականացման լիցենզիաների ձևերը` համաձայն N 4 հավելվածի:

2. Սույն որոշմամբ հաստատված կարգերով` լիազորված մարմնի իրավասությունները վերապահել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի արտադրություն կամ պատրաստում ու թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի արտահանում կամ ներմուծում» գործունեությունների իրականացման լիցենզավորման կարգերը և նշված գործունեությունների իրականացման լիցենզիայի ձևերը հաստատելու մասին» N 1656-Ն որոշումը:

4. Սահմանել, որ մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը տրամադրված թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի արտադրության, ներմուծման, արտահանման լիցենզիաները գործում են մինչև դրանցում նշված գործողության ժամկետի ավարտը և Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի պրեկուրսորների արտադրության համար` թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի արտադրության լիցենզիաները ենթակա են վերաձևակերպման՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 6-ամսյա ժամկետում:

5. Սահմանել, որ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի արտադրության լիցենզիա ունեցող անձինք, ինչպես նաև սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած՝ դրանց պրեկուրսորների արտադրության լիցենզիա ստացած անձինք իրենց գործունեությունը պետք է համապատասխանեցնեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի նոյեմբերի 25-ի N 1603-Ն որոշմամբ հաստատված դեղերի պատշաճ արտադրական գործունեության պահանջներին` մինչև 2013 թվականի հունվարի 1-ը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


 2011 թ. մարտի 28
Երևան

 

 

Հավելված N 1

 ՀՀ կառավարության 2011 թվականի

 մարտի 18-ի N 281-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՄ ՀՈԳԵՄԵՏ ՆՅՈՒԹԵՐԻ ԿԱՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԾ՝ ԴՐԱՆՑ ՊՐԵԿՈՒՐՍՈՐՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից (այսուհետ` լիցենզավորող մարմին) թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած՝ դրանց պրեկուրսորների արտադրության գործունեության իրականացման լիցենզիա (այսուհետ` լիցենզիա) ստանալու համար Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին (այսուհետ` լիազորված մարմին) դիմած կազմակերպություններ ներկայացվող պահանջները և պայմանները:

2. Լիցենզիան տալիս է լիցենզավորող մարմինը` բարդ ընթացակարգով` մինչև երեք տարի ժամկետով:

3. Թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած՝ դրանց պրեկուրսորների արտադրությամբ կարող են զբաղվել իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը:

4. Սույն կարգի համաձայն տրված լիցենզիաները գործում են միայն լիցենզիայում նշված վայրում:

5. Լիազորված մարմինը սույն կարգի 9-րդ կետում նշված փաստաթղթերն ստանալուց հետո 20-oրյա ժամկետում` սահմանված կարգով լիցենզավորող մարմնի քննարկմանն է ներկայացնում նշված փաստաթղթերն ու լիցենզավորող մարմնի համապատասխան որոշման նախագիծը` այն 5-օրյա ժամկետում նախապես համաձայնեցնելով շահագրգիռ պետական մարմինների հետ: Լիցենզավորող մարմինը նշված փաստաթղթերի մուտքագրումից հետո 10 oրվա ընթացքում ընդունում է համապատասխան որոշում:

6. Լիազորված մարմինը լիցենզավորող մարմնի` լիցենզիա տալու մասին որոշումը սահմանված կարգով ուժի մեջ մտնելուց հետո 5-օրյա ժամկետում լիցենզավորված անձին է հանձնում լիցենզիան` լիազորված մարմնի լիցենզավորման գործակալության պետի ստորագրությամբ և այդ մարմնի` Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով կնիքով:

(6-րդ կետը խմբ. 07.06.12 N 717-Ն)

7. Լիազորված մարմինն իրականացնում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության oրենքով նախատեսված` լիցենզավորող մարմնի բոլոր լիազորությունները` բացառությամբ լիցենզիա տալու կամ լիցենզիա ստանալու մասին հայտը մերժելու, լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգելու կամ լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման մասին հայտը մերժելու, լիցենզիան վերաձևակերպելու, լիցենզիան վերաձևակերպելու մասին հայտը մերժելու, գործունեության իրականացման վայրի փոփոխման կամ այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու մասին հայտը մերժելու կամ բավարարելու, լիցենզիայի գործողությունը կասեցնելու, լիցենզիայի գործողությունը դադարեցնելու վերաբերյալ հարցերը քննելու և որոշումներ ընդունելու լիազորությունների:

8. Լիցենզիան վերաձևակերպվում է, և դրա գործողությունը կասեցվում ու դադարեցվում է oրենքով սահմանված կարգով:

 

II. ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

9. Հայտատուն թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած՝ դրանց պրեկուրսորների արտադրության գործունեության իրականացման լիցենզավորման համար oրենքի համաձայն լիազորված մարմին է ներկայացնում`

1)  լիցենզիա ստանալու մասին հայտ` համաձայն NN 1 և 2 ձևերի.

2) (ենթակետն ուժը կորցրել է 15.09.11 N 1317-Ն)

3) լիցենզիա ստանալու համար պետական տուրքի վճարման անդորրագրի պատճենը.

4) լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման համար նախատեսված անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման կամ լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման համար նախատեսված անշարժ գույքի օգտագործման իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը.

5) տեղեկանք տարածքների՝ ազդանշանային համակարգով սարքավորված լինելու մասին.

6) «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված փորձաքննություն իրականացնող կազմակերպության կողմից տրված դրական փորձագիտական եզրակացության բնօրինակը.

7) լիցենզավորման ենթակա թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր պարունակող դեղերի (թմրադեղեր և հոգեմետ դեղեր) արտադրության դեպքում՝ թմրադեղերի և հոգեմետ դեղերի տեսակն ըստ արտադրվող դեղաձևի, որը պատրաստ է արտադրել, ինչպես նաև թմրադեղերի և հոգեմետ դեղերի ցանկը, որոնք արտադրվում են, կամ նախատեսվում է արտադրել.

8) «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված պահանջներին համապատասխանող տեխնոլոգիական սարքավորումներով ապահովվածության մասին փաստաթուղթ (փաստաթղթեր).

9) գործունեության իրականացման վայրում գտնվող պահեստի հագեցվածության մասին տեղեկանք.

10) (ենթակետն ուժը կորցրել է 07.06.12 N 717-Ն)

11) թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր պարունակող դեղերի (թմրադեղեր և հոգեմետ դեղեր) արտադրության դեպքում` տեղեկանք թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր պարունակող դեղերի արտադրության որակի հսկման, ինչպես նաև դրանց մակնշման համար պատասխանատու դեղագետի, դեղաբան-քիմիկոսի որակավորում ունեցող մասնագետներով ապահովված լինելու մասին` կցելով համապատասխան բարձրագույն մասնագիտական կրթության վկայականների (դիպլոմներ), հետբուհական կրթության վկայականների (հավաստագրեր) պատճենները:

(9-րդ կետը փոփ. 15.09.11 N 1317-Ն, խմբ., լրաց., փոփ. 07.06.12 N 717-Ն)

10. Հայտատուն թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած՝ դրանց պրեկուրսորների արտադրության համար պետք է ունենա դեղանյութերի և պատրաստի թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր պարունակող դեղերի (թմրադեղեր և հոգեմետ դեղեր) համար առանձին պահեստ (բունկեր): Պահեստի դուռը պետք է լինի մետաղյա, պատուհանները` վանդակապատված։ Պահեստը պետք է ունենա խոնավաչափ և պետք է սարքավորված լինի ազդանշանային համակարգով` ձայնային կամ լուսային ազդանշանը պահպանության դիտակետին միացնելով կամ շենքի արտաքին մասին ամրացնելով: Ազդանշանային սարքավորումների էլեկտրասնուցման համակարգը պետք է ունենա պահեստային էլեկտրասնուցման աղբյուր:

11. Թմրամիջոցները կամ հոգեմետ նյութերը կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած` դրանց պրեկուրսորներն իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից պահպանվում են լիցենզիայում նշված գործունեության իրականացման վայրում գտնվող պահեստում:

(11-րդ կետը խմբ. 07.06.12 N 717-Ն)

12. Լիցենզավորված անձինք իրենց գործունեության ընթացքում կարող են զբաղվել Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած՝ դրանց պրեկուրսորների պահպանման, տեղափոխման, իրացման, բաշխման, բացթողման, վերամշակման, ուսումնական կամ գիտական նպատակներով օգտագործման գործառույթներով` պահպանելով Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած պարտադիր պայմանները և պահանջները:

13. Լիցենզավորված անձինք թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած՝ դրանց պրեկուրսորների արտադրության դեպքում մինչև յուրաքանչյուր տարվա հունվարի 15-ը առողջապահության բնագավառի լիազոր մարմին են ներկայացնում նախորդ տարում արտադրված թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած՝ դրանց պրեկուրսորների ցանկը և քանակը` հաստատված լիցենզավորված անձի կնիքով և ստորագրությամբ:

14. Լիցենզավորված գործունեության ընթացքում լիցենզավորված անձի կողմից լիցենզավորման համար սահմանված պարտադիր պայմանների և պահանջների փոփոխման դեպքում (ներառյալ համապատասխան որակավորում ունեցող մասնագետի, տեխնիկատեխնոլոգիական հագեցվածության փոփոխման) լիցենզավորված անձը 15-օրյա ժամկետում լիազոր մարմնին հայտնում է իրականացված փոփոխության մասին` կցելով համապատասխան փաստաթղթերը:

(14-րդ կետը խմբ. 23.10.13 N 1148-Ն)

15. Լիցենզիա ունեցող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանություն պետք է ներկայացնեն եռամսյակային հաշվետվություններ:

 

III. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԻ ՄԵՐԺՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ

(III գլուխը լրաց. 07.06.12 N 717-Ն)

 

16. Լիցենզիա ստանալու մասին հայտը մերժվում է հետևյալ պայմաններից որևէ մեկի առկայության դեպքում`

1) ներկայացված փաստաթղթերը թերի են, կամ դրանցում առկա են ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված տեղեկություններ.

2) ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում օրենքի, այլ իրավական ակտերի և սույն կարգի պահանջներին.

3) իրավաբանական անձն օրենքի կամ իր կանոնադրության համաձայն իրավունք չունի զբաղվելու հայցվող լիցենզավորման ենթակա գործունեությամբ.

4) գործունեության իրականացման համար նախատեսված տարածքը սեփականության կամ վարձակալության կամ ենթավարձակալության կամ անհատույց օգտագործման իրավունքով չի պատկանում հայտատուին.

5) սույն կարգի 10-րդ կետով սահմանված լիցենզավորման պարտադիր պահանջներին և պայմաններին չհամապատասխանելու դեպքում.

6) թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած` դրանց պրեկուրսորների արտադրության գործունեության իրականացման դեպքում` տարածքների ազդանշանային համակարգով սարքավորված չլինելու դեպքում.

7) դեղերի արտադրության որակի հսկման, ինչպես նաև դրանց մակնշման համար պատասխանատու դեղագետի, դեղաբան-քիմիկոսի որակավորում ունեցող աշխատանքն իրականացնող մասնագետների բացակայության դեպքում.

8) օրենքով նախատեսված այլ դեպքերում:

(16-րդ կետը լրաց. 07.06.12 N 717-Ն)

17. (կետն ուժը կորցրել է 23.10.13 N 1148-Ն)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

Ձև N 1

 

Հ Ա Յ Տ

 

ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Իրավաբանական անձի (կազմակերպության) անվանումը __________________________________

________________________________________________________________________________

2. Կազմակերպական-իրավական ձևը ___________________________________________________

3. Իրավաբանական անձի պետական գրանցման համարը ____________________________________

4. Իրավաբանական անձի գտնվելու վայրը _______________________________________________

________________________________________________________________________________

5. Գործունեության իրականացման վայրը, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի և ինտերնետային պաշտոնական կայքը (առկայության դեպքում) ________

______________________________________________________________________________

_______________________________________________________________________________

6. Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը (որին հավակնում է իրավաբանական անձը)

_______________________________________________________________________________

_______________________________________________________________________________

7. Նախկինում ունեցած թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի արտադրության լիցենզիայի վավերապայմանները (առկայության դեպքում) ________________________________________

 

8. Կից ներկայացվող փաստաթղթերը`

1) լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման համար նախատեսված անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման կամ անշարժ գույքի օգտագործման իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը (ընդգծել).

2) պետական տուրքի վճարման անդորրագրի պատճենը.

3) տեղեկանք տարածքների` ազդանշանային համակարգով սարքավորված լինելու մասին.

4) «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված փորձաքննություն իրականացնող կազմակերպության կողմից տրված դրական փորձագիտական եզրակացության բնօրինակը.

5) լիցենզավորման ենթակա թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր պարունակող դեղերի (թմրադեղեր և հոգեմետ դեղեր) արտադրության դեպքում` թմրադեղերի և հոգեմետ դեղերի տեսակն ըստ արտադրվող դեղաձևի, որը պատրաստ է արտադրել, ինչպես նաև թմրադեղերի և հոգեմետ դեղերի ցանկը, որոնք արտադրվում են, կամ նախատեսվում է արտադրել.

6) «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված պահանջներին համապատասխանող տեխնոլոգիական սարքավորումներով ապահովվածության մասին փաստաթուղթ (փաստաթղթեր).

7) գործունեության իրականացման վայրում գտնվող պահեստի հագեցվածության մասին տեղեկանք.

8) թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր պարունակող դեղերի (թմրադեղեր և հոգեմետ դեղեր) արտադրության դեպքում` տեղեկանք թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր պարունակող դեղերի արտադրության որակի հսկման, ինչպես նաև դրանց մակնշման համար պատասխանատու դեղագետի, դեղաբան-քիմիկոսի որակավորում ունեցող մասնագետներով ապահովված լինելու մասին` կցելով համապատասխան բարձրագույն մասնագիտական կրթության վկայականների (դիպլոմներ), հետբուհական կրթության վկայականների (հավաստագրեր) պատճենները:

Ներկայացված տեղեկությունների իսկությունը

հաստատում եմ`

_____________________________________________________

(իրավաբանական անձի տնօրենի ստորագրությունը, անունը, ազգանունը)

 

 

 

_____ ________________ 20  թ.

 

(ձևը փոփ. 15.09.11 N 1317-Ն, խմբ. 07.06.12 N 717-Ն)

 

Ձև N 2

Հ Ա Յ Տ

 

ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը __________________________________________

2. Անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համարը ________________________________

3. Բնակության վայրը, հեռախոսահամարը ______________________________________________

_______________________________________________________________________________

_______________________________________________________________________________

_______________________________________________________________________________

4. Անձնագիրը (սերիան և համարը) ____________________________________________________

5. Գործունեության իրականացման վայրը, հեռախոսահամարը, էլեկտրոնային

փոստի և ինտերնետային պաշտոնական կայքը (առկայության դեպքում) ________________________

________________________________________________________________________________

________________________________________________________________________________

6. Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը (որին հավակնում է անհատ

ձեռնարկատերը ___________________________________________________________________

________________________________________________________________________________

7. Նախկինում ունեցած թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի արտադրության լիցենզիայի վավերապայմանները (առկայության դեպքում) ___________________________________________

 

8. Կից ներկայացվող փաստաթղթերը`

1) լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման համար նախատեսված անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման կամ անշարժ գույքի օգտագործման իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը (ընդգծել).

2) պետական տուրքի վճարման անդորրագրի պատճենը.

3) տեղեկանք տարածքների` ազդանշանային համակարգով սարքավորված լինելու մասին.

4) «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված փորձաքննություն իրականացնող կազմակերպության կողմից տրված դրական փորձագիտական եզրակացության բնօրինակը.

5) լիցենզավորման ենթակա թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր պարունակող դեղերի (թմրադեղեր և հոգեմետ դեղեր) արտադրության դեպքում` թմրադեղերի և հոգեմետ դեղերի տեսակն ըստ արտադրվող դեղաձևի, որը պատրաստ է արտադրել, ինչպես նաև թմրադեղերի և հոգեմետ դեղերի ցանկը, որոնք արտադրվում են, կամ նախատեսվում է արտադրել.

6) «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված պահանջներին համապատասխանող տեխնոլոգիական սարքավորումներով ապահովվածության մասին փաստաթուղթ (փաստաթղթեր).

7) գործունեության իրականացման վայրում գտնվող պահեստի հագեցվածության մասին տեղեկանք.

8) թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր պարունակող դեղերի (թմրադեղեր և հոգեմետ դեղեր) արտադրության դեպքում` տեղեկանք թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր պարունակող դեղերի արտադրության որակի հսկման, ինչպես նաև դրանց մակնշման համար պատասխանատու դեղագետի, դեղաբան-քիմիկոսի որակավորում ունեցող մասնագետներով ապահովված լինելու մասին` կցելով համապատասխան բարձրագույն մասնագիտական կրթության վկայականների (դիպլոմներ), հետբուհական կրթության վկայականների (հավաստագրեր) պատճենները:

 Ներկայացված տեղեկությունների իսկությունը հաստատում եմ

 _______________________________________________________

 (անհատ ձեռնարկատիրոջ ստորագրությունը, անունը, ազգանունը)

 

_____ ________________ 20  թ.

 

(ձևը փոփ. 15.09.11 N 1317-Ն, խմբ. 07.06.12 N 717-Ն)

(հավելվածը փոփ. 15.09.11 N 1317-Ն, խմբ., լրաց., փոփ. 07.06.12 N 717-Ն, փոփ., խմբ. 23.10.13 N 1148-Ն)

 

 

Հավելված N 2

 ՀՀ կառավարության 2011 թվականի

 մարտի 18-ի N 281-Ն որոշման

 

Ձև N 1

 

Ներմուծեք նկարագրությունը_18754

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա  Կ - XX – 000000

 

Տրված _____ ________________ 20  թ.

 

Գործունեության տեսակը_______________________________________________

___________________________________________________________________

 

Իրավաբանական անձի անվանումը և գտնվելու վայրը ______________________

 

___________________________________________________________________

 

Գործունեության իրականացման վայրը __________________________________

 

Գործողության ժամկետը` _____________________________________________

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԵՏ _____________________________

(ստորագրությունը)

 

Կ. Տ.

(ձևը խմբ. 07.06.12 N 717-Ն)

 

Ձև N 2

 

Ներմուծեք նկարագրությունը_1796

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ԼԻՑԵՆԶԻԱ Կ-XX-000000

 

Տրված _____ ________________ 20  թ.

 

Գործունեության տեսակը_______________________________________________

 

___________________________________________________________________

 

Անհատ ձեռնարկատիրոջ ազգանունը, անունը, հայրանունը և բնակության վայրը

 

___________________________________________________________________

 

___________________________________________________________________

 

Գործունեության իրականացման վայրը __________________________________

 

Գործողության ժամկետը ______________________________________________

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԵՏ _____________________________

(ստորագրությունը)

 

Կ. Տ.

(ձևը խմբ. 07.06.12 N 717-Ն)

(հավելվածը խմբ. 07.06.12 N 717-Ն)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

 

Հավելված N 3

 ՀՀ կառավարության 2011 թվականի

 մարտի 18-ի N 281-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՄ ՀՈԳԵՄԵՏ ՆՅՈՒԹԵՐԻ ԿԱՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԾ՝ ԴՐԱՆՑ ՊՐԵԿՈՒՐՍՈՐՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԿԱՄ ՄԵԾԱԾԱԽ ԱՌԵՎՏՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից (այսուհետ` լիցենզավորող մարմին) Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած՝ դրանց պրեկուրսորների արտահանման կամ ներմուծման կամ մեծածախ առևտրի իրականացման նպատակով լիցենզիա ստանալու համար Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին (այսուհետ` լիազորված մարմին) դիմած կազմակերպություններ (այսուհետ` հայտատու) ներկայացվող պայմանները և պահանջները:

2. Թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած՝ դրանց պրեկուրսորների ներմուծման կամ արտահանման կամ մեծածախ առևտրի իրականացման գործունեության իրականացման լիցենզիան (այսուհետ` լիցենզիա) տալիս է լիցենզավորող մարմինը` բարդ ընթացակարգով` մինչև երեք տարի ժամկետով:

3. Թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած՝ դրանց պրեկուրսորների ներմուծմամբ, արտահանմամբ կամ մեծածախ առևտրով կարող են զբաղվել իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը:

4. Սույն կարգի համաձայն տրված լիցենզիաները գործում են միայն լիցենզիայում նշված վայրում:

5. Լիազորված մարմինը սույն կարգի 10-րդ կետում նշված փաստաթղթերն ստանալուց հետո 20-oրյա ժամկետում` սահմանված կարգով լիցենզավորող մարմնի քննարկմանն է ներկայացնում նշված փաստաթղթերն ու լիցենզավորող մարմնի համապատասխան որոշման նախագիծը` այն 5-օրյա ժամկետում նախապես համաձայնեցնելով շահագրգիռ պետական մարմինների հետ: Լիցենզավորող մարմինը նշված փաստաթղթերի մուտքագրումից հետո 10 oրվա ընթացքում ընդունում է համապատասխան որոշում:

6. Լիազորված մարմինը լիցենզավորող մարմնի` լիցենզիա տալու մասին որոշումը սահմանված կարգով ուժի մեջ մտնելուց հետո 5-օրյա ժամկետում լիցենզավորված անձին է հանձնում լիցենզիան` լիազորված մարմնի լիցենզավորման գործակալության պետի ստորագրությամբ և այդ մարմնի` Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով կնիքով:

(6-րդ կետը խմբ. 07.06.12 N 717-Ն)

7. Լիազորված մարմինն իրականացնում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության oրենքով նախատեսված` լիցենզավորող մարմնի բոլոր լիազորությունները` բացառությամբ լիցենզիա տալու կամ լիցենզիա ստանալու մասին հայտը մերժելու, լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգելու կամ լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման մասին հայտը մերժելու, լիցենզիան վերաձևակերպելու, լիցենզիան վերաձևակերպելու մասին հայտը մերժելու, գործունեության իրականացման վայրի փոփոխման կամ այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու մասին հայտը մերժելու կամ բավարարելու, լիցենզիայի գործողությունը կասեցնելու, լիցենզիայի գործողությունը դադարեցնելու վերաբերյալ հարցերը քննելու և որոշումներ ընդունելու լիազորությունների:

8. Լիցենզիան վերաձևակերպվում է, և դրա գործողությունը կասեցվում ու դադարեցվում է oրենքով սահմանված կարգով:

 

II. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

9. «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի 10-րդ հոդվածի 8-րդ կետին համապատասխան` հանրության առողջության, անվտանգության ու պաշտպանության նպատակով թմրամիջոցների արտահանման կամ ներմուծման կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած՝ դրանց պրեկուրսորների համար սահմանվում են պարտադիր պահանջներ և պայմաններ:

10. Հայտատուն, համաձայն «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի, Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած՝ դրանց պրեկուրսորների արտահանման կամ ներմուծման կամ մեծածախ առևտրի իրականացման գործունեության իրականացման լիցենզավորման համար լիազորված մարմին է ներկայացնում`

1) լիցենզիա ստանալու մասին հայտ` համաձայն NN 1 և 2 ձևերի.

2) (ենթակետն ուժը կորցրել է 15.09.11 N 1317-Ն)

3) լիցենզիա ստանալու համար պետական տուրքի վճարման անդորրագրի պատճենը.

4) թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած՝ դրանց պրեկուրսորների պահպանման համար նախատեսված պահեստի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին վկայականի կամ օգտագործման իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը, իսկ ազդանշանային համակարգով ապահովված առանձնացված տարածքներում պրեկուրսորների պահպանման դեպքում տվյալ տարածքի.

5) տեղեկանք տարածքների (պահեստների) տեխնիկական հագեցվածության մասին, բացառությամբ պահպանման անվտանգությունն ապահովող հատուկ տարաներով կամ կոնտեյներներով պրեկուրսորների ներմուծման ժամանակ առանձնացված տարածքներում պահպանելու դեպքում.

6) տեղեկանք տարածքների՝ ազդանշանային համակարգով սարքավորված լինելու մասին:

(10-րդ կետը փոփ. 15.09.11 N 1317-Ն, խմբ., փոփ., լրաց. 07.06.12 N 717-Ն)

11. Թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանած՝ դրանց պրեկուրսորների արտահանման կամ ներմուծման կամ մեծածախ առևտրի իրականացման գործունեության իրականացման լիցենզավորման համար անհրաժեշտ պայմաններն են`

1) Հայաստանի Հանրապետություն կարող են ներմուծվել միայն Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ունեցող և ըստ քվոտաների հաշվարկված թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած՝ դրանց պրեկուրսորներ.

2) լիցենզիա ստացած իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը պետք է ունենան թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած՝ դրանց պրեկուրսորների պահպանման համար Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած պայմաններին և պահանջներին համապատասխան տարածքներ՝ ներառյալ պահպանման համար պահեստը (բունկեր), բացառությամբ սույն կետի 3-րդ ենթակետով պրեկուրսորների պահպանման համար սահմանված դեպքի: Պահեստի դուռը պետք է լինի մետաղյա, պատուհանները` վանդակապատված: Պահեստում պետք է տեղադրված լինեն հատակին ամրացված չհրկիզվող պահարաններ: Պահեստը պետք է ունենա խոնավաչափ և պետք է սարքավորված լինի ազդանշանային համակարգով` ձայնային կամ լուսային ազդանշանը պահպանության դիտակետին միացնելով կամ շենքի արտաքին մասին ամրացնելով: Ազդանշանային սարքավորումների էլեկտրասնուցման համակարգը պետք է ունենա պահեստային էլեկտրասնուցման աղբյուր:

3) այն իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, որոնք ներմուծում են պրեկուրսորներ պահպանման անվտանգությունն ապահովող հատուկ տարաներով կամ կոնտեյներներով, պրեկուրսորները կարող են պահպանել նաև ազդանշանային համակարգով ապահովված առանձնացված տարածքներում:

(11-րդ կետը լրաց. 07.06.12 N 717-Ն)

12. Լիցենզավորված անձինք իրենց գործունեության ընթացքում կարող են զբաղվել Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած՝ դրանց պրեկուրսորների պահպանման, տեղափոխման, իրացման, բաշխման, բացթողման, վերամշակման գործառույթներով` պահպանելով Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած պարտադիր պայմանները և պահանջները:

13. Թմրամիջոցները կամ հոգեմետ նյութերը կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած՝ դրանց պրեկուրսորներն իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից պահպանվում են լիցենզիայում նշված վայրում (պահեստում):

14. Լիցենզավորված գործունեության ընթացքում լիցենզավորված անձի կողմից լիցենզավորման համար սահմանված պարտադիր պայմանների և պահանջների փոփոխման դեպքում (ներառյալ համապատասխան որակավորում ունեցող մասնագետի, տեխնիկատեխնոլոգիական հագեցվածության փոփոխման) լիցենզավորված անձը 15-օրյա ժամկետում լիազոր մարմնին հայտնում է իրականացված փոփոխության մասին` կցելով համապատասխան փաստաթղթերը:

(14-րդ կետը խմբ. 23.10.13 N 1148-Ն)

15. Թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած՝ դրանց պրեկուրսորների ներմուծում կամ արտահանում կամ մեծածախ առևտուր իրականացնող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանություն պետք է ներկայացնեն եռամսյակային հաշվետվություններ:

 

III. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԻ ՄԵՐԺՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ

(III գլուխը լրաց. 07.06.12 N 717-Ն)

 

16. Լիցենզիա ստանալու մասին հայտը մերժվում է հետևյալ պայմաններից որևէ մեկի առկայության դեպքում`

1) ներկայացված փաստաթղթերը թերի են, կամ դրանցում առկա են ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված տեղեկություններ.

2) ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում օրենքի, այլ իրավական ակտերի և սույն կարգի պահանջներին.

3) իրավաբանական անձն օրենքի կամ իր կանոնադրության համաձայն իրավունք չունի զբաղվելու հայցվող լիցենզավորման ենթակա գործունեությամբ.

4) թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած` դրանց պրեկուրսորների պահպանման համար նախատեսված պահեստը, իսկ պահպանման անվտանգությունն ապահովող հատուկ տարաներով կամ կոնտեյներներով պրեկուրսորների ներմուծման դեպքում ազդանշանային համակարգով ապահովված առանձնացված տարածքները սեփականության կամ վարձակալության կամ ենթավարձակալության կամ անհատույց օգտագործման իրավունքով չեն պատկանում հայտատուին.

5) սույն կարգի 11-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված լիցենզավորման պարտադիր պահանջներին և պայմաններին չհամապատասխանելու դեպքում.

6) թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած` դրանց պրեկուրսորների պահպանման համար նախատեսված տարածքների ազդանշանային համակարգով սարքավորված չլինելու դեպքում.

7) օրենքով նախատեսված այլ դեպքերում:

(16-րդ կետը լրաց. 07.06.12 N 717-Ն)

17. Փաստաթղթերը թերի լինելու հիմքով լիցենզիա ստանալու մասին հայտը մերժվում է, եթե դրա մասին պատշաճ ձևով նախազգուշացումը լիցենզավորող մարմնի կողմից ուղարկվելու օրվան հաջորդող տասն օրվա ընթացքում հայտատուն չի ներկայացնում անհրաժեշտ փաստաթղթեր կամ նյութեր:

(17-րդ կետը լրաց. 07.06.12 N 717-Ն)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

Ձև N 1

 

Հ Ա Յ Տ

 

ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Իրավաբանական անձի (կազմակերպության) անվանումը __________________________________

_______________________________________________________________________________

2. Կազմակերպական-իրավական ձևը __________________________________________________

3. Իրավաբանական անձի պետական գրանցման համարը ___________________________________

4. Իրավաբանական անձի գտնվելու վայրը ______________________________________________

_______________________________________________________________________________

5. Գործունեության իրականացման վայրը, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի և ինտերնետային պաշտոնական կայքը (առկայության դեպքում) ____________________________________

_____________________________________________________________________________

_______________________________________________________________________________

6. Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը (որին հավակնում է իրավաբանական անձը)

______________________________________________________________________________

_______________________________________________________________________________

7. Կից ներկայացվող փաստաթղթերը`

1) լիցենզիա ստանալու համար պետական տուրքի վճարման անդորրագրի պատճենը.

2) թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած` դրանց պրեկուրսորների պահպանման համար նախատեսված պահեստի, իսկ պահպանման անվտանգությունն ապահովող հատուկ տարաներով կամ կոնտեյներներով պրեկուրսորների ներմուծման դեպքում՝ ազդանշանային համակարգով ապահովված առանձնացված տարածքների նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին վկայականի կամ օգտագործման իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը.

3) տեղեկանք տարածքների (պահեստների) տեխնիկական հագեցվածության մասին՝ բացառությամբ պահպանման անվտանգությունն ապահովող հատուկ տարաներով կամ կոնտեյներներով պրեկուրսորների ներմուծման ժամանակ առանձնացված տարածքներում պահպանելու դեպքում.

4) տեղեկանք տարածքների` ազդանշանային համակարգով սարքավորված լինելու մասին:

 

Ներկայացված տեղեկությունների իսկությունը

հաստատում եմ`

_____________________________________________________

(իրավաբանական անձի տնօրենի ստորագրությունը, անունը, ազգանունը)

 

 

 

_____ ________________ 20  թ.

(ձևը փոփ. 15.09.11 N 1317-Ն, խմբ. 07.06.12 N 717-Ն)

 

Ձև N 2

 

Հ Ա Յ Տ

 

ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը __________________________________________

2. Անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համարը ________________________________

3. Բնակության վայրը, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստը___________________________

_______________________________________________________________________________

_______________________________________________________________________________

4. Անձնագիրը (սերիան և համարը) ___________________________________________________

5. Թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի պահպանման պահեստի գտնվելու վայրը,

հեռախոսահամարը _______________________________________________________________

______________________________________________________________________________

______________________________________________________________________________

6. Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը (որին հավակնում է անհատ ձեռնարկատերը)

________________________________________________________________________________

_______________________________________________________________________________

 

7. Կից ներկայացվող փաստաթղթերը`

1) լիցենզիա ստանալու համար պետական տուրքի վճարման անդորրագրի պատճենը.

2) թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած` դրանց պրեկուրսորների պահպանման համար նախատեսված պահեստի, իսկ պահպանման անվտանգությունն ապահովող հատուկ տարաներով կամ կոնտեյներներով պրեկուրսորների ներմուծման դեպքում՝ ազդանշանային համակարգով ապահովված առանձնացված տարածքների նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին վկայականի կամ օգտագործման իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը.

3) տեղեկանք տարածքների (պահեստների) տեխնիկական հագեցվածության մասին՝ բացառությամբ պահպանման անվտանգությունն ապահովող հատուկ տարաներով կամ կոնտեյներներով պրեկուրսորների ներմուծման ժամանակ առանձնացված տարածքներում պահպանելու դեպքում.

4) տեղեկանք տարածքների` ազդանշանային համակարգով սարքավորված լինելու մասին:

Ներկայացված տեղեկությունների իսկությունը

հաստատում եմ`

_____________________________________________________

(անհատ ձեռնարկատիրոջ ստորագրությունը, անունը, ազգանունը)

 

 

 

_____ ________________ 20  թ.

(ձևը փոփ. 15.09.11 N 1317-Ն, խմբ. 07.06.12 N 717-Ն)

(հավելվածը փոփ. 15.09.11 N 1317-Ն, խմբ., փոփ., լրաց. 07.06.12 N 717-Ն, խմբ. 23.10.13 N 1148-Ն)

 

Հավելված N 4

 ՀՀ կառավարության 2011 թվականի

 մարտի 18-ի N 281-Ն որոշման

Ձև N 1

Ներմուծեք նկարագրությունը_18754

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա  Կ - XX - 000000

 

Տրված _____ ________________ 20  թ.

 

Գործունեության տեսակը__________________________________________________________

 

______________________________________________________________________________

 

Իրավաբանական անձի անվանումը և գտնվելու վայրը _____________________________________

 

______________________________________________________________________________

 

Թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած` դրանց պրեկուրսորների պահպանման համար նախատեսված պահեստի, իսկ պահպանման անվտանգությունն ապահովող հատուկ տարաներով կամ կոնտեյներներով պրեկուրսորների ներմուծման դեպքում՝ ազդանշանային համակարգով ապահովված առանձնացված տարածքների պահպանման գտնվելու վայրը ___________________________________________________________________

________________________________________________________________________________

 

Գործողության ժամկետը ____________________________________________________________

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԵՏ _______________________________

(ստորագրությունը)

 

Կ. Տ.

(ձևը խմբ. 07.06.12 N 717-Ն)

 

Ձև N 2

 

Ներմուծեք նկարագրությունը_1796

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ԼԻՑԵՆԶԻԱ Կ-XX-000000

 

Տրված _____ ________________ 20  թ.

 

Գործունեության տեսակը____________________________________________________________

 

_______________________________________________________________________________

 

Անհատ ձեռնարկատիրոջ ազգանունը, անունը, հայրանունը և բնակության վայրը ________________________________________________________________________________

 

Թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած` դրանց պրեկուրսորների պահպանման համար նախատեսված պահեստի, իսկ պահպանման անվտանգությունն ապահովող հատուկ տարաներով կամ կոնտեյներներով պրեկուրսորների ներմուծման դեպքում՝ ազդանշանային համակարգով ապահովված առանձնացված տարածքների պահպանման գտնվելու վայրը __________________________________________________________________

______________________________________________________________________________

 

Գործողության ժամկետը ______________________________________________

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԵՏ _______________________________

(ստորագրությունը)

 

Կ. Տ.

(ձևը խմբ. 07.06.12 N 717-Ն)

(հավելվածը խմբ. 07.06.12 N 717-Ն)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան