ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 հունիսի 2013 թվականի N 575-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 12-Ի N 824-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 6-րդ մասին և «Անասնակերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 12-ի «Վտանգավոր սննդամթերքի, վտանգավոր անասնակերի, սննդամթերքի և անասնակերի հետ շփվող վտանգավոր նյութերի, վտանգավոր սննդային և կերային հավելումների օգտահանման ու ոչնչացման կարգը սահմանելու մասին» N 824-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Փորձաքննության բացասական արդյունքների հիման վրա արտադրանքը վտանգավոր է ճանաչում սննդամթերքի անվտանգության բնագավառում պետական կառավարումն իրականացնող լիազորված մարմինը՝ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը (այսուհետ՝ լիազոր մարմին) և տալիս եզրակացություն:
Փորձարկման մասին արձանագրության հիման վրա տրված եզրակացության մեջ նշվում են նաև վտանգավոր արտադրանքի վտանգի աղբյուրի վերացման կամ օգտահանման կամ ոչնչացման եղանակներն ու պայմանները:
Վտանգավոր ճանաչված արտադրանքի վտանգի աղբյուրի վերացման անվտանգ եղանակներն ու պայմանները սահմանում է լիազոր մարմինը։».
2) 6-րդ կետում «Մինչև փորձաքննության ավարտը վտանգավոր արտադրանքը տնօրինող` տնտեսավարող սուբյեկտը դա» բառերը փոխարինել «Մինչև փորձարկման մասին արձանագրությունը և արտադրանքը վտանգավոր ճանաչելու մասին ծառայության եզրակացությունն ստանալը վտանգավոր արտադրանքը տնօրինող տնտեսավարող սուբյեկտը վտանգավոր արտադրանքի խմբաքանակը» բառերով.
3) 8-րդ կետում «Փորձարկման մասին արձանագրության եզրակացության մասում վտանգավոր արտադրանքի ոչնչացման մասին նշվելու» բառերը փոխարինել «Ոչնչացման» բառով, իսկ «պատճենը» բառից հետո կետը լրացնել «և ծառայության եզրակացությունը» բառերով.
4) 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«10. Վտանգավոր արտադրանքի ոչնչացման գործընթացը տնտեսավարող սուբյեկտի ստուգման կամ ուսումնասիրության կամ դիտարկման շրջանակներում իրականացվում է տնօրինող տնտեսավարող սուբյեկտի կողմից՝
1) ծառայության կողմից ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի մասնակցությամբ, որի կազմում, հաշվի առնելով ոչնչացվող արտադրանքի տեսակը, ներգրավվում են համապատասխան նախարարություններից մասնագետներ, եթե Հայաստանի Հանրապետությունում արտադրված և (կամ) իրացվող կամ ներմուծվող վտանգավոր արտադրանքի խմբաքանակը գերազանցում է 50 կիլոգրամը կամ 50 հատը կամ 50 լիտրը կամ դրա ընդհանուր արժեքի 100000 դրամը.
2) ստուգումը կամ ուսումնասիրությունը կամ դիտարկումը կատարող պաշտոնատար անձանց մասնակցությամբ Հայաստանի Հանրապետությունում արտադրված և (կամ) իրացվող կամ ներմուծվող վտանգավոր արտադրանքի խմբաքանակի` սույն կետի 1-ին ենթակետում չնշված այլ դեպքերում.
3) գենետիկորեն ձևափոխված սննդամթերքի դեպքում, անկախ գենետիկորեն ձևափոխված սննդամթերքի քանակությունից, գենետիկորեն ձևափոխված օրգանիզմի պարունակությունը հաստատող լաբորատոր փորձաքննության արդյունքներն ստանալուց հետո մեկօրյա ժամկետում ծառայությունը գրավոր տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը, և տվյալ խմբաքանակի՝ գենետիկորեն ձևափոխված սննդամթերքը ոչնչացվում է՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության առաջարկությունները:».
5) 12-րդ կետում «Լաբորատորիայի կողմից տրված փորձարկման մասին արձանագրության եզրակացության մասում վտանգավոր արտադրանքի օգտահանման մասին նշվելու դեպքում վտանգավոր արտադրանքը տնօրինողին հանձնելու» բառերը փոխարինել «Փորձարկման մասին արձանագրությունը և արտադրանքը վտանգավոր ճանաչելու մասին ծառայության եզրակացությունն ստանալու» բառերով.
6) 18-րդ կետում «լաբորատորիայի կողմից տրված փորձարկման մասին արձանագրության եզրակացության մեջ նշված մեթոդով ու եղանակով» բառերը փոխարինել «փորձարկման մասին արձանագրության հիման վրա ծառայության կողմից տրված եզրակացության պահանջներին համապատասխան՝ փորձարկման մասին արձանագրությունը և ծառայության եզրակացությունը տնօրինող տնտեսավարող սուբյեկտին հանձնելու օրվան հաջորդող 10 օրվա ընթացքում» բառերով.
7) ուժը կորցրած ճանաչել 19-րդ կետը.
8) ուժը կորցրած ճանաչել 20-րդ կետը.
9) 25-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«25. Պետական վերահսկողության նպատակով նմուշառված փորձարկվող նմուշները պահման ժամկետի լրացման կամ դրանց ուղղակի նշանակությամբ օգտագործման համար ոչ պիտանի լինելու դեպքերում ոչնչացվում են լաբորատորիայի կողմից՝ ծառայության կողմից ստեղծված հանձնաժողովի մասնակցությամբ, որի վերաբերյալ կազմվում է փորձարկվող նմուշների ոչնչացման մասին ակտ` համաձայն N 4 ձևի:».
10) N 1 ձևում «արտադրողը և (կամ) ներմուծողը» բառերը փոխարինել «տնտեսավարող սուբյեկտի անունը, ազգանունը կամ անվանումը» բառերով, իսկ «Փորձաքննության արդյունքներով (փորձարկման մասին արձանագրություն N _____ ) հիմնավորվել է արտադրանքի վտանգավոր և ոչնչացման ենթակա լինելը, որի» բառերը՝ «Փորձարկման մասին արձանագրության (ամսաթիվը և համարը) և արտադրանքի վտանգավորության մասին ծառայության եզրակացության» բառերով.
11) N 2 ձևում «Փորձաքննության արդյունքներով (փորձարկման մասին արձանագրություն N _____ ) հիմնավորվել է դրա վտանգավոր լինելը (կցվում է):
Փորձարկման մասին արձանագրության եզրակացությամբ սահմանված օգտահանման եղանակով նշված արտադրանքի տվյալ խմբաքանակը ________________________________________ օգտահանվել է:»
(օգտահանումն իրականացնող տնտեսավարող սուբյեկտի անվանումը, |
նախադասությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Փորձարկման մասին արձանագրության _____________________________________________ և
(տարեթիվը, ամիսը, ամսաթիվը, հերթական համարը) |
արտադրանքի վտանգավորության մասին ծառայության եզրակացության հիման վրա վտանգավոր արտադրանքը ___________________________ օգտահանվել է`
(արտադրանքի քանակը) |
_________________________________________________________________________________».
(օգտահանման վայրը, ժամանակը և եղանակը)
12) N 2 ձևը վերջին պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Ծառայության ներկայացուցիչ
(ներկայացուցիչներ) |
__________________ |
______________________________». |
(ստորագրությունը) |
(պաշտոնը, անունը, ազգանունը) |
13) N 3 ձևում «Փորձաքննության արդյունքներով (փորձարկման մասին արձանագրություն N ___ ) հիմնավորվել է դրա վտանգավոր լինելը (կցվում է):
Փորձարկման մասին արձանագրության եզրակացությամբ սահմանված օգտահանման եղանակով նշված արտադրանքի տվյալ խմբաքանակը ոչնչացվել է ____________________________________________________________________________________
(ոչնչացումն իրականացնող` տնտեսավարող սուբյեկտի` ոչնչացման հանձնաժողովի անդամների
____________________________________________________________________________________
պաշտոնները, անունները, ազգանունները և (կամ) ոչնչացումն իրականացնող` տնտեսավարող
____________________________________________________________________________________»
սուբյեկտի անվանումը, ոչնչացման վայրը, ժամանակը)
նախադասությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Փորձարկման մասին արձանագրության ___________________________________________և
(տարեթիվը, ամիսը, ամսաթիվը, հերթական համարը) |
արտադրանքի վտանգավորության մասին ծառայության եզրակացության հիման վրա վտանգավոր արտադրանքը ________________________ ոչնչացվել է՝ _____
(արտադրանքի քանակը) |
________________________________________________________________________________».
(ոչնչացման վայրը, ժամանակը և եղանակը)
14) N 3 ձևում`
«ՀՀ գյուղատնտեսության նախարարության |
_____________________ | ____________________________ |
(ստորագրությունը) |
(պաշտոնը, անունը, ազգանունը) | |
ՀՀ բնապահպանության նախարարության ներկայացուցիչ |
____________________ |
____________________________ |
(ստորագրությունը) |
(պաշտոնը, անունը, ազգանունը) | |
ՀՀ առողջապահության |
_____________________ |
____________________________» |
(ստորագրությունը) |
(պաշտոնը, անունը, ազգանունը) |
նախադասությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Համապատասխան նախարարություններից |
_____________________ |
____________________________»: |
(ստորագրությունը) |
(պաշտոնը, անունը, ազգանունը |
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության 2013 թ. հունիսի 10 Երևան
վարչապետՏ. Սարգսյան