ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 մայիսի 2013 թվականի N 466-Ա
ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի N 1616-Ն որոշման 15-րդ կետի 4-րդ ենթակետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հաստատել Պետական աջակցություն Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի կանոնադրական խնդիրների իրականացման 2013 թվականի միջոցառումների ծրագիրը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. մայիսի 7 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2013 թվականի մայիսի 2-ի N 466-Ա որոշման |
Ծ Ր Ա Գ Ի Ր
ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
NN ը/կ |
Անվանումը |
Կատարման ենթակա գործառույթների նկարագիրը |
Ակնկալվող արդյունքները |
Վերջնաժամկետը |
Ֆինանսավորման աղբյուրը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
1. Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամ (ՀԱՄՀ) հիմնական գրասենյակ | |||||
1.1. |
ՀԱՄՀ-ի ընդհանուր և ծրագրային գործունեության պլանավորում, կազմակերպում, իրականացում և կառավարում |
ՀԱՄՀ բնականոն գործունեության ապահովում
ՀԱՄՀ հոգաբարձուների խորհրդի հետ արդյունավետ հարաբերությունների և շարունակական հաղորդակցության ապահովում
ՀԱՄՀ կից մասնագիտական աշխատանքային հանձնաժողովների աշխատանքների կոորդինացում և արդյունավետ գործունեության ապահովում |
ՀԱՄՀ ընդհանուր և ծրագրային գործունեության ապահովում |
2013 թ. ընթացքում |
ՀՀ պետական բյուջե
օրենքով չարգելված այլ միջոցներ |
2. Զբոսաշրջություն | |||||
2.1. |
Զբոսաշրջային նոր արդյունքների ձևավորմանն ուղղված միջոցառումների պլանավորում, կազմակերպում և իրականացում |
համապատասխան իրավիճակային վերլուծություն, միջազգային փորձի ուսումնասիրություն, շահառուների ներգրավմամբ և հանրային քննարկումների հիման վրա զբոսաշրջության նոր արդյունքների ստեղծում և մեկնարկի ապահովում
զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնների ստեղծմանն ուղղված աշխատանքների պլանավորում, կազմակերպում և իրականացում |
զբոսաշրջային նոր արդյունքների առկայություն
առնվազն մեկ կենտրոնի մեկնարկի ապահովում |
2013 թ. ընթացքում |
ՀՀ պետական բյուջե
օրենքով չարգելված այլ միջոցներ |
2.2. |
Հայաստանը որպես զբոսավայրի խթանում միջազգային հարթակներում |
Հայաստանի զբոսաշրջության խթանումն ապահովող միջոցառումների պլանավորում, կազմակերպում և իրականացում՝ համապատասխան շահառուների ներգրավմամբ մասնավորապես, միջազգային հեղինակավոր զբոսաշրջային ցուցահանդեսներին, տոնավաճառներին, փառատոներին և համաժողովներին մասնակցության ապահովում
օտարերկրյա լրագրողների ճանաչողական առնվազն երկու այցի կազմակերպում և իրականացում
Հայաստանի զբոսաշրջության խթանմանը նպաստող գովազդատեղեկատվական նյութերի մշակում և տպագրում
առնվազն մեկ թիրախային շուկայում Հայաստանի՝ որպես գրավիչ զբոսաշրջային վայրի խթանման աշխատանքների պլանավորում, կոորդինացում և իրականացում
Հայաստանի զբոսաշրջության նոր վեբկայքի www.armenia.travel ծրագրի մշակման ավարտում և նրա մեկնարկն ապահովող աշխատանքների իրականացում |
Հայաստանի՝ որպես զբոսաշրջության համար բարենպաստ և գրավիչ երկրի նկարագրի շարունակական ձևավորում և միջազգային շուկաներում ներկայացման ու ամրապնդման ապահովում մասնակցություն առնվազն 3 միջազգային ցուցահանդեսների, այդ թվում՝ 2013 թ. Գերմանիայի Մայնց քաղաքում կայանալիք զբոսաշրջության փառատոնին
արտերկրյա մամուլում Հայաստանը խթանող նյութերի առկայություն
գովազդատեղեկատ-վական նյութերի առկայություն տարբեր լեզուներով
առնվազն մեկ թիրախային շուկայում Հայաստանի որպես գրավիչ զբոսաշրջային վայրի թիրախային խթանում
Հայաստանի զբոսաշրջության նոր վեբկայքի` www.armenia.travel մեկնարկի ապահովում |
2013 թ. ընթացքում |
ՀՀ պետական բյուջե
օրենքով չարգելված այլ միջոցներ |
2.3. |
Հայաստան միջազգային այցելությունների վիճակագրական հետազոտության իրականացում |
Հայաստան միջազգային այցելությունների վիճակագրական հետազոտության աշխատանքների պլանավորում, կոորդինացում և իրականացում մեկ տարի ժամանակահատվածով |
Հայաստան միջազգային այցելությունների վիճակագրական հետազոտության արդյունքների առկայություն և հետազոտության վերաբերյալ հաշվետվության պատրաստման մեկնարկի ապահովում |
2013 թ. ընթացքում |
ՀՀ պետական բյուջե
օրենքով չարգելված այլ միջոցներ |
2.4. |
ՀՀ տարածքում համայնքային զբոսաշրջության զարգացման և խթանման աջակցություն |
ՀՀ տարածքում համայնքային զբոսաշրջության զարգացման աշխատանքների պլանավորում, կոորդինացում և խթանման աջակցություն
ՀՀ տարածքում զբոսաշրջային կենտրոնների զարգացմանն ուղղված գործողությունների ծրագրի մշակում՝ համագործակցելով պետական-մասնավոր հատվածի շահագրգիռ կողմերի հետ
հատուկ պահպանվող տարածքներում էկոտուրիզմի զարգացման և նոր զբոսաշրջային արդյունքների ձևավորման և խթանման գործողությունների ծրագրի մշակում
համայնքային ունակությունների զարգացում |
ՀՀ տարածքում համայնքային զբոսաշրջության զարգացում
զբոսաշրջային կենտրոնների արդյունավետ կառավարման, խթանման և զարգացման գործողությունների ծրագրի առկայություն
հատուկ պահպանվող տարածքներում էկոտուրիզմի արդյունքների ձևավորման և խթանման գործողությունների ծրագրի առկայություն
առնվազն մեկ համայնքի զբոսաշրջային ռեսուրսների բազայի ստեղծում, քարտեզագրում և ուղեցույցի տպագրում
հյուրատների (B&B) ստեղծման և կառավարման վերապատրաստում |
2013 թ. ընթացքում |
ՀՀ պետական բյուջե
օրենքով չարգելված այլ միջոցներ |
2.5 |
ՀՀ կառավարության 2012 թվականի նոյեմբերի 22-ի N 1478-Ն որոշմամբ հաստատված «Զբոսաշրջության աջակցության ծառայություններ» 2013 թվականի ծրագրի իրականացում |
ՀՀ կառավարության 2012 թվականի նոյեմբերի 22-ի N 1478-Ն որոշման «Զբոսաշրջության աջակցության ծառայություններ» 2013 թվականի ծրագրի 2.2 կետով նախատեսված միջոցառումների պլանավորում, կազմակերպում և իրականացում |
Նախատեսված միջոցառումների ապահովում |
2013 թ. ընթացքում |
ՀՀ պետական բյուջե
օրենքով չարգելված այլ միջոցներ |
3. «Տաթևի վերածնունդ» | |||||
3.1 |
Տաթևի վանական համալիրի վերականգնման աշխատանքների պլանավորում, կազմակերպում, կոորդինացում և իրականացում՝ մասնավոր-պետական համագործակցության շրջանակներում |
պատմական հուշարձանի պահպանումն ու վերականգնումն ապահովող միջոցառումների պլանավորում, կազմակերպում և կոորդինացում՝ ծրագրի շահառուների ներգրավմամբ,
ծրագրով նախատեսված միջոցառումների շարունակական իրականացում |
պատմական հուշարձանի վերականգնման աշխատանքների իրականացում
առնվազն 1 էլեմենտի ավարտ |
2013 թ. ընթացքում |
ՀՀ պետական բյուջե
օրենքով չարգելված այլ միջոցներ |
3.2 |
Տաթև գյուղական համայնքի համայնքային զարգացման ծրագրի իրականացման նպատակով մասնավոր-պետական համագործակցության շրջանակներում միջոցառումների պլանավորում, կազմակերպում, կոորդինացում և իրականացում |
Տաթև գյուղական համայնքի կարիքների վրա հիմնված Տաթև գյուղի երկարաժամկետ համայնքային զարգացման ծրագրով նախատեսված միջոցառումների շարունակական իրականացում՝ հիմնված տեղական կարիքների և համայնքային ունակությունների զարգացման վրա,
ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ շարունակական ֆոնդահայթայթում |
ծրագրով նախատեսված առնվազն 1 միջոցառման իրականացում |
2013 թ. ընթացքում |
ՀՀ պետական բյուջե
օրենքով չարգելված այլ միջոցներ |
3.3 |
Տաթև զբոսաշրջային կենտրոնում ընդգրկված գյուղական համայնքների համայնքային զարգացման ծրագրերի մշակում և դրանց իրականացման նպատակով մասնավոր-պետական համագործակցության շրջանակներում միջոցառումների պլանավորում, կազմակերպում, կոորդինացում և իրականացում |
Տաթև զբոսաշրջային կենտրոնում ընգրկված գյուղական համայնքների կարիքների վրա հիմնված երկարաժամկետ համայնքային զարգացման ծրագրեր՝ հիմնված տեղական կարիքների և համայնքային ունակությունների զարգացման վրա
ծրագրերով նախատեսված միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ ֆինանսավորման միջոցների ապահովում |
առնվազն 1 գյուղական համայնքների երկարաժամկետ համայնքային զարգացման ծրագրի առկայություն |
2013 թ. ընթացքում |
ՀՀ պետական բյուջե
օրենքով չարգելված այլ միջոցներ |
3.4 |
«Տաթևի վերածնունդ» ծրագրի բրենդի խթանման աշխատանքների պլանավորում, կազմակերպում և իրականացում մասնավոր-պետական համագործակցության սկզբունքի շրջանակներում |
«Տաթևի վերածնունդ» ծրագրի ճանաչելիության բարձրացման և նրա ներդրման աշխատանքների պլանավորում, կազմակերպում և իրականացում՝ ծրագրի շահառուների ներգրավմամբ մասնավորապես՝
ծրագրի ներկայացման և խթանման ապահովում տեղական և միջազգային հարթակներում՝ լրագրողների և զբոսաշրջային օպերատորների այցելության կազմակերպում և իրականացում, ներկայացում միջազգային ցուցահանդեսներում, www.tatev.am կայքի գործողության ապահովում, ներառյալ պարբերական թարմացում |
«Տաթևի վերածնունդ» ծրագրի ճանաչելիության մակարդակի բարձրացում |
2013 թ. ընթացքում |
ՀՀ պետական բյուջե
օրենքով չարգելված այլ միջոցներ |
4. Առողջապահություն | |||||
4.1 |
Ուռուցքաբանության ռադիոիզոտոպային հայկական կենտրոնի ստեղծման աշխատանքների պլանավորում, կազմակերպում և կոորդինացում՝ մասնավոր-պետական համագործակցության շրջանակներում |
ուռուցքաբանության ռադիոիզոտոպային հայկական կենտրոնի ծրագրի իրականացումն ապահովող միջոցառումների պլանավորում, կազմակերպում և կոորդինացում ծրագրի շահառուների ներգրավմամբ, ինչպես նաև մասնավոր ներդրողների բացահայտում |
ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի կենտրոնի գործարկումն ապահովող միջոցառումների ապահովում |
2013 թ. ընթացքում |
ՀՀ պետական բյուջե
օրենքով արգելված այլ միջոցներ |
4.2 |
Միջուկային սրտաբանության զարգացման ծրագիր |
ծրագրի մեկնարկն ապահովող միջոցառումների պլանավորում, կազմակերպում, կոորդինացում և իրականացում` ծրագրի շահառուների ներգրավմամբ
մասնավոր ներդրողների բացահայտման աշխատանքներ |
ծրագրի մեկնարկի ապահովում |
2013 թ. ընթացքում |
ՀՀ պետական բյուջե
օրենքով չարգելված այլ միջոցներ |
5. Կրթություն | |||||
5.1 |
Նորարարական համակարգերի ներդրման միջոցով մրցունակ կրթության ծրագրի հայեցակարգի մեկնարկն ապահովող միջոցառումների աշխատանքների պլանավորում, կազմակերպում և իրականացում |
նորարարական համակարգերի ներդրման միջոցով մրցունակ կրթության ծրագրի մեկնարկի ապահովում՝ ծրագրի շահառուների ներգրավմամբ |
նորարարական հա-մակարգերի ներ-դըրման միջոցով մրցունակ կրթության ծրագրի առկայություն |
2013 թ. ընթացքում |
ՀՀ պետական բյուջե
օրենքով չարգելված այլ միջոցներ |
6. Հանրային կապեր, հաղորդակցություն և ֆոնդահայթայթում | |||||
6.1 |
ՀԱՄՀ գործունեության, ծրագրերի հանրային լայն լուսաբանվածության և շահառուների հետ շարունակական հաղորդակցության ապահովում և միջոցառումների ծրագրի մշակման աշխատանքների պլանավորում, կազմակերպում և իրականացում |
ՀԱՄՀ հանրային իրազեկվածության և հանրային համագործակցության արդյունավետության բարձրացում և բարենպաստ հանրային տեղեկատվական միջավայրի ապահովում՝ ծրագրի շահառուների ներգրավմամբ, մասնավորապես, ԶԼՄ ներկայացուցիչների` լրագրողական-ճանաչողական այցերի պլանավորում, կազմակերպում և իրականացում
ՀԱՄՀ Համահայկական ցանցի ծրագրի համատեքստում, ԶԼՄ-ներում, այդ թվում` Սփյուռքի, ՀԱՄՀ, նրա գործունեության և ծրագրերի լուսաբանում
բովանդակային տեղեկատվական նյութերի մշակում, տպագրում, տարածում և լուսաբանում
ՀԱՄՀ շահառուների հետ շարունակական հաղորդակցության ապահովում
ՀԱՄՀ ծրագրերի ներդրումն ապահովող միջոցառումների, այդ թվում` ֆոնդահայթայթման, պլանավորում, կազմակերպում և անցկացում |
մամուլում ՀԱՄՀ գործունեության վերաբերյալ տեղեկատվության առկայություն, տպագրված հոդվածների, տեսանյութերի առկայություն |
2013 թ. ընթացքում |
ՀՀ պետական բյուջե
օրենքով չարգելված այլ միջոցներ |
6.2 |
Հայաստանի միջազգային շուկաներում ներկայացման բրենդի ձևավորման աշխատանքների հայեցակարգի և միջոցառումների ծրագրի մշակում |
Հայաստանի բրենդի ձևավորմանն ուղղված միջոցառումների ծրագրի պլանավորում, կոորդինացում և կազմակերպում |
միջազգային շուկաներում Հայաստանի բրենդի ներկայացման հայեցակարգ և միջոցառումենրի ծրագիր
ծրագրի մեկնարկի ապահովում |
2013 թ. ընթացքում |
ՀՀ պետական բյուջե
օրենքով չարգելված այլ միջոցներ |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |