ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 հուլիսի 2013 թվականի N 555-Ա
ԱՊՀ ԱՆԴԱՄ ԵՐԿՐՆԵՐԻ ՃԱՆԱՊԱՐՀԱՇԻՆԱՐԱՐՆԵՐԻ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 34-ՐԴ ՆԻՍՏԸ ԴԻԼԻՋԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով հաստատված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝ ԱՊՀ անդամ երկրների ճանապարհաշինարարների միջկառավարական խորհրդի 34-րդ նիստը 2013 թվականի սեպտեմբերի 12-ին Դիլիջանում անցկացնելու կապակցությամբ`
1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` նախապատրաստել ԱՊՀ անդամ երկրների ճանապարհաշինարարների միջկառավարական խորհրդի 34-րդ նիստի անցկացման ծրագիրը և ապահովել հյուրերի՝ Հայաստանում գտնվելու ընթացքում միջոցառումների իրականացումն ըստ արարողակարգի։
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` հյուրերի՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում սննդի, պաշտոնական ճաշի և նիստի անցկացման հետ կապված ծախսերը` 1733500 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության ներկայացրած հաշվետվությունների:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. հուլիսի 11 Երևան |