ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 հունիսի 2013 թվականի N 585-Ա
ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 14-Ի N 505-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել`
1) մաքսային ծառայողի համազգեստի ձևը` համաձայն N 1 հավելվածի.
2) մաքսային ծառայության հատուկ կոչումների տարբերանշանների ձևերը` համաձայն N 2 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետկան եկամուտների կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 30-օրյա ժամկետում սահմանել մաքսային ծառայողներին համազգեստ տրամադրելու և կրելու կարգն ու պայմանները:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 14-ի «Մաքսային ծառայողի համազգեստի և մաքսային ծառայության հատուկ կոչումների տարբերանշանների ձևերը սահմանելու մասին» N 505-Ա որոշումը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. հունիսի 11 Երևան |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2013 թվականի հունիսի 6-ի N 585-Ա որոշման |
ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ՁԵՎԸ` ԸՍՏ ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ
I. ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳԵՆԵՐԱԼ-Լեյտենանտի եվ Գեներալ-ՄԱՅՈՐԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԸ
1. Գլխարկ` ականջակալներով, կարակուլե
1) մահուդից, բաղկացած թասակից, ականջակալներից և ճակատային մասից (հովհար): Ականջակալները և հովհարը մշակված են մոխրագույն բնական կարակուլից: Թասակը չորստապականի է, հովհարի առջևի կենտրոնական մասում ամրացվում է Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության տարբերանշանի պատկերով ոսկեգույն մետաղից գլխարկանշան:
2. Գլխարկ՝ բրդյա, ամենօրյա
1) մուգ կապույտ կտորից, գլխարկաբոլորքով: Կազմված է սև, լաքապատ գլխարկահովհարից և գլխարկաբոլորքից, որի վրա 2 ոսկեգույն կոճակով ամրացվում է ոսկեզօծ զարդապարան (գոտի): Գլխարկաբոլորքի վերևի և գագաթի միացման տեղով անցնում է 2մմ լայնքով՝ կարմիր մահուդից եզրաքուղ: Գագաթնամասում ամրացվում է Հայաստանի Հանրապետության զինանշանը: Գլխարկաբոլորքի վրա՝ առջևի կենտրոնական մասում ամրացվում են ոսկեզօծ թելերով ասեղնագործված դափնու տերևներ և փոքր գլխարկանշան` Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության տարբերանշանի պատկերով:
3. Գլխարկ՝ բրդյա, տոնական
1) կառուցվածքով և ձևով նման է սույն հավելվածի 2-րդ կետում նկարագրված ամենօրյա բրդյա գլխարկին: Կարվում է տոնական տարազաբաճկոնի կտորից: Գլխարկահովհարի արտաքին մակերեսի վրա, առջևի մասում, 2 կողմից ոսկեզօծ թելերով ասեղնագործվում են դափնու տերևներ:
4. Վերարկու՝ ձմեռային, բրդյա, կարակուլե օձիքով, ուսադիրներով
1) մուգ կապույտ կտորից, հանվող բնական կարակուլե օձիքով: Ձևվածքն ունի կիպ նստած ուրվագիծ: 2 լանջափեշերը կոճկվում են 3 զույգ կոճակով, 2 գրպանը՝ ներկարովի, կափույրներով: Օձիքը ծալովի է, ծայրերը՝ կարմիր եզրակարերով: Մեջքամասը՝ մեջտեղի կարով, հետևամասում՝ 2 կոճակով իրանաձիգ գոտի: Թևքերը՝ երկկարանի, ներկարված: Աստառը՝ մետաքսյա, ծոցագրպաններով: Կոճակները` ոսկեգույն, Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության տարբերանշանի պատկերով: Ուսադիրները՝ կարվող, Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության հատուկ կոչումների տարբերանշանով:
5. Տարազաբաճկոն՝ բրդյա, տոնական, ուսադիրներով
1) երկփեշ, 6 կոճակները տեղադրվում են երկշարք: Հետծալված, կարմիր եզրակարված օձիքի անկյունները եզրազարդարվում են ոսկեզօծ թելերով ասեղնագործված դափնու տերևներով: Թևքածալերը կարմիր եզրակարով, 2 թևքաբերանին ոսկեզօծ թելերով ասեղնագործված են դափնու տերևներ, կարմիր եզրաքուղերին զուգահեռ ասեղնագործված են ոսկեզօծ մակաշերտեր: Տարազաբաճկոնի 2 փեշի ներքևի մասերում՝ ձևավոր կափույրով ներկարված գրպաններ: Հետևամասում՝ բացվածք: Աստառը՝ մետաքսյա, ծոցագրպաններով: Կոճակները` ոսկեգույն, Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության տարբերանշանի պատկերով: Ուսադիրները` կարվող, ոսկեզօծ, Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության հատուկ կոչումների տարբերանշանով:
6. Տարազաբաճկոն՝ բրդյա, ուսադիրներով
1) մուգ կապույտ կտորից, միափեշ, 4 կոճակները տեղադրված են միաշարք: Հետծալված, օձիքի վրա ոսկեզօծ թելերով ասեղնագործված են դափնու տերևներ: Տարազաբաճկոնի 2 փեշի ներքևի մասերում՝ ձևավոր կափույրով ներկարված գրպաններ, կրծքամասի 2 կողմում տեղադրված են կոճակով կոճկվող կափույրով վրադիր 2 գրպաններ: Հետևամասում՝ բացվածք: Աստառը՝ մետաքսյա, ծոցագրպաններով: Կոճակները` ոսկեգույն, Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության տարբերանշանի պատկերով: Ուսադիրները՝ կարվող, Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության հատուկ կոչումների տարբերանշանով:
7. Բաճկոն՝ բրդյա, ուսադիրներով
1) մուգ կապույտ կտորից, միակողմ, շղթայով կոճկվող: Կրծքամասի 2 կողմում տեղադրված են կոճակով կոճկվող ձևավոր կափույրով վրադիր 2 գրպաններ: Մեջքամասը՝ վերին կտրվածքով, թևքերը՝ միակար թեզանիքներով և կտրվածքով: Ներքնամասում՝ 2 թեք ներկարված գրպաններ: Թեզանիքները կոճկվում են 2 կոճակով: Աստառը՝ մետաքսյա, ծոցագրպաններով: Կոճակները` ոսկեգույն, Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության տարբերանշանի պատկերով: Ուսերին՝ գոտեմակօղեր, ուսադիրները՝ հանվող, Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության հատուկ կոչումների տարբերանշանով:
8. Տաբատ՝ բրդյա, կիսաբամբակյա
1) մուգ կապույտ կտորից, ուղիղ ուրվագծով: Գոտին՝ գոտեմակօղերով, կոճկվում է 2 կոճակով և շղթայով, մետաքսյա աստառով, կողագծերը՝ կարմիր եզրաքուղով և 2 սմ լայնությամբ 2 գունաժապավենով: Արտաքին գրպանները՝ ուղիղ: Հետևամասի աջ կողմում՝ կոճակով կոճկվող կափույրով գրպան:
9. Վերնաշապիկ՝ կարճաթև, ուսադիրներով
1) սպիտակ կտորից, ծալովի օձիքով, կրծքամասում՝ կոճակով կոճկվող ձևավոր կափույրով և շերտակարով վրադիր գրպաններ: Ուղիղ գոտիով, կարագծերին՝ առաձգական ժապավեններ: Հետևամասը՝ վերին կտրվածքով: Կոճկվում է 8 կոճակով, ձախ կտրվածքը՝ շերտակարով: Թևքերը՝ կարճ, ուղիղ թևքածալերով: Ուսերին՝ գոտեմակօղեր՝ ուսադիրների համար:
10. Վերնաշապիկ՝ երկարաթև, ուսադիրներով
1) սպիտակ կտորից, օձիքը՝ կանգուն կտրվածքով, կրծքամասում՝ կոճակով կոճկվող ձևավոր կափույրով և շերտակարով վրադիր գրպաններ: Ուղիղ գոտիով, կարագծերին՝ առաձգական ժապավեններ: Հետևամասը՝ վերին կտրվածքով: Կոճկվում է 8 կոճակով: Ձախ կտրվածքը՝ շերտակարով: Թևքերը՝ երկար, 2 կոճակով կոճկվող թեզանիքներով: Ուսերին՝ գոտեմակօղեր՝ ուսադիրների համար:
11. Փողկապ՝ մուգ կապույտ
1) ունի լայնացած ուրվագծով ձևվածք: Պատրաստի տեսքն ավարտվում է ներքևում՝ սուր անկյունով, վերևում՝ մշտական հանգույցով: Ասեղնագործված է Հայաստանի Հանրապետության զինանշանը: Վերնաշապիկի օձիքի տակ ամրանում է առաձգական ժապավենով և ամրակով: Երկարությունը՝ 55-57 սմ:
12. Կաշվե գոտի՝ սև, Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկեր ունեցող ճարմանդով
1) 50 մմ լայնությամբ, երկանցք մետաղյա ճարմանդը՝ Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով:
13. Գոտի՝ տաբատի, սինթետիկ
1) 35 մմ լայնությամբ, մետաղյա ճարմանդով:
14. Վզպատ թաշկինակ՝ սպիտակ
1) տրիկոտաժե վզպատ թաշկինակ, լայնքը՝ 24 սմ, երկարությունը՝ 120 սմ:
15. Կիսաճտքավոր կոշիկ
1) սև գույնի կաշվից: Երեսամասը՝ ամբողջական առաջամասով, ճտքերի հետևամասերն ունեն երկարացված գոտի: Լեզվակը միացված է առաջամասին և ճտքերի ստորին մասին, ներբանների եզրերը վրաքաշվող մասերի հետ՝ կարերով, միացման մեթոդը՝ սոսնձով:
16. Կոշիկ
1) սև գույնի կաշվից: Երեսամասը՝ ամբողջական առաջամասով, կտրված հետևամասերով ամրացված գոտիով: Հետևամասերի միացումն առաջամասերին՝ առաձգական ժապավենով: Հիմնական և միջնաստառները՝ կտորից, կոշտ քթամասերը և հետևամասերը՝ արհեստական կաշվից: Ներբանը ձևավորված է պոլիուրէթանից՝ սոսնձով միացման մեթոդով:
17. Թիկնոց-ուսնոց՝ կրելու գոտիով
1) մուգ կապույտ, անջրանցիկ կտորից, ուղիղ ուրվագծով, օձիքը՝ կենտրոնական 5 կոճակով կոճկվող գաղտնի հանգույցով: Լանջափեշերի վրա՝ թեք ներկարված միջանցիկ բացվածքներ, հանվող գլխանոցով: Օձիքը՝ ծալովի: Մեջքամասը՝ դեպի դուրս բացվող վերին կարով:
18. Ձեռնոց՝
1) բրդյա, սև, հինգմատնյա.
2) սինթետիկ, սպիտակ, հինգմատնյա:
II. ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿՐՏՍԵՐ ԼԵՅՏԵՆԱՆՏԻՑ ՄԻՆՉԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՆԴԱՊԵՏԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԸ
19. Գլխարկ՝ ականջակալներով, մորթուց
1) բաղկացած է թասակից, ականջակալներից և ճակատային մասից (հովհար): Թասակը չորստապականի է, հովհարի առջևի կենտրոնական մասում ամրացվում է Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության տարբերանշանի պատկերով ոսկեգույն մետաղից գլխարկանշանով:
20. Գլխարկ՝ բրդյա (կիսաբրդյա)
1) մուգ կապույտ կտորից՝ գլխարկաբոլորքով: Բաղկացած է սև լաքապատ գլխարկահովհարից, որի վրա 2 փոքր մետաղյա կոճակով ամրացված է ոսկեզօծ զարդապարան (գոտի): Գլխարկաբոլորքը` մուգ կապույտ: Գլխարկաբոլորքի վերևի և գագաթի միացման տեղով անցնում է 2 մմ լայնքով կապույտ մահուդից եզրակար: Առջևի կենտրոնական մասում ամրացվում է ոսկեգույն մետաղից փոքր գլխարկանշան` Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության տարբերանշանի պատկերով:
21. Կեպի՝ կիսաբամբակյա
1) մուգ կապույտ կտորից, գլխարկաբոլորքով և հովհարով: Գլխարկաբոլորքի կենտրոնում ամրացված է պլաստմասսայից ամրակ, հետևամասում` պալաստմասսայից կարգավորիչ: Գլխարկաբոլորքի առջևի կենտրոնական մասում ամրացվում կամ ասեղնագործվում են հայերենով «Մաքսային ծառայություն» բառերը, իսկ հետևամասում` անգլերեն լեզվով` «customs»
22. Վերարկու՝ ձմեռային, բրդյա, ուսադիրներով (գնդապետների համար)
1) մուգ կապույտ կտորից, հանվող մորթե օձիքով: Ձևվածքն ունի կիպ նստած ուրվագիծ: 2 լանջափեշերը կոճկվում են 3 զույգ կոճակով, 2 գրպանը՝ ներկարովի, կափույրներով: Օձիքը ծալովի է, ծայրերը՝ կարմիր եզրակարերով: Մեջքամասը՝ մեջտեղի կարով, հետևամասում՝ 2 կոճակով իրանաձիգ գոտի: Թևքերը՝ երկկարանի, ներկարված: Աստառը՝ մետաքսյա, ծոցագրպաններով: Կոճակները` ոսկեգույն, Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության տարբերանշանի պատկերով: Ուսադիրները՝ կարվող, Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության հատուկ կոչումների տարբերանշանով:
23. Կիսավերարկու՝ ձմեռային, ուսադիրներով
1) մուգ կապույտ կտորից, հանվող մորթե օձիքով, ուղիղ ուրվագծով և տաք ներդիրով: Կոճկվում է կափույրով ծածկվող շղթայով: Գոտկատեղում՝ թաքնված գոտկապարան: Թիկունքը՝ վերին կտրվածքով: Լանջափեշերի ներքևի մասում՝ մեծ վրադիր գրպաններ, իսկ վերևի մասում՝ ներկարված ձևավոր կափույրով կոճկվող փոքր գրպաններ: Թևքերը՝ գաղտնակարված թեզանիքներով: Աստառը՝ մետաքսյա, ծոցագրպաններով: Ուսադիրները՝ հանվող, Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության հատուկ կոչումների տարբերանշանով.
2) մուգ կապույտ կտորից, հանվող մորթե օձիքով, ուղիղ ուրվագծով մինչև գոտկատեղը ձգվող, գոտիով և տաք ներդիրով: Կոճկվում է կափույրով ծածկվող շղթայով: Թիկունքը՝ վերին կտրվածքով: Լանջափեշերի ներքևի մասում՝ թեք ներկարված գրպաններ, իսկ վերևի մասում՝ վրադիր ձևավոր կափույրով կոճկվող փոքր գրպաններ: Թևքերը գաղտնակարված թեզանիքներով: Աստառը՝ մետաքսյա, ծոցագրպաններով: Կրծքամասի` աջ կողմի գրպանի վերևամասում ամրացվում են կտորի վրա հայերենով և անգլերենով ասեղնագործված «Մաքսային ծառայություն» և «Customs service» բառերը, իսկ ձախ կողմի գրպանի վերևամասում ամրացվում է Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության մետաղյա տարբերանշանը: Ուսադիրները՝ հանվող, Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության հատուկ կոչումների տարբերանշանով:
24. Տարազաբաճկոն՝ կիսաբրդյա
1) մուգ կապույտ կտորից, հետծալված օձիքով, միափեշ, 4 կոճակները տեղադրված են միաշարք: Տարազաբաճկոնի 2 փեշի ներքևի մասերում՝ ձևավոր կափույրով ներկարված գրպաններ: Կրծքամասի 2 կողմում տեղադրված են կոճակով կոճկվող կափույրով վրադիր 2 գրպաններ: Օձիքի ձախ կողմում ամրացվում է ոսկեգույն մետաղից Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության տարբերանշանը: Աստառը՝ մետաքսյա, ծոցագրպաններով: Հետևամասում՝ բացվածք: Կոճակները` ոսկեգույն, Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության տարբերանշանի պատկերով: Ուսադիրները՝ կարվող, Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության հատուկ կոչումների տարբերանշանով:
25. Բաճկոն՝ կիսաբրդյա, ուսադիրներով
1) մուգ կապույտ կտորից, հանվող մորթե օձիքով, ուղիղ ուրվագծով: Կոճկվում է կափույրով ծածկվող շղթայով: Կրծքամասի 2 կողմերում տեղադրված են վրադիր գրպաններ` կափույրներով, լանջափեշի ներքևում վրադիր կպչուն ժապավենով փակվող կափույրով թեք գրպաններ: Մեջքամասը՝ վերին կտրվածքով, թևքերը ներկարված են, ավարտվում են էլաստիկ ժապավեններով մշակված թևքածալերով, որոնց վրա կարգավորիչ երիզ կոճգամով: Գոտկատեղում գոտի` բաց կամրջակներով (թվով 5 հատ), որոնք փակվում են կոճգամով: Աստառը՝ մետաքսյա, ծոցագրպաններով: Բաճկոնն ունի տաք ներդիր, որն անջատվում և միացվում է շղթայով և կոճգամներով: Կրծքամասի` աջ կողմի գրպանի վերևամասում ամրացվում են կտորի վրա հայերենով և անգլերենով ասեղնագործված` «Մաքսային ծառայություն» և «Customs service» բառերը: Մեջքամասի վերին կտրվածքից ներքև ամրացվում են կտորի վրա անգլերենով ասեղնագործված` «Customs service» բառերը: Ուսադիրները կտորից` Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության հատուկ կոչումների տարբերանշանով:
26. Տաբատ՝ կիսաբրդյա
1) մուգ կապույտ կտորից, ուղիղ ուրվագծով: Մետաքսյա աստառով: Գոտին՝ գոտեմակօղերով, կոճկվում է 1 կոճակով և շղթայով: Արտաքին գրպանները թեք են, տեղադրված՝ եզրաքուղից առաջ: Հետևամասի աջ կողմում՝ կոճակով կոճկվող կափույրով ներկարված գրպան:
27. Տաբատ՝ կիսաբամբակյա
1) մուգ կապույտ կտորից, ուղիղ ուրվագծով: Գոտին՝ գոտեմակօղերով, կոճկվում է 1 կոճակով և շղթայով: Արտաքին գրպանները թեք են, տեղադրված՝ եզրաքուղից առաջ: Հետևամասի աջ կողմում՝ կոճակով կոճկվող կափույրով ներկարված գրպան:
28. Սվիտեր
1) մուգ կապույտ բրդյա գործվածքից, կլոր վզով, ուրվագիծը` ուղիղ, ներքևում երկտակ: Թևքերը ներկարված են և ավարտված երկտակ թևքծալով: Ուսերին և թևերի արմունկատեղերին կարված է մուգ կապույտ կտոր: Ուսերին կտորից կարված ուսադիրներն ամրացվում են կոճգամով:
29. Վերնաշապիկ՝ կարճաթև (ամառային), ուսադիրներով
1) մաքսային ձևակերպումներ և փաստաթղթային գործառնություններ իրականացնող մաքսային ծառայողների համար` սպիտակ կտորից, մաքսային զննում և հատուկ հանձնարարություններ կատարող մաքսային ծառայողների համար` մուգ կապույտ կտորից: Ծալովի օձիքով, կրծքամասում՝ կոճակով կոճկվող ձևավոր կափույրով և շերտակարով վրադիր գրպաններ: Ուղիղ գոտիով, կարագծերին՝ առաձգական ժապավեններ: Հետևամասը՝ վերին կտրվածքով: Կոճկվում է 8 կոճակով, ձախ կտրվածքը՝ շերտակարով: Թևքերը՝ կարճ, ուղիղ թևքածալերով: Ուսերին՝ գոտեմակօղեր՝ ուսադիրների համար: Կրծքամասի` աջ կողմի գրպանի վերևամասում ամրացվում են կտորի վրա հայերենով և անգլերենով ասեղնագործված «Մաքսային ծառայություն» և «Customs service» բառերը, իսկ ձախ կողմի գրպանի կափույրի վրա ամրացվում է Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության մետաղյա տարբերանշանը:
30. Վերնաշապիկ՝ երկարաթև (ամառային կամ ձմեռային), ուսադիրներով
1) մաքսային ձևակերպումներ և փաստաթղթային գործառնություններ իրականացնող մաքսային ծառայողների համար` սպիտակ կտորից, մաքսային զննում և հատուկ հանձնարարություններ կատարող մաքսային ծառայողների համար` մուգ կապույտ կտորից: Օձիքը՝ կանգուն կտրվածքով, կրծքամասում՝ կոճակով կոճկվող ձևավոր կափույրով և շերտակարով վրադիր գրպաններ: Ուղիղ գոտիով, կարագծերին՝ առաձգական ժապավեններ: Հետևամասը՝ վերին կտրվածքով: Կոճկվում է 8 կոճակով: Ձախ կտրվածքը՝ շերտակարով: Թևքերը՝ երկար, 2 կոճակով կոճկվող թեզանիքներով: Ուսերին՝ գոտեմակօղեր՝ ուսադիրների համար: Կրծքամասի` աջ կողմի գրպանի վերևամասում ամրացվում են կտորի վրա հայերենով և անգլերենով ասեղնագործված «Մաքսային ծառայություն» և «Customs service» բառերը, իսկ ձախ կողմի գրպանի կափույրի վրա ամրացվում է Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության մետաղյա տարբերանշանը: Սպիտակ կտորից երկարաթև վերնաշապիկի հետ պարտադիր կրում են մուգ կապույտ փոխկապ:
31. Փողկապ՝ մուգ կապույտ
1) ունի լայնացած ուրվագծով ձևվածք: Պատրաստի տեսքն ավարտվում է ներքևում՝ սուր անկյունով, վերևում՝ մշտական հանգույցով: Վերնաշապիկի օձիքի տակ ամրանում է առաձգական ժապավենով և ամրակով: Երկարությունը՝ 55-57 սմ:
32. Վզպատ թաշկինակ՝ սպիտակ
1) տրիկոտաժե վզպատ թաշկինակ, լայնքը՝ 24 սմ, երկարությունը՝ 120 սմ:
33. Շապիկ՝ տրիկոտաժե
1) ուղիղ ձևվածքով, սպիտակ կարճաթև կամ երկարաթև, կլոր օձիքով` մաքսային ձևակերպումներ և փաստաթղթային գործառնություններ իրականացնող մաքսային ծառայողների համար.
2) ուղիղ ձևվածքով, մուգ կապույտ, կարճաթև կամ երկարաթև, կլոր օձիքով` մաքսային զննում և հատուկ հանձնարարություններ կատարող մաքսային ծառայողների համար:
34. Գոտի՝ տաբատի, սինթետիկ
1) 35 մմ լայնությամբ, մետաղյա ճարմանդով, իսկ մաքսային զննում և հատուկ հանձնարարություններ կատարող մաքսային ծառայողների համար` հատուկ միջոցներ և զենք կրելու համար նախատեսված պատյանով:
35. Կոշիկ՝ կիսաճտքավոր
1) սև գույնի կաշվից: Երեսամասը՝ ամբողջական առաջամասով, ճտքերի հետևամասերն ունեն երկարացված գոտի: Լեզվակը միացված է առաջամասին և ճտքերի ստորին մասին, ճտքերի ստորին մասը սև բրեզենտե անջրանցիկ կտորից: Ներբանների եզրերը՝ վրաքաշվող մասերի հետ՝ կարերով, միացման մեթոդը՝ սոսնձով և գամերով:
36. Կոշիկ
1) սև գույնի կաշվից: Երեսամասը՝ ամբողջական առաջամասով, կտրված հետևամասերով, ամրացված գոտիով: Հետևամասերի միացումն առաջամասերին՝ առաձգական ժապավենով: Հիմնական և միջնաստառները՝ կտորից, կոշտ քթամասերը և հետևամասերը՝ արհեստական կաշվից: Ներբանը ձևավորվում է պոլիուրէթանից՝ սոսնձով:
37. Թիկնոց-ուսնոց՝ կրելու գոտիով
1) մուգ կապույտ, անջրանցիկ կտորից, ուղիղ ուրվագծով, օձիքը՝ կենտրոնական 5 կոճակով կոճկվող գաղտնի հանգույցով: Լանջափեշերի վրա՝ թեք ներկարված միջանցիկ բացվածքներ, հանվող գլխանոցով: Օձիքը՝ ծալովի: Մեջքամասը՝ դեպի դուրս բացվող վերին կարով:
38. Ձեռնոց
1) բրդյա, սև, հինգմատնյա կամ սինթետիկ, սպիտակ, հինգմատնյա.
2) սև բնական կաշվից, հինգմատնյա ամբողջական կամ կտրվածքով:
III. ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿՐՏՍԵՐ ԼԵՅՏԵՆԱՆՏԻՑ ՄԻՆՉԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՆԴԱՊԵՏԻ` ԿԱՆԱՆՑ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՄԱԶԳԵՍՏԸ
39. Գլխարկ՝ ականջակալներով
1) մորթուց, բաղկացած է թասակից, ականջակալներից և ճակատային մասից (հովհար): Թասակը չորստապականի է, հովհարի առջևի կենտրոնական մասում ամրացվում է Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության տարբերանշանի պատկերով ոսկեգույն մետաղից գլխարկանշան:
40. Գլխարկ` «Պիլոտկա» տեսակի
1) մուգ կապույտ կտորից: Կազմված է երկարացված հատակի 2 մասից, 2 պատից և 2 փեշիկից: Առջևի կենտրոնական մասում ամրացվում է Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության տարբերանշանի պատկերով ոսկեգույն մետաղից գլխարկանշան:
41. Կիսավերարկու՝ ձմեռային, ուսադիրներով
1) մուգ կապույտ կտորից, հանվող մորթե օձիքով, ուղիղ ուրվագծով և տաք ներդիրով: Կոճկվում է կափույրով ծածկվող շղթայով: Թիկունքը՝ վերին կտրվածքով: Լանջափեշերի ներքևի մասերում՝ մեծ, վրադիր գրպաններ, իսկ վերևի մասում՝ ներկարված ձևավոր կափույրով կոճկվող փոքր գրպաններ: Աստառը՝ սինթետիկ, ձախ կողմում ունի ծոցագրպան: Ուսադիրները՝ կարվող, Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության հատուկ կոչումների տարբերանշանով:
42. Տարազաբաճկոն՝ կիսաբրդյա, ուսադիրներով
1) մուգ կապույտ կտորից, հետծալված օձիքով: Միափեշ, միակող 3 ոսկեգույն կոճակով: Կրծքամասը՝ սեղմոններով, փեշերի ներքևի մասերում՝ ներկարվող, կափույրով գրպաններ: Օձիքի ձախ կողմում ամրացվում է ոսկեգույն մետաղից Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության տարբերանշանը: Թիկունքի մասում երկու կողմից՝ թևատակից մինչև փեշ կորագիծ կարով: Աստառը՝ մետաքսյա, ծոցագրպաններով: Կոճակները` ոսկեգույն, Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության տարբերանշանի պատկերով: Ուսադիրները՝ կարվող, Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության հատուկ կոչումների տարբերանշաններով:
43. Բաճկոն՝ կիսաբրդյա, ուսադիրներով
1) մուգ կապույտ կտորից, հանվող մորթե օձիքով, ուղիղ ուրվագծով: Կոճկվում է կափույրով ծածկվող շղթայով: Կրծքամասի 2 կողմերում տեղադրված են վրադիր գրպաններ` կափույրներով, լանջափեշի ներքևում վրադիր կպչուն ժապավենով փակվող կափույրով թեք գրպաններ: Մեջքամասը՝ վերին կտրվածքով, թևքերը ներկարված են, ավարտվում են էլաստիկ ժապավեններով մշակված թևքածալերով, որոնց վրա կարգավորիչ երիզ կոճգամով: Գոտկատեղում գոտի` բաց կամրջակներով (թվով 5 հատ), որոնք փակվում են կոճգամով: Աստառը՝ մետաքսյա, ծոցագրպաններով: Բաճկոնն ունի տաք ներդիր, որն անջատվում և միացվում է շղթայով և կոճգամներով: Կրծքամասի` աջ կողմի գրպանի վերևամասում ամրացվում են կտորի վրա հայերենով և անգլերենով ասեղնագործված` «Մաքսային ծառայություն» և «Customs service» բառերը: Մեջքամասի վերին կտրվածքից ներքև ամրացվում են կտորի վրա անգլերենով ասեղնագործված` «Customs service» բառերը: Ուսադիրները կտորից` Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության հատուկ կոչումների տարբերանշանով:
44. Կիսաշրջազգեստ՝ կիսաբրդյա, կիսաբամբակյա
1) մուգ կապույտ կտորից, ուղիղ կարվածքով, երկկողմանի սեղմոններով, աստառով: Գոտին՝ գոտեմակօղերով: Հետևամասում՝ բաց ծալվածքով, հետևամասում կոճկվում է մեկ կոճակով և շղթայով:
45. Տաբատ՝ կիսաբրդյա, կիսաբամբակյա
1) մուգ կապույտ կտորից: Առաջամասը՝ մշակված սեղմոններով, գոտին՝ գոտեմակօղերով, կոճկվում է ձախ կողմից՝ մեկ կոճակով և շղթայով: Մետաքսյա աստառով: Արտաքին գրպանները՝ թեք: Փողքերի ծայրերը՝ թեզանիքներով:
46. Սվիտեր
1) մուգ կապույտ բրդյա գործվածքից, կլոր վզով, ուրվագիծը` ուղիղ, ներքևում` երկտակ: Թևքերը ներկարված են և ավարտված երկտակ թևքծալով: Ուսերին և թևերի արմունկատեղերին կարված է մուգ կապույտ կտոր: Ուսերին կտորից կարված ուսադիրներն ամրացվում են կոճգամով:
47. Վերնաշապիկ՝ կարճաթև (ամառային), ուսադիրներով
1) մաքսային ձևակերպումներ և փաստաթղթային գործառնություններ իրականացնող մաքսային ծառայողների համար` սպիտակ կտորից, մաքսային զննում և հատուկ հանձնարարություններ կատարող մաքսային ծառայողների համար` մուգ կապույտ կտորից: Ծալովի օձիքով, կրծքամասում՝ կոճակով կոճկվող ձևավոր կափույրով և շերտակարով վրադիր գրպաններ: Ուղիղ գոտիով, կարագծերին՝ առաձգական ժապավեններ: Հետևամասը՝ վերին կտրվածքով: Կոճկվում է 8 կոճակով, աջ կտրվածքը՝ շերտակարով: Թևքերը՝ կարճ, ուղիղ թևքածալերով: Ուսերին՝ գոտեմակօղեր՝ ուսադիրների համար: Կրծքամասի` աջ կողմի գրպանի վերևամասում ամրացվում են կտորի վրա հայերենով և անգլերենով ասեղնագործված «Մաքսային ծառայություն» և «Customs service» բառերը, իսկ ձախ կողմի գրպանի կափույրի վրա ամրացվում է Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության մետաղյա տարբերանշանը:
48. Վերնաշապիկ՝ երկարաթև (ամառային կամ ձմեռային), ուսադիրներով
1) մաքսային ձևակերպումներ և փաստաթղթային գործառնություններ իրականացնող մաքսային ծառայողների համար` սպիտակ կտորից, մաքսային զննում և հատուկ հանձնարարություններ կատարող մաքսային ծառայողների համար` մուգ կապույտ կտորից: Օձիքը՝ կանգուն կտրվածքով, կրծքամասում՝ կոճակով կոճկվող ձևավոր կափույրով և շերտակարով վրադիր գրպաններ: Ուղիղ գոտիով, կարագծերին՝ առաձգական ժապավեններ: Հետևամասը՝ վերին կտրվածքով: Կոճկվում է 8 կոճակով: Աջ կտրվածքը՝ շերտակարով: Թևքերը՝ երկար, 2 կոճակով կոճկվող թեզանիքներով: Ուսերին՝ գոտեմակօղեր՝ ուսադիրների համար: Կրծքամասի` աջ կողմի գրպանի վերևամասում ամրացվում են կտորի վրա հայերենով և անգլերենով ասեղնագործված «Մաքսային ծառայություն» և «Customs service» բառերը, իսկ ձախ կողմի գրպանի կափույրի վրա ամրացվում է Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության մետաղյա տարբերանշանը: Սպիտակ կտորից երկարաթև վերնաշապիկի հետ պարտադիր կրում են մուգ կապույտ փոխկապ:
49. Փողկապ՝ մուգ կապույտ
1) ունի 2 շերտ ուղղանկյուն ուրվագծով ձևվածք: Պատրաստի տեսքն ավարտվում է ներքևում՝ ուղղանկյունով, վերևում՝ մշտական հանգույցով: Վերնաշապիկի օձիքի տակ ամրանում է առաձգական ժապավենով և ամրակով: Երկարությունը՝ 17-19 սմ:
50. Վզպատ թաշկինակ՝ սպիտակ, մոխրագույն
1) տրիկոտաժե վզպատ թաշկինակ, լայնքը՝ 24 սմ, երկարությունը՝ 120 սմ:
51. Շապիկ՝ տրիկոտաժե
1) ուղիղ ձևվածքով, սպիտակ կարճաթև կամ երկարաթև, կլոր օձիքով` մաքսային ձևակերպումներ և փաստաթղթային գործառնություններ իրականացնող մաքսային ծառայողների համար.
2) ուղիղ ձևվածքով, մուգ կապույտ, կարճաթև կամ երկարաթև, կլոր օձիքով` մաքսային զննում և հատուկ հանձնարարություններ կատարող մաքսային ծառայողների համար:
52. Գոտի՝ տաբատի, սինթետիկ
1) 35 մմ լայնությամբ, մետաղյա ճարմանդով:
53. Կիսաճտքավոր կոշիկ
1) սև գույնի կաշվից: Երեսամասը՝ ամբողջական կամ կտրված քթամասով, երկարացված ձևավոր հետևամասերով, կրունկը՝ մինչև 55 սմ բարձրության: Ճտքերի վերնամասերը ծալված աստառի հետ միացված են փափուկ միջադիրով: Լեզվակը միացված է առաջամասին:
54. Կոշիկ
1) սև գույնի կաշվից: Երեսամասը՝ ամբողջական, հետևամասի և առաջամասի հետ ծալված եզրերով: Ներբանը ձևավորված է պոլիուրէթանից՝ սոսնձով միացման մեթոդով: Կրունկը՝ մինչև 5 սմ բարձրության, փաթաթված երեսամասի նյութով:
55. Թիկնոց-ուսնոց` կրելու գոտիով
1) մուգ կապույտ, անջրանցիկ կտորից, ուղիղ ուրվագծով, օձիքը՝ կենտրոնական 5 կոճակով կոճկվող գաղտնի հանգույցով: Լանջափեշերի վրա՝ թեք ներկարված միջանցիկ բացվածքներ, հանվող գլխանոցով: Օձիքը՝ ծալովի: Մեջքամասը՝ դեպի դուրս բացվող վերին կարով:
56. Ձեռնոց
1) բրդյա, սև, հինգմատնյա.
2) սինթետիկ, սպիտակ, հինգմատնյա:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Վ. Գաբրիելյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2013 թվականի հունիսի 6-ի N 585-Ա որոշման |
I. ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ
1. Մաքսային ծառայության հատուկ կոչումների տարբերանշաններն են`
1) մաքսային ծառայողների ուսադիրները.
2) մաքսային ծառայողների թևքանշանները:
II. ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅողների ուսադիրները
2. Մաքսային ծառայության գեներալ-լեյտենանտի և գեներալ-մայորի ուսադիրները ( ձև N 1)
1) ուղղանկյուն, մակերեսը՝ հյուսքեն, կապույտ (տոնականը` ոսկեգույն) հատուկ գործվածքով, կարմիր եզրակարերով, ուղղանկյուն, վերևամասում՝ բազմանկյուն կտրվածքով: Շնորհված կոչմանը համապատասխան մաքսային ծառայության գեներալ-լեյտենանտի կոչում ունեցող ծառայողների ուսադիրների վրա տեղադրվում են 2, գեներալ-մայորի կոչում ունեցող ծառայողների ուսադիրների վրա՝ մեկ ոսկեզօծ թելով ասեղնագործված, 22 մմ տրամագծով հնգաթև աստղեր: Ուսադիրներն ամրացվում են Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության տարբերանշանի պատկերով մեկական ոսկեգույն կոճակով:
3. Մաքսային ծառայության կրտսեր լեյտենանտից մինչև մաքսային ծառայության գնդապետի ուսադիրները ( ձև N 2)
1) ուղղանկյուն, մակերեսը մուգ կապույտ գործվածքով, վերնամասը բազմանկյուն, ոսկեգույն մակաշերտով: Մաքսային ծառայության գնդապետի, փոխգնդապետի և մայորի կոչումներ ունեցող ծառայողները կրում են 2 մակաշերտով, իսկ կապիտանի, ավագ լեյտենանտի, լեյտենանտի և կրտսեր լեյտենանտի կոչում ունեցող ծառայողները՝ 1 մակաշերտով ուսադիրներ:
2) շնորհված կոչմանը համապատասխան՝
ա. մաքսային ծառայության գնդապետի կոչում ունեցող ծառայողների ուսադիրների վրա տեղադրվում են 20 մմ տրամագծով երեք, փոխգնդապետի կոչում ունեցող ծառայողների ուսադիրների վրա՝ երկու, մայորի կոչում ունեցող ծառայողների ուսադրիների վրա՝ մեկ, ոսկեզօծ հնգաթև աստղեր,
բ. մաքսային ծառայության կապիտանի կոչում ունեցող ծառայողների ուսադիրների վրա տեղադրվում են 13 մմ տրամագծով չորս, ավագ լեյտենանտի կոչում ունեցող ծառայողների ուսադիրների վրա՝ երեք, լեյտենանտի կոչում ունեցող ծառայողների ուսադիրների վրա՝ երկու և կրտսեր լեյտենանտի կոչում ունեցող ծառայողների ուսադիրների վրա՝ մեկ, ոսկեզօծ հնգաթև աստղեր,
գ. գնդապետի, փոխգնդապետի և մայորի ուսադիրների վրա տեղադրվում են 20 մմ լայնքով ոսկեզօծ թելերով հյուսքաձև գործվածքի մեկ շերտ` ուսադիրի ստորին եզրից 5 մմ հեռավորության վրա, ուսադիրի երկայնական առանցքային գծին ուղղահայաց,
դ. կապիտանի, ավագ լեյտենանտի, լեյտենանտի և կրտսեր լեյտենանտի ուսադիրների վրա տեղադրվում են 10 մմ լայնքով ոսկեզօծ թելերով հյուսքաձև գործվածքի շերտ` ուսադիրի ստորին եզրից 5 մմ հեռավորության վրա, ուսադիրի երկայնական առանցքային գծին ուղղահայաց.
3) ուսադիրները վերին մասում ամրացվում են Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության տարբերանշանի պատկերով մեկական ոսկեգույն կոճակով: Կոճակից 5 մմ հեռավորության վրա տեղադրվում է ոսկեգույն մետաղից Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության տարբերանշանը:
III. ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԹԵՎՔԱՆՇԱՆՆԵՐԸ
4. Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայողները համազգեստի ձախ թևքին` ուսակարից 80 մմ ներքև, կրում են Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության տարբերանշանի պատկերով թևքանշան: Թևքանշանը` 80 մմ X 100 մմ չափսերով, կտորի վրա գունավոր տպագրվում կամ ասեղնագործվում է Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության տարբերանշանը:
5. Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության ստորաբաժանումների ծառայողները համազգեստի աջ թևքին` ուսակարից 80 մմ ներքև, կրում են ծառայության բնույթը խորհրդանշող համապատասխան թևքանշաններ, որոնց նկարագրերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահը:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Վ. Գաբրիելյան |
Ձև N 1
Ձև N 2