Գլխավոր տեղեկություն
Համար
N 785-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (27.07.2013-16.12.2014)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
18.07.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.07.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.07.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 հուլիսի 2013 թվականի N 785-Ա

 

«ՌԱՕ ՄԱՐՍ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ «ԵՐՄՄԳՀԻ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻ ՍՏԵՂԾԵԼՈՒ, «ՍԻՏՐՈՆԻԿՍ ԱՐՄԵՆԻԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՍՏԵՂԾՎԱԾ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏՈՒ ՄԵԿՆԱՐԿԸ ԹՈՒՅԼԱՏՐԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏՈՒ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԿԱԶՄԱԿԵՐՊՉԻ ԿՈՂՄԻՑ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «ՍԻՏՐՈՆԻԿՍ ԱՐՄԵՆԻԱ» փակ բաժնետիրական ընկերության կողմից մասնավոր նախաձեռնությամբ «ՌԱՕ ՄԱՐՍ» փակ բաժնետիրական ընկերության և «ԵրՄՄԳՀԻ» փակ բաժնետիրական ընկերության տարածքներում ազատ տնտեսական գոտի ստեղծելու և այդ գոտու կազմակերպիչ ճանաչվելու համար ներկայացված հայտը, մասնավոր նախաձեռնությամբ ազատ տնտեսական գոտի ստեղծելու համար հայտը գնահատող միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությունը, «Ազատ տնտեսական գոտիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ստեղծել ազատ տնտեսական գոտի (այսուհետ` ԱՏԳ) «ՌԱՕ ՄԱՐՍ» փակ բաժնետիրական ընկերության (ՀՀ 0064, քաղ. Երևան, Րաֆֆու 111) և «ԵրՄՄԳՀԻ» փակ բաժնետիրական ընկերության (ՀՀ 0033, քաղ. Երևան, Հակոբ Հակոբյան 3) տարածքներում՝ համաձայն N 1 հավելվածում նշված սահմանագծի, օտարերկրյա ուղղակի ներդրումների ներգրավման, դրա արդյունքում առաջադեմ տեխնոլոգիաների ներդրման միջոցով արտահանման ծավալների աճի, նոր աշխատատեղեր ստեղծելու և կայուն տնտեսական զարգացում խթանելու նպատակով:

2. Սահմանել`

1) ԱՏԳ-ի գործառնական տեսակը որպես արտադրաարդյունաբերական և տեխնիկակիրառական էլեկտրոնիկայի, ճշգրիտ ինժեներիայի, դեղագործության և բիոտեխնոլոգիայի, տեղեկատվական տեխնոլոգիաների, այլընտրանքային էներգետիկայի, արտադրական դիզայնի և հեռահաղորդակցության (տվյալների) ինֆորմացիայի փոխանցման համար տեխնոլոգիական սարքավորումների, համակարգերի և նյութերի նախագծում և արտադրություն) ոլորտներում` «ՌԱՕ ՄԱՐՍ» փակ բաժնետիրական ընկերության տարածքի համար, իսկ «ԵրՄՄԳՀԻ» փակ բաժնետիրական ընկերության տարածքի համար` տեխնիկակիրառական էլեկտրոնիկայի, ճշգրիտ ինժեներիայի, դեղագործության և բիոտեխնոլոգիայի, տեղեկատվական տեխնոլոգիաների, այլընտրանքային էներգետիկայի, արտադրական դիզայնի և հեռահաղորդակցության (տվյալների) ինֆորմացիայի փոխանցման համար տեխնոլոգիական սարքավորումների, համակարգերի և նյութերի նախագծում և արտադրություն) ոլորտներն սպասարկող գիտական հետազոտություններ և մշակումներ, փորձարարակոնստրուկտորական աշխատանքների ոլորտում.

2) կազմակերպչին և շահագործողին ներկայացվող չափանիշները` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 13-ի N 1521-Ն որոշման N 1 հավելվածի 11-րդ և N 2 հավելվածի 18-րդ կետերի.

3) ԱՏԳ-ի գործունեության ժամկետը՝ 10 տարի:

3. Ճանաչել «ՍԻՏՐՈՆԻԿՍ ԱՐՄԵՆԻԱ» փակ բաժնետիրական ընկերությունը (պետական ռեգիստրի վկայական` 03 Ա 085957, գրանցման համար` 264.120.08766) որպես ԱՏԳ-ի կազմակերպիչ:

4. Հաստատել`

1) ԱՏԳ-ի տարածքի սահմանագիծը` համաձայն N 1 հավելվածի.

2) «ՍԻՏՐՈՆԻԿՍ ԱՐՄԵՆԻԱ» փակ բաժնետիրական ընկերության ներկայացրած` ԱՏԳ ստեղծելու գործարար ծրագիրը` համաձայն N 2 հավելվածի.

3) ԱՏԳ-ի գործունեության վերաբերյալ կազմակերպչի կողմից Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն ներկայացվող հաշվետվության ձևերը` համաձայն N 3 հավելվածի:

5. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում «ՍԻՏՐՈՆԻԿՍ ԱՐՄԵՆԻԱ» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքել պայմանագիր:

6. ԱՏԳ-ի գործունեության մեկնարկը համարել թույլատրված` 2013 թվականի օգոստոսի 1-ից` մասնավոր նախաձեռնությամբ ազատ տնտեսական գոտի ստեղծելու համար հայտը գնահատող միջգերատեսչական հանձնաժողովի` ազատ տնտեսական գոտին շահագործմանը պատրաստ լինելու վերաբերյալ եզրակացության հիման վրա:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2013 թ. հուլիսի 26

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2013 թվականի

հուլիսի 18-ի N 785-Ա որոշման

 

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Վ. Գաբրիելյան

 

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2013 թվականի

հուլիսի 18-ի N 785-Ա որոշման

 

ԲԻԶՆԵՍ ԾՐԱԳԻՐ

 

«ՌԱՕ ՄԱՐՍ» ՓԲԸ և «ԵրՄՄԳՀԻ» ՓԲԸ-ի հիմքի վրա ազատ տնտեսական գոտիներ ստեղծելու

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Վ. Գաբրիելյան

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2013 թվականի

հուլիսի 18-ի N 785-Ա որոշման

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

Կազմակերպչի կողմից ներկայացվող

ազատ տնտեսական գոտում գործունեության իրականացման արդյունքների վերաբերյալ

 

01. .20 թ. - 01. .20 թ.

________________________

(հաշվետու ժամանակաշրջանը)

 

Ազատ տնտեսական գոտու անվանումը

___________________________________

Ազատ տնտեսական գոտու գործառնական տեսակը

_______________________________

Կազմակերպչի անվանումը

_________________________________
Կազմակերպաիրավական ձևը _________________________________
Պետական գրանցման համարը _________________________________
Պետական գրանցման ամսաթիվը _________________________________
Գտնվելու վայրը _________________________________
Կոնտակտային տվյալները

_________________________________

 

Կազմակերպության գործադիր մարմնի

ղեկավարի անունը, ազգանունը, ստորագրությունը

________________________________

 

Հաշվետվություն

 

 ազատ տնտեսական գոտու կազմակերպչի գործունեության վերաբերյալ

Հ/Հ

Ցուցանիշի անվանումը

Պլանավորված

Փաստացի

1.

Կազմակերպչի կողմից մատուցվող ծառայությունների (այդ թվում, էլեկտրոնային) անվանումը (թվարկել բոլոր ծառայությունները)

 

 

2.

Կազմակերպչի կողմից մատուցվող ծառայության սակագին (թվարկել բոլոր ծառայությունների սակագները, ՀՀ դրամ*)

 

 

3.

Կազմակերպչի կողմից հաշվետու ժամանակաշրջանում իրականացված ներդրումների չափը (ՀՀ դրամ) և ուղղվածությունը

 Ներդրումներ հիմնական կապիտալում (այդ թվում` սեփական միջոցներից, այլ միջոցներից` ըստ աղբյուրների)

 Կապիտալ ծախսեր

 Ընթացիկ ծախսեր

 

 

4.

Կազմակերպչի շահույթը հաշվետու ժամանակաշրջանում (ՀՀ դրամ)

 

 

5.

Մարքեթինգային միջոցառումների համար իրականացված ծախսեր` ըստ ուղղությունների (ՀՀ դրամ)

 

 

6.

Հաշվետու ժամանակաշրջանում Կազմակերպչի կողմից որպես շահագործող ներգրավված բրենդները

 

 

7.

Կազմակերպչի կողմից ստեղծված աշխատատեղերի քանակ

 

 

8.

Միջին աշխատավարձի չափը (ՀՀ դրամ) կազմակերպչի կողմից ստեղծված աշխատատեղերի համար` ըստ գործունեության տեսակների

 

 

9.

Ազատ տնտեսական գոտու շահագործողների թիվը, զբաղեցրած տարածքի չափը և ժամկետները

 

 

10.

Ազատ տնտեսական գոտու շահագործող չհանդիսացող կազմակերպությունների ցանկը և գործունեության տեսակը

(թվարկել)

 

 

 

 

* Ցուցանիշը արտարժույթով կատարվելու դեպքում հաշվարկել ՀՀ դրամի ՀՀ ԿԲ կողմից հրապարակվող տարեկան միջին փոխարժեքով

 

Հաշվետվություն

հաշվետու ժամանակաշրջանում ազատ տնտեսական գոտում շահագործողի գործունեության վերաբերյալ

 

NN

ը/կ

Շահագործողի անվանումը

Շահագործողի գործունեության տեսակը

Շահագործողի կողմից զբաղեցրած տարածքի չափը

Շահագործողի կողմից կատարված ներդրումների ծավալը (դրամ)

Շահագործողի արտահանման ծավալը (դրամ)` ըստ ապրանքա-տեսակների (համաձայն ԱՏԳԱԱ դասակարգչի) և արտահանման ուղղությունների

 

Ընդհանուր իրացումից ստացված հասույթը, (դրամ)

Հայաստանի տարածքում իրացման ծավալը, (դրամ)

Շահա-գործողի շահույթը հաշվետու ժամանա-կաշրջանում, (դրամ)

Շահա-գործողի կողմից ստեղծված աշխատա-տեղերի քանակը

Միջին աշխատա-վարձի չափը (դրամ) շահագործողի կողմից ստեղծված աշխատա-տեղերի համար` ըստ գործունեության տեսակների

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

1.

 

 

 

 

 

 

 

 

 

 

2.

 

 

 

 

 

 

 

 

 

 

3.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Վ. Գաբրիելյան