ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 փետրվարի 2013 թվականի N 106-Ա
Հ. ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան`
1. Բանաստեղծ, հրապարակախոս, թարգմանիչ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր Հովհաննես Գրիգորյանի մահվան կապակցությամբ ստեղծել կառավարական հանձնաժողով՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Հ. Գրիգորյանի թաղման հետ կապված ծախսերը փոխհատուցելու վերաբերյալ առաջարկություն` հանձնաժողովի ներկայացրած հաշվետվության հիման վրա:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. փետրվարի 11 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2013 թ. փետրվարի 11-ի N 106-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Հ. Պողոսյան |
-ՀՀ մշակույթի նախարար (հանձնաժողովի նախագահ) |
Պ. Սաֆարյան | -ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ |
Հ. Դարբինյան | -ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ |
Ա. Ավետիսյան | -ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ |
Վ. Վարդանյան | -Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ) |
Ս. Աֆյան | -ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ |
Հովնան եպիսկոպոս Հակոբյան | -Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ (համաձայնությամբ) |
Լ. Անանյան | -«Հայաստանի գրողների միություն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ) |
Գ. Մանասյան | -«Հայաստանի պետական ֆիլհարմոնիա» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ) |
Ա. Իսահակյան |
-«ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ) |
Ս. Գրիգորյան |
-Հ. Գրիգորյանի դուստրը (համաձայնությամբ) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|