ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 հունիսի 2013 թվականի N 673-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1616-Ն որոշման NN 5 և 11 հավելվածներում կատարել փոփոխություններ` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
2. «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության ֆինանսական կայունության և միջազգայնացման գործառույթների ապահովման նպատակով ինստիտուտին տրամադրելու համար Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը 2013 թվականի երրորդ եռամսյակում հատկացնել 60000.0 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին» հոդվածով):
3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` սույն որոշման 2-րդ կետով նախատեսված գումարը «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը տրամադրել նվիրաբերության պայմանագրի հիման վրա:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. հունիսի 28 Երևան |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2013 թվականի հունիսի 27-ի N 673-Ն որոշման |
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ OՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ) |
Բաժինը |
Խումբը |
Դասը |
Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի, տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները |
Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում) | |
ինն ամիս |
տարի | ||||
ԸՆԴԱՄԵՆԸ՝ ԾԱԽՍԵՐ |
0.0 |
0.0 | |||
այդ թվում՝ |
|||||
09 |
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ |
(60000.0) |
(60000.0) | ||
այդ թվում՝ |
|||||
06 |
Կրթությանը տրամադրվող օժանդակ ծառայություններ |
(60000.0) |
(60000.0) | ||
այդ թվում՝ |
|||||
01 |
Կրթությանը տրամադրվող օժանդակ ծառայություններ |
(60000.0) |
(60000.0) | ||
37. Ատեստավորման միջոցով որակավորում ստացած ուսուցիչներին հավելավճարների տրամադրում |
(60000.0) |
(60000.0) | |||
ՀՀ կրթության և գիտության նախարարություն |
(60000.0) |
(60000.0) | |||
այդ թվում՝ |
|||||
Ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին |
(60000.0) |
(60000.0) | |||
11 |
ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ ՉԴԱՍՎՈՂ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԵՐ |
60000.0 |
60000.0 | ||
այդ թվում՝ |
|||||
01 |
ՀՀ կառավարության և համայնքների պահուստային ֆոնդ |
60000.0 |
60000.0 | ||
այդ թվում՝ |
|||||
01 |
ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ |
60000.0 |
60000.0 | ||
01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ |
60000.0 |
60000.0 | |||
ՀՀ կառավարություն |
60000.0 |
60000.0 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Վ. Գաբրիելյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2013 թվականի հունիսի 27-ի N 673-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.16 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՀՀ կրթության և գիտության նախարարություն
Չափորոշիչներ |
Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները՝ փակագծերում) | |||||||
ոչ ֆինանսական ցուցանիշներ |
ֆինանսական ցուցանիշներ | |||||||
ինն ամիս |
տարի |
ինն ամիս |
տարի | |||||
ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները 1. Քաղաքականության միջոցառումներ 1.2. Տրանսֆերտներ | ||||||||
Ծրագրային դասիչը |
Անվանումը Ատեստավորման միջոցով որակավորում ստացած ուսուցիչներին հավելավճարների տրամադրում
Նկարագրությունը Հանրակրթական դպրոցներին ատեստավորման արդյունքում ստացած տարակարգերին համապատասխան հավելավճարների տրամադրում | |||||||
1146 |
ԾՏ11 | |||||||
Շահառուների քանակը |
Ատեստավորման արդյունքում որակավորում ստացած ուսուցիչներ |
(282.0) |
(282.0) |
|||||
Գումարը (հազ. դրամ) |
x |
x |
(60000.0) |
(60000.0) | ||||
Տրանսֆերտի վճարման հաճախականությունը |
||||||||
Շահառուների ընտրության չափանիշները Ատեստավորման արդյունքում որակավորում ստացած ուսուցիչներ | ||||||||
Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը 1146 Հանրակրթության ծրագիր | ||||||||
Վերջնական արդյունքի նկարագրությունը Հանրակրթական մակարդակում սովորողների ընդգրկվածության, գրագիտության և համակողմանի զարգացման բարձր մակարդակի ապահովում | ||||||||
Ծրագրային դասիչը |
Անվանումը «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության ֆինանսական կայունության և միջազգայնացման գործառույթների ապահովում
Նկարագրությունը «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության ֆինանսական կայունության և միջազգայնացման գործառույթների ապահովում | |||||||
1111 |
ԾՏ11 | |||||||
Շահառուների քանակը |
Տրանսֆերտ ստացող հաստատությունների թիվը |
1 |
1 |
0.0 |
0.0 | |||
Գումարը (հազ. դրամ) |
x |
x |
60000.0 |
60000.0 | ||||
Տրանսֆերտի վճարման հաճախականությունը |
միանվագ |
0.0 |
0.0 | |||||
Շահառուների ընտրության չափանիշները ՀՀ բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատություններ | ||||||||
Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը 1111 Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության ծրագիր | ||||||||
Վերջնական արդյունքի նկարագրությունը Գիտելիքների տնտեսության և գիտության զարգացման արդի պահանջներին համապատասխան բարձրագույն և հետբուհական մասնագիտական որակավորում ունեցող մասնագետների պատրաստում |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Վ. Գաբրիելյան |