ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 մայիսի 2013 թվականի N 378-Ա
Հ. ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ԵՎ Հ. ԱՍԼԱՆՅԱՆԻՆ ԱԼԺԻՐ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար Հ. Հակոբյանին և Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության աշխատակազմի Եվրոպայի հայ համայնքների վարչության պետ Հ. Ասլանյանին 2013 թվականի մայիսի 26-29-ը գործուղել Ալժիր (Ալժիրի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետություն)` փորձի փոխանակման համար:
2. Հ. Հակոբյանի և Հ. Ասլանյանի՝ Ալժիր գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ալժիր գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. մայիսի 29 Երևան |