ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 ապրիլի 2013 թվականի N 353-Ա
«ԵՐԵՎԱՆԻ ԳԱՐԵՋՈՒՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐՏԱՀԱՆՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ՌԵԺԻՄՈՎ ԱՐՏԱՀԱՆՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎԱԾ «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐՏԱՀԱՆՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ՌԵԺԻՄԻ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՁԳՈՒՄԸ ԹՈՒՅԼԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 41-րդ հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Թույլատրել «Երևանի գարեջուր» փակ բաժնետիրական ընկերության կողմից 2012 թվականի ապրիլի 5-ի C-4634 մաքսային հայտարարագրով` «Ժամանակավոր արտահանում» մաքսային ռեժիմով արտահանված ապրանքների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր արտահանում» մաքսային ռեժիմի ժամկետի երկարաձգումը` մինչև 2014 թվականի ապրիլի 5-ը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. ապրիլի 15 Երևան |