ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 մարտի 2013 թվականի 200-Ա
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Տեխնիկական կանոնակարգման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի «բ» ենթակետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հաստատել տեխնիկական կանոնակարգերի մշակման 2013 թվականի ծրագիրը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. մարտի 12 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2013 թվականի մարտի 7-ի N 200-Ա որոշման |
2013 Թ Վ Ա Կ Ա Ն Ի Ծ Ր Ա Գ Ի Ր
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ
NN |
Մշակման ենթակա տեխնիկական կանոնակարգի անվանումը |
Տեխնիկական կանոնակարգով կանոնակարգվող ոլորտը |
Մշակող մարմինը |
Տեխնիկական կանոնակարգը ՀՀ կառավարություն ժամկետը |
1. |
«Հայաստանի Հանրապետությունում խաղալիքների անվտանգության տեխնիկական կանոնակարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի նոյեմբերի 22-ի N1551-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ |
Սույն տեխնիկական կանոնակարգի գործողությունը տարածվում է այն արտադրանքի վրա, որն ստեղծված է կամ նախատեսված է մինչև 14 տարեկան երեխաների կողմից խաղերում օգտագործելու համար։ |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն ՀՀ առողջապահության |
2013 թ. հուլիս |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |