«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
21 փետրվարի 2013 թ.
Պետական գրանցման թիվ 05013057
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
25 դեկտեմբերի 2012 թ. |
թիվ 372-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի ԹԻՎ 344-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով
օպտիմալացնել ղեկավարների գրանցումը՝ գործընթացների պարզեցման և պահանջվող տեղեկատվության կրճատման միջոցով,
ապահովել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից գրանցվող ֆինանսական կազմակերպությունների ղեկավարների ֆինանսական համակարգում տեղաշարժման ճկունությունը՝ արդեն իսկ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից գրանցված և օրենքով սահմանված մերժման հիմքեր չունեցող ղեկավարների կողմից այլ պաշտոն զբաղեցնելու դեպքում գրանցման որոշ գործընթացներից ազատելու միջոցով,
ապահովել միջազգային ճանաչում ունեցող կազմակերպություններում աշխատանքային փորձ ունեցող և մի շարք ուսումնական կենտրոնների կողմից որակավորում կամ դիպլոմ ստացած ղեկավարների գրանցումը՝ առանց Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից ստացված որակավորման վկայականի,
հնարավորինս միասնականացնել տարբեր ֆինանսական կազմակերպությունների ղեկավարների գրանցման գործընթացները,
հիմք ընդունելով «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ, 51-րդ, 90-րդ հոդվածները, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով և 70-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի հոկտեմբերի 30-ի «Ապահովագրության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության, թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգը» կանոնակարգ 3/01-ը հաստատելու մասին» թիվ 344-Ն որոշմամբ հաստատված «Ապահովագրության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության, թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգը» կանոնակարգ 3/01-ում (այսուհետ նաև՝ Կանոնակարգ 3/01) կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.
1) Կանոնակարգ 3/01-ի 35-րդ կետը լրացնել նոր 6-րդ ենթակետով` հետևյալ բովանդակությամբ.
«6) միջնորդագիր ներկայացուցչության ղեկավարի վերաբերյալ` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 18-ի:»:
2) Կանոնակարգ 3/01-ը լրացնել 35.1 կետով` հետևյալ բովանդակությամբ.
«35.1. Ներկայացուցչության ղեկավարին փոփոխելու դեպքում օտարերկրյա ապահովագրական ընկերությունը պարտավոր է ներկայացուցչության ղեկավարին փոփոխելու վերաբերյալ որոշում կայացնելուց հետո 5-օրյա ժամկետում Կենտրոնական բանկ ներկայացնել ներկայացուցչության նոր նշանակված ղեկավարի վերաբերյալ միջնորդագիր` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 18-ի:»:
3) Կանոնակարգ 3/01-ի 38-րդ կետը լրացնել նոր 6-րդ ենթակետով` հետևյալ բովանդակությամբ.
«6) միջնորդագիր ներկայացուցչության ղեկավարի վերաբերյալ` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 18-ի:»:
4) Կանոնակարգ 3/01-ը լրացնել 38.1-րդ կետով` հետևյալ բովանդակությամբ.
«38.1. Ներկայացուցչության ղեկավարին փոփոխելու դեպքում ապահովագրական ընկերությունը պարտավոր է ներկայացուցչության ղեկավարին փոփոխելու վերաբերյալ որոշում կայացնելուց հետո 5-օրյա ժամկետում Կենտրոնական բանկ ներկայացնել ներկայացուցչության նոր նշանակված ղեկավարի վերաբերյալ միջնորդագիր` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 18-ի:»:
5) Կանոնակարգ 3/01-ի 40-րդ կետի 4-րդ ենթակետը «նմուշները,» բառից հետո լրացնել «կամ միջնորդագիր ներկայացուցչության ղեկավարի վերաբերյալ` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 18-ի,» բառերով:
6) Կանոնակարգ 3/01-ը լրացնել 40.1 կետով` հետևյալ բովանդակությամբ.
«40.1. Ներկայացուցչության ղեկավարին փոփոխելու դեպքում ապահովագրական ընկերությունը պարտավոր է ներկայացուցչության ղեկավարին փոփոխելու վերաբերյալ որոշում կայացնելուց հետո 5-օրյա ժամկետում Կենտրոնական բանկ ներկայացնել ներկայացուցչության նոր նշանակված ղեկավարի վերաբերյալ տեղեկանք` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 18-ի:»:
7) Կանոնակարգ 3/01-ի 126.7 կետում «164-րդ կետով» բառերը փոխարինել «165.3 կետով» բառերով:
8) Կանոնակարգ 3/01-ի 126.8 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«126.8. Կենտրոնական բանկն ապահովագրական ընկերության խորհրդի նախագահի, խորհրդի անդամների որակավորման և մասնագիտական համապատասխանության ստուգման համար հարցազրույցի անցկացման օրվանից առնվազն 1 օր առաջ թեկնածուին տեղեկացնում է հարցազրույցի անցկացման օրվա վերաբերյալ:»:
9) Կանոնակարգ 3/01-ի գլուխ 37-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Գ Լ ՈՒ Խ 37.
ՂԵԿԱՎԱՐԻ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԱՆՁԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ
164. Սույն կանոնակարգի իմաստով ապահովագրական ընկերության, օտարերկրյա ապահովագրական ընկերության մասնաճյուղի Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից գրանցվող ղեկավարներն են` խորհրդի նախագահը և անդամները, գործադիր տնօրենը, տնօրինության ղեկավարը և անդամները, վարչության նախագահը և անդամները, գործադիր տնօրենի տեղակալը, գլխավոր հաշվապահը և նրա տեղակալը, ներքին աուդիտի ղեկավարը և անդամները, պատասխանատու ակտուարը, մասնաճյուղի տնօրենը, մասնաճյուղի գլխավոր հաշվապահը, իսկ ապահովագրական բրոքերային ընկերության գրանցվող պատասխանատու անձինք են՝ գործադիր տնօրենը կամ վարչության նախագահը, վարչության անդամները, գլխավոր հաշվապահը, գործադիր տնօրենի տեղակալը:
165. Ղեկավարների գրանցումը իրականացվում է 2 ընթացակարգով՝ պարզ և բարդ: Գրանցվող ղեկավարների գրանցման ընթացակարգերը, ըստ զբաղեցրած պաշտոնների, սահմանված է սույն կանոնակարգի Հավելված 3ա-ով:
165.1. Բարդ ընթացակարգով ղեկավարների գրանցումը ներառում է՝
1) թեկնածուի որակավորման առկայություն՝ Կենտրոնական բանկում գրավոր քննության կամ բանավոր հարցազրույցի միջոցով, համաձայն սույն կանոնակարգի 28-րդ, 29-րդ, 31-րդ, 32-րդ 34-րդ, 35-րդ, 36-րդ և 38-րդ գլուխների, բացառությամբ սույն կանոնակարգի 166.5, 166.6 կետերով սահմանված դեպքերի,
2) թեկնածուի գնահատում՝ սույն կանոնակարգով պահանջվող փաստաթղթերով ներկայացվող տեղեկատվության, ինչպես նաև օրենքով սահմանված մերժման հիմքերի ուսումնասիրության միջոցով,
3) թեկնածուի հետ բանավոր հարցազրույցի անցկացում՝ վերջինիս կողմից համապատասխան պարտականությունները կատարելու ունակության, կոլեգիալ կառավարման մարմնում արդյունավետ գործունեություն իրականացնելու հնարավորության և այլ հմտությունների ստուգման նպատակով` սույն գլխով սահմանված կարգով, բացառությամբ սույն կանոնակարգի 166.4 կետով սահմանված դեպքերի:
165.2. Պարզ ընթացակարգով ղեկավարների գրանցումը ներառում է՝
1) թեկնածուի որակավորման առկայություն՝ Կենտրոնական բանկում գրավոր քննության կամ բանավոր հարցազրույցի միջոցով, համաձայն սույն կանոնակարգի 28-րդ, 29-րդ, 31-րդ, 32-րդ 34-րդ, 35-րդ, 36-րդ և 38-րդ գլուխների, բացառությամբ սույն կանոնակարգի 166.5 և 166.6 կետերով սահմանված դեպքերի,
2) թեկնածուի վերաբերյալ տեղեկատվության ստացում՝ սույն կանոնակարգով պահանջվող փաստաթղթերի ներկայացման միջոցով:
165.3. Անձին որպես ղեկավար գրանցելու կամ ղեկավարների կազմում փոփոխությունները գրանցելու համար ապահովագրական ընկերությունը, օտարերկրյա ապահովագրական ընկերության մասնաճյուղը, ինչպես նաև ապահովագրական բրոքերային ընկերությունը Կենտրոնական բանկ են ներկայացնում հետևյալ փաստաթղթերը.
1) Բարդ ընթացակարգով գրանցվող ղեկավարների գրանցման համար.
ա. անձին որպես ղեկավար գրանցելու կամ ղեկավարների կազմում փոփոխություն կատարելու մասին ապահովագրական ընկերության, օտարերկրյա ապահովագրական ընկերության մասնաճյուղի կամ ապահովագրական բրոքերի միջնորդագիրը` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 3-ի,
բ. իրավասու մարմնի որոշումը ղեկավարի նշանակման կամ ղեկավարների կազմում փոփոխություն կատարելու մասին:
2) Պարզ ընթացակարգով գրանցվող ղեկավարների գրանցման համար Ընկերությունը պետք է Կենտրոնական բանկ ներկայացնի անձին որպես ղեկավար գրանցելու կամ ղեկավարների կազմում փոփոխություն կատարելու մասին ապահովագրական ընկերության, օտարերկրյա ապահովագրական ընկերության մասնաճյուղի կամ ապահովագրական բրոքերի միջնորդագիրը` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 3-ի:
165.4. Սույն կանոնակարգի Հավելված 3-ով սահմանված միջնորդագրի 2.6, 2.8, 2.9, 3.3 ենթակետերում, ինչպես նաև 5-9-րդ կետերով սահմանված տեղեկությունների փոփոխությունները նույնպես ներկայացվում են Կենտրոնական բանկ` փոփոխությունները Ընկերությանը հայտնի դառնալուց հետո ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում: Սույն կանոնակարգի Հավելված 3-ով սահմանված միջնորդագիրը և սույն կանոնակարգի 165.3 կետով սահմանված իրավասու մարմնի որոշման սքան արված տարբերակը Ընկերության կողմից ներկայացվում են էլեկտրոնային տարբերակով` Սի-Բի-Էյ-Նեթ համակարգի միջոցով, իսկ անհնարինության դեպքում` էլեկտրոնային կրիչով: Սույն կանոնակարգի Հավելված 3-ով սահմանված միջնորդագիրը ներկայացվում է էքսել (excel) ֆայլով` հաստատված ապահովագրական ընկերության գործադիր մարմնի ղեկավարի էլեկտրոնային ստորագրությամբ: Ընդ որում, նշված միջնորդագրով ներկայացված տեղեկատվության իսկությունը ստուգելու համար Կենտրոնական բանկը կարող է դիմել համապատասխան իրավասու մարմիններին` պահպանելով ձեռքբերված տեղեկատվության գաղտնիությունը:
165.5. Ապահովագրական ընկերությունները, օտարերկրյա ապահովագրական ընկերության մասնաճյուղերը, ինչպես նաև ապահովագրական բրոքերային ընկերությունները պետք է ունենան և Կենտրոնական բանկ ներկայացնեն իրավասու մարմնի կողմից հաստատված ներքին կանոնակարգ, որտեղ առնվազն պետք է նկարագրվեն «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և սույն կանոնակարգով սահմանված` ղեկավարների գրանցման մերժման հիմքերը ստուգելու գործընթացները, վերջիններիս նկատմամբ սահմանված պահանջների պահպանման մեխանիզմները:
165.6. Ապահովագրական ընկերության, օտարերկրյա ապահովագրական ընկերության մասնաճյուղերի, ինչպես նաև ապահովագրական բրոքերային ընկերության ղեկավարների կամ ղեկավարների կազմում փոփոխությունները գրանցելու համար ղեկավարները (բացառությամբ խորհրդի նախագահի և անդամների) պետք է ունենան Կենտրոնական բանկի կողմից տրամադրված որակավորման վկայական, բացառությամբ սույն կանոնակարգի 166.5, 166.6 կետերով սահմանված դեպքերի:
166. Կենտրոնական բանկը պարտավոր է սույն գլխում սահմանված` ղեկավարների կազմում կատարված փոփոխությունների գրանցման համար համապատասխան գլուխներով սահմանված փաստաթղթերը ստանալու պահից հետո` օրենքով սահմանված ժամկետում գրանցել փոփոխությունները կամ մերժել գրանցումը: Բարդ ընթացակարգով գրանցվող ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցվում են Կենտրոնական բանկի նախագահի որոշմամբ: Պարզ ընթացակարգերով գրանցվող ղեկավարները գրանցված են համարվում Կենտրոնական բանկ փաստաթղթերը մուտքագրվելու պահից օրենքով սահմանված ժամկետի վերջին օրվանից` առանց Կենտրոնական բանկի նախագահի որոշման, եթե Կենտրոնական բանկը սույն կանոնակարգի 166.2-166.4 կետերի ուսումնասիրության արդյունքում, Կենտրոնական բանկի հիմնավոր կարծիքով` բանավոր կամ գրավոր ծանուցման միջոցով, չի պահանջում անձին գրանցել բարդ ընթացակարգով: Կենտրոնական բանկի կողմից պահանջվող որոշակի փաստեր պարզաբանելու նպատակով օրենքով սահմանված ժամկետը կարող է կասեցվել առավելագույնը երեք ամիս ժամկետով: Ընդ որում, օրենքով սահմանված ժամկետի կասեցման դեպքում կասեցվում է նաև սույն կանոնակարգի 175-րդ կետով սահմանված եռամսյա ժամկետը: Կասեցումը դադարեցնելուց հետո ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնավարման ժամկետը չի կարող գերազանցել եռամսյա ժամկետի և ժամանակավոր պաշտոնավարման` մինչև կասեցումն ընկած օրերի տարբերությամբ առաջացող օրերի քանակը: Եթե Կենտրոնական բանկը սույն կանոնակարգի 166.2-166.4 կետերի համաձայն պահանջում է պարզ ընթացակարգով գրանցվող ղեկավարի թեկնածուին գրանցել բարդ ընթացակարգով, ապա Կենտրոնական բանկը այդ մասին ծանուցում է Ընկերությանը, իսկ Ընկերությունը պարտավոր է ծանուցման օրվանը հաջորդող 5-օրյա ժամկետում ղեկավարի թեկնածուին ներկայացնել բարդ ընթացակարգով գրանցման: Նշված դեպքում պահպանվում են բարդ ընթացակարգով գրանցման ընթացակարգերը:
166.1. Սույն կանոնակարգի 166-րդ կետում նշված ծանուցումը ստանալուց հետո ապահովագրական ընկերությունը կամ օտարերկրյա ապահովագրական ընկերության մասնաճյուղ ղեկավարին (ղեկավարներին) ներկայացնում է բարդ ընթացակարգով գրանցման այնքան ժամանակ, քանի դեռ Կենտրոնական բանկը գրավոր կամ բանավոր ծանուցման միջոցով չի տեղեկացրել ապահովագրական ընկերությանը կամ օտարերկրյա ապահովագրական ընկերության մասնաճյուղի ղեկավարին (ղեկավարներին) պարզ ընթացակարգով գրանցման ներկայացնելու հնարավորության մասին:
166.2. Եթե ապահովագրական ընկերության կամ օտարերկրյա ապահովագրական ընկերության մասնաճյուղի մոտ առկա է կամ հնարավոր է ֆինանսական վիճակի վատթարացում, կամ Ընկերության մոտ Կենտրոնական բանկի կարծիքով, բավարար մակարդակով պահպանված չեն կորպորատիվ կառավարման սկզբունքները, կամ սույն կանոնակարգի 165.5 կետով սահմանված ներքին կանոնակարգը չի պարունակում պահանջվող բոլոր մեխանիզմները և/կամ դրանք իրականում չեն կիրառվում, ապա այդպիսի դեպքերում Ընկերության բոլոր ղեկավարները կարող են հրավիրվել գրանցման բարդ ընթացակարգով:
166.3. Եթե Ընկերության մասնաճյուղը, Կենտրոնական բանկի կարծիքով, հանդիսանում է Ընկերության գործունեության վրա էական ազդեցություն ունեցող, ապա տվյալ մասնաճյուղի բոլոր ղեկավարները կարող են հրավիրվել գրանցման բարդ ընթացակարգով:
166.4. Եթե ղեկավարի թեկնածուի վերաբերյալ տվյալների ուսումնասիրության արդյունքում Կենտրոնական բանկի ֆինանսական վերահսկողության համար պատասխանատու ստորաբաժանման և (կամ) այլ պատասխանատու ստորաբաժանման կարծիքով առկա են ռիսկեր Ընկերության և (կամ) ֆինանսական համակարգի կայունության, ինչպես նաև ղեկավարի թեկնածուի համբավի վերաբերյալ, ապա տվյալ թեկնածուն կարող է հրավիրվել գրանցման բարդ ընթացակարգով:
166.5. Սույն կանոնակարգով սահմանված ղեկավարների թեկնածուները համարվում են Կենտրոնական բանկի մասնագիտական որակավորման վկայական ունեցող, եթե ունեն իրենց պաշտոնի համար սույն կետով սահմանված հետևյալ որակավորումներից, դիպլոմներից կամ հավաստագրերից որևէ մեկը.
1) ապահովագրական ընկերության, օտարերկրյա ապահովագրական ընկերության մասնաճյուղի, ինչպես նաև ապահովագրական բրոքերային ընկերության գործադիր տնօրեն (վարչության նախագահ), գործադիր տնօրենի (վարչության նախագահի) տեղակալ, տնօրինության (վարչության) անդամ, օտարերկրյա ֆինանսական կազմակերպության մասնաճյուղի կառավարիչ, ապահովագրական ընկերության մասնաճյուղի տնօրեն` Սի-Էֆ-Էյ (CFA) կամ Էֆ-Առ-Էմ (FRM) կամ Էյ-Սի-Սի-Էյ (ACCA) որակավորման F1-F9 մակարդակներ կամ Սի-Այ-Այ (CII) որակավորման դիպլոմ,
2) ապահովագրական ընկերության, օտարերկրյա ապահովագրական ընկերության մասնաճյուղի, ինչպես նաև ապահովագրական բրոքերային ընկերության գլխավոր հաշվապահ, գլխավոր հաշվապահի տեղակալ` Էյ-Սի-Սի-Էյ (ACCA) որակավորման բոլոր մակարդակները, ապահովագրական ընկերության մասնաճյուղի գլխավոր հաշվապահ` Էյ-Սի-Սի-Էյ (ACCA) որակավորման F1-F9 մակարդակներ,
3) ապահովագրական ընկերության, օտարերկրյա ապահովագրական ընկերության մասնաճյուղի, ինչպես նաև ապահովագրական բրոքերային ընկերության ներքին աուդիտի ղեկավար` Էյ-Սի-Սի-Էյ (ACCA) որակավորման բոլոր մակարդակները կամ Սի-Այ-Էյ (CIA) որակավորում, ներքին աուդիտի անդամ` Էյ-Սի-Սի-Էյ (ACCA) որակավորման F1-F9 մակարդակներ կամ Սի-Այ-Էյ (CIA) որակավորում:
166.6. Սույն կանոնակարգի 164-րդ կետով սահմանված ղեկավարների այն թեկնածուները, որոնք աշխատել են սույն կանոնակարգի Հավելված 3բ-ով սահմանված միջազգային հեղինակավոր կազմակերպություններում և ստանձնել են համանման պարտականություններ և/կամ նմանատիպ պաշտոններ, համարվում են Կենտրոնական բանկի մասնագիտական որակավորման վկայական ունեցող:
166.7. Սույն կանոնակարգի 164-րդ կետով սահմանված ղեկավարներին սույն կանոնակարգի 165.1 կետով սահմանված բարդ ընթացակարգով գրանցելիս ղեկավարների թեկնածուները բանավոր հարցազրույցի կարող են չհրավիրվել Կենտրոնական բանկի կարծիքով հիմնավորված դեպքերում:
167. Եթե անձին որպես ղեկավար գրանցելու համար նախկինում Կենտրոնական բանկ է ներկայացվել սույն կանոնակարգի Հավելված 3-ով պահանջվող ողջ տեղեկատվությունը և հետագայում Ընկերությունը դիմում է Կենտրոնական բանկ նույն անձին այլ ղեկավար պաշտոնում գրանցելու միջնորդությամբ, ապա սույն կանոնակարգի Հավելված 3-ով սահմանված միջնորդագիրը սույն գլխով սահմանված կարգով Կենտրոնական բանկ ներկայացնելիս կարող են լրացվել միայն միջնորդագրի 1-ին կետի բոլոր դաշտերը, 2.1 (Անուն, ազգանուն, հայրանուն), 2.3 (Ծննդյան ամսաթիվ) դաշտերը և բոլոր այն դաշտերը, որոնցում նախկինում ներկայացված տեղեկատվությունը փոփոխվել է: Ընկերությունը նախկինում ղեկավարների գրանցման համար օրենքով սահմանված կարգով Կենտրոնական բանկ ներկայացրած բոլոր փաստաթղթերը և/կամ տեղեկությունները կարող է չներկայացնել` հղում տալով նախկինում ներկայացված միջնորդագրի ամսաթվին, եթե նախկինում ներկայացված տեղեկատվությունը չի փոփոխվել:
167.1. Ապահովագրական ընկերության, օտարերկրյա ապահովագրական ընկերության մասնաճյուղի խորհրդի նախագահի և խորհրդի անդամների գրանցման ժամանակ հիմք է ընդունվում սույն կանոնակարգի 122-րդ կետում նշված` Կենտրոնական բանկի խորհրդի որոշումը, բացառությամբ այն դեպքերի, երբ Կենտրոնական բանկն անհրաժեշտ չի համարում հարցազրույցի անցկացումը, որի դեպքում խորհրդի նախագահը և անդամները գրանցվում են առանց հարցազրույցի հրավիրվելու:
168. Եթե ապահովագրական ընկերության, օտարերկրյա ապահովագրական ընկերության մասնաճյուղի, ապահովագրական բրոքերի ղեկավարը զրկվել է որակավորման վկայականից, ապա ղեկավարին որակավորման վկայականից զրկելու մասին Կենտրոնական բանկի որոշման ընդունման պահից երեք տարվա ընթացքում նա չի կարող գրանցվել որպես ապահովագրական ընկերության (ապահովագրական բրոքերի) ղեկավար:
168.1. Անձին որպես ղեկավար գրանցումը մերժվում է Կենտրոնական բանկի որոշմամբ, եթե
1) անձը չի համապատասխանում «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի կամ 90-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին,
2) ղեկավարի թեկնածուն չի համապատասխանում սույն կանոնակարգի 38-րդ գլխով սահմանված չափանիշներից առնվազն մեկին,
3) ներկայացված փաստաթղթերը թերի են, անարժանահավատ կամ չեն համապատասխանում օրենքի, այլ իրավական ակտերի, այդ թվում՝ Կենտրոնական բանկի կողմից սահմանված պահանջներին:
168.2. Անձին, որպես ղեկավար գրանցումը մերժվում է Կենտրոնական բանկի կողմից, եթե սույն կանոնակարգի 166-րդ կետով սահմանված ծանուցումը ստանալուց հետո 5-օրյա ժամկետում Ընկերությունը ղեկավարի թեկնածուին չի ներկայացնում բարդ ընթացակարգով գրանցման:»:
10) Կանոնակարգ 3/01-ը լրացնել Հավելված 3ա-ով` համաձայն սույն որոշման Հավելված 1-ի:
11) Կանոնակարգ 3/01-ը լրացնել Հավելված 3բ-ով` համաձայն սույն որոշման Հավելված 2-ի:
12) Կանոնակարգ 3/01-ի Հավելված 3-ում.
ա. 1-ին կետի 1.2 ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1.2. Ֆինանսական կազմակերպության տեսակ
o բանկ
o օտարերկրյա բանկի մասնաճյուղ
o վարկային կազմակերպություն
o ապահովագրական ընկերություն
o օտարերկրյա ապահովագրական ընկերության մասնաճյուղ
o ապահովագրական բրոքեր
o ներդրումային ընկերություն
o օտարերկրյա ներդրումային ընկերության մասնաճյուղ
o կարգավորվող շուկայի օպերատոր
o Կենտրոնական դեպոզիտարիա
o ֆոնդի կառավարիչ
o օտարերկրյա ֆոնդի կառավարչի մասնաճյուղ
o բյուրո
o վճարահաշվարկային կազմակերպություն
o դրամական (փողային) փոխանցում իրականացնող կազմակերպություն»,
բ. 2-րդ կետի 2.6 ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2.6. Անձնագրի համար և սերիա, ում կողմից և երբ է տրված, մինչև երբ է վավեր (առկայության դեպքում լրացվում է նաև հին անձնագրի և գործող այլ անձնագրի համարը և սերիան)»,
գ. 2-րդ կետի 2.7 ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2.7. Հանրային ծառայությունների համարանիշը (սոցիալական ապահովության քարտի համարը) (հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համարը)»,
դ. 3-րդ կետի 3.2 ենթակետը ուժը կորցրած ճանաչել,
ե. 3-րդ կետը լրացնել 3.5 ենթակետով` հետևյալ բովանդակությամբ.
«3.5. Նշեք նշված պաշտոնում Ձեր պաշտոնավարման սկիզբը, ըստ իրավասու կառավարման մարմնի որոշման
(օր/ամիս/տարի)»,
զ. 4-րդ կետի 4.3 ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4.3. Նշել վերջին 10 տարվա ընթացքում աշխատանքային գործունեության վերաբերյալ հետևյալ տվյալները. (ընդ որում, պետք է նշել փաստացի աշխատանքային գործունեության վերաբերյալ տվյալները` անկախ դրանց` աշխատանքային գրքույկում ներառված լինելու կամ չլինելու հանգամանքից)
|
», |
է. 4-րդ կետի 4.4 ենթակետը «վերջին աշխատատեղից» բառերից հետո լրացնել «(ընդ որում, վերջին աշխատատեղ համարվում է նախորդ կազմակերպությունը, որտեղ Դուք աշխատել եք)» բառերով,
ը. 5-րդ կետի 5.7 ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5.7. Արդյո՞ք ՀՀ տարածքում կամ այլ պետություններում գործող ֆինանսական կազմակերպություններում Ձեր պաշտոնավարման կամ գործունեության ընթացքում ֆինանսական կազմակերպությունը ճանաչվել է անվճարունակ կամ սնանկ, կամ Ձեր գործողությունների կամ անգործության հետևանքով ՀՀ տարածքում գործող ֆինանսական կազմակերպության ֆինանսական վիճակը, համաձայն ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի կողմից հաստատված չափանիշների, վատթարացել է:
o Ոչ,
o Այո, ներկայացնել մանրամասներ:»,
թ. 5-րդ կետի 5.9 ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Արդյո՞ք որպես ֆինանսական կազմակերպության ղեկավար Ձեր պաշտոնավարման ընթացքում Ձեր նկատմամբ Կենտրոնական բանկի կամ տվյալ ֆինանսական կազմակերպության կողմից կիրառվել է որևէ պատասխանատվության միջոց վերջին 1 տարվա ընթացքում
o Ոչ,
o Այո, ներկայացնել մանրամասներ:»,
ժ. 6-րդ կետի 6.3 ենթակետում «Սույն կանոնակարգի իմաստով միևնույն ընտանիքի անդամ են համարվում ծնողները, ամուսինը և երեխաները» բառերը փոխարինել «Սույն կանոնակարգում ընտանիքի անդամների վերաբերյալ տեղեկությունները լրացվում են միայն ծնողների, ամուսնու, երեխաների, քրոջ և եղբոր (եթե համատեղ տնտեսություն են վարում) վերաբերյալ:» բառերով,
ժա. 8-րդ կետի 8.2 ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«8.2. Նշեք Ձեզ հետ փոխկապակցված իրավաբանական անձանց վերաբերյալ հետևյալ տվյալները.
|
», |
ժբ. 11-րդ կետը ուժը կորցրած ճանաչել,
ժգ. 12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«12. Հավաստիացնում եմ, որ
ա. սույն փաստաթղթում պարունակվող տեղեկատվությունը արժանահավատ է և ամբողջական,
բ. բացակայում են ղեկավարի գրանցումը մերժելու համար համապատասխան օրենքներով և կարգերով սահմանված հիմքերը,
գ. վերոնշված անձը համապատասխանում է համապատասխան օրենքներով և կարգերով սահմանված պահանջներին
Ֆինանսական կազմակերպության կառավարման մարմնի կողմից լիազորված անձի ստորագրություն
Ֆինանսական կազմակերպության կառավարման մարմնի կողմից լիազորված անձի անուն, ազգանուն |
_______________________ |
Ամսաթիվ (օր/ամիս/տարի) | _______________________ |
Ստորագրություն | _______________________ |
Գրանցման ներկայացված ղեկավարի ստորագրություն | _______________________»: |
13) Կանոնակարգ 3/01-ի 170-րդ կետի աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
Պաշտոն |
Չափանիշ |
1. Ապահովագրական ընկերության, օտարերկրյա ապահովագրական ընկերության մասնաճյուղի ղեկավարներ, այդ թվում` | |
1) խորհրդի նախագահ, խորհրդի անդամ |
ա. բարձրագույն կրթության առկայության դեպքում առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ, իսկ բարձրագույն կրթության բացակայության դեպքում` առնվազն 10 տարվա աշխատանքային փորձ |
2) պատասխանատու ակտուար |
ա. ակտուարական, վիճակագրական, մաթեմատիկական, ինժեներատնտեսագիտական կրթություն, որը կարող է հավաստվել Հայաստանի Հանրապետության կամ օտարերկրյա պետության բարձրագույն ուսումնական հաստատության համապատասխան դիպլոմով (վկայականով) կամ օտարերկրյա կազմակերպության կողմից տրված ակտուարի որակավորումը հավաստող համապատասխան փաստաթղթով, և (կամ) |
3) գործադիր տնօրեն, տնօրինության ղեկավար, տնօրինության անդամ, վարչության նախագահ, վարչության անդամ, գործադիր տնօրենի տեղակալ |
ա. բարձրագույն կրթություն և |
4) ապահովագրական ընկերության մասնաճյուղի տնօրեն |
ա. բարձրագույն կրթության դեպքում` առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ, իսկ բարձրագույն կրթության բացակայության դեպքում` առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ ապահովագրության ոլորտում, և |
5) ներքին աուդիտի ղեկավար, ներքին աուդիտի անդամ |
ա. բարձրագույն կրթություն և |
6) գլխավոր հաշվապահ, գլխավոր հաշվապահի տեղակալ |
ա. բարձրագույն կրթություն և |
7) ապահովագրական ընկերության մասնաճյուղի գլխավոր հաշվապահ |
ա. բարձրագույն կրթության դեպքում` առնվազն 1 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ, իսկ բարձրագույն կրթության բացակայության դեպքում` առնվազն 2 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ և |
2. Ապահովագրական բրոքերի պատասխանատու անձ, այդ թվում` | |
1) գործադիր տնօրեն, վարչության նախագահ, վարչության անդամ, գործադիր տնօրենի տեղակալ |
ա. բարձրագույն կրթություն և |
2) գլխավոր հաշվապահ |
ա. բարձրագույն կրթություն և |
3) ապահովագրական բրոքերի գործառնություններ իրականացնող ֆիզիկական անձ |
Կենտրոնական բանկից ստացված որակավորման վկայական |
7) Կանոնակարգ 3/01-ի Հավելված 12-ը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն սույն որոշման Հավելված 3-ի (կցվում է):
8) Կանոնակարգ 3/01-ը լրացնել Հավելված 18-ով` համաձայն սույն որոշման Հավելված 4-ի (կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ |
Ա. Ջավադյան |
2012 թ. դեկտեմբերի 28 Երևան |
Հավելված 1 Հաստատված է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2012 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 372-Ն որոշմամբ |
ՀԱՎԵԼՎԱԾ 3ա
«Ապահովագրության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության,
թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության
ստուգման և որակավորման կարգը» կանոնակարգ 3/01
Ղեկավարների գրանցման ընթացակարգը
N |
Ֆինանսական կազմակերպությունների ղեկավարները |
Ընթացակարգը |
1 |
ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ, այդ թվում՝ |
|
1. |
Ապահովագրական ընկերության/ Օտարերկրյա ապահովագրական ընկերության մասնաճյուղի խորհրդի նախագահ |
Բ |
2. |
Ապահովագրական ընկերության/ Օտարերկրյա ապահովագրական ընկերության մասնաճյուղի խորհրդի անդամներ |
Բ |
3. |
Գործադիր տնօրեն |
Բ |
4. |
Գործադիր տնօրենի տեղակալ |
Բ |
5. |
Տնօրինության ղեկավար |
Բ |
6. |
Տնօրինության անդամ |
Բ |
7. |
Վարչության նախագահ |
Բ |
8. |
Վարչության անդամ |
Բ |
9. |
Օտարերկրյա ապահովագրական ընկերության մասնաճյուղի գործադիր տնօրեն |
Բ |
10. |
Օտարերկրյա ապահովագրական ընկերության մասնաճյուղի գործադիր տնօրենի տեղակալ |
Բ |
11. |
Ներքին աուդիտի ղեկավար |
Բ |
12. |
Ներքին աուդիտի անդամ |
Պ |
13. |
Օտարերկրյա ապահովագրական ընկերության ներքին աուդիտի ղեկավար |
Բ |
14. |
Օտարերկրյա ապահովագրական ընկերության ներքին աուդիտի անդամ |
Պ |
15. |
Գլխավոր հաշվապահ |
Բ |
16. |
Գլխավոր հաշվապահի տեղակալ |
Բ |
17. |
Օտարերկրյա ապահովագրական ընկերության մասնաճյուղի գլխավոր հաշվապահ |
Բ |
18. |
Օտարերկրյա ապահովագրական ընկերության մասնաճյուղի գլխավոր հաշվապահի տեղակալ |
Բ |
19. |
Մասնաճյուղի տնօրեն |
Պ |
20. |
Մասնաճյուղի գլխավոր հաշվապահ |
Պ |
21. |
Պատասխանատու ակտուար |
Բ |
2 |
ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԲՐՈՔԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԱՆՁ, այդ թվում՝ |
|
1. |
Գործադիր տնօրեն |
Բ |
2. |
Վարչության նախագահ |
Բ |
3. |
Վարչության անդամ |
Բ |
4. |
Գործադիր տնօրենի տեղակալ |
Բ |
5. |
Գլխավոր հաշվապահ |
Բ |
6. |
Ապահովագրական բրոքերի գործառնություններ իրականացնող ֆիզիկական անձ |
Պ |
Հավելված 2 Հաստատված է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2012 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 372-Ն որոշմամբ |
ՀԱՎԵԼՎԱԾ 3բ
«Ապահովագրության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության,
թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության
ստուգման և որակավորման կարգը» կանոնակարգ 3/01
Միջազգային ֆինանսական կազմակերպությունների ցանկ
1. Ասիական զարգացման բանկ (Asian Development Bank)
2. Միջազգային հաշվարկների բանկ (Bank of International Settlements)
3. Սևծովյան առևտրի և զարգացման բանկ (Black Sea Trade and Development Bank)
4. Կարիբյան զարգացման բանկ (Caribbean Development Bank)
5. Կենտրոնական Ամերիկայի տնտեսական ինտեգրման բանկ (Central American Bank of Economic Integration)
6. Լատինական Ամերիկայի զարգացման բանկ (Corporation Andina de Fomento)
7. Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկ (European Bank for Reconstruction and Development)
8. Եվրոպական հանձնաժողով (European Commission)
9. Եվրոպական ներդրումային բանկ (European Investment Bank)
10. Ներամերիկյան զարգացման բանկ (Inter-American Development Bank)
11. Միջազգային արժութային հիմնադրամ (International Monetary Fund)
12. Իսլամական զարգացման բանկ (Islamic Development Bank)
13. Սկանդինավյան զարգացման հիմնադրամ (Nordic Development Fund)
14. Սկանդինավյան ներդրումային բանկ (Nordic Investment Bank)
15. Նավթ արտահանող երկրների կազմակերպության միջազգային զարգացման հիմնադրամ (OPEC Fund for International Development)
16. Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպություն (Organization for Economic Co-operation and Development)
17. Նավթանյութեր արտահանող երկրների կազմակերպություն (Organization of Petroleum-Exporting Countries)
18. Համաշխարհային բանկի խումբ (World Bank Group)
1) Վերակառուցման և զարգացման միջազգային բանկ (International Bank for Reconstruction and Development)
2) Միջազգային զարգացման ասոցիացիա (International Development Association)
3) Միջազգային ֆինանսական կորպորացիա (International Finance Corporation)
4) Բազմազգ ներդրումների երաշխավորման գործակալություն (Multinational Investment Guarantee Agency)
5) Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոն (International Centre for Settlement of Investment Disputes)
19. Վերակառուցման բանկ (Kreditanstalt für Wiederaufbau (KfW))
20. Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության անդամ երկրների ֆինանսական կազմակերպություններ
Հավելված 3 Հաստատված է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2012 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 372-Ն որոշմամբ |
ՀԱՎԵԼՎԱԾ 12
«Ապահովագրության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության,
թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության
ստուգման և որակավորման կարգը» կանոնակարգ 3/01
Ապահովագրական ընկերության կանոնադրության տիտղոսաթերթ
|
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է ------------------------------------------------- (ընկերության իրավասու մարմնի անվանումը)
--/--/ ----թ. թիվ -------- որոշմամբ
Փոփոխված է ------------------------- --/--/---- թիվ -- (իրավասու մարմնի անվանումը) ------------------------ --/--/---- թիվ -- (իրավասու մարմնի անվանումը) ------------------------ --/--/---- թիվ -- (իրավասու մարմնի անվանումը) -------------------------- --/--/---- թիվ -- (իրավասու մարմնի անվանումը) որոշմամբ |
Հավելված 4 Հաստատված է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2012 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 372-Ն որոշմամբ |
ՀԱՎԵԼՎԱԾ 18
«Ապահովագրության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության,
թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության
ստուգման և որակավորման կարգը» կանոնակարգ 3/01
Մ ի ջ ն ո ր դ ա գ ի ր
Ներկայացուցչության ղեկավարների վերաբերյալ տեղեկություններ
Խնդրում ենք սույն միջնորդագրում նշված անձին գրանցել որպես ղեկավար և կից ներկայացնում ենք նրա վերաբերյալ տեղեկությունները:
| ||||||||||||||||||||||||||||||||
□ Այս վանդակում նշում է կատարվում, եթե միջնորդագրում ներկայացվում են միայն փոփոխությունները | ||||||||||||||||||||||||||||||||
1. Ֆինանսական կազմակերպության վերաբերյալ տվյալները (այստեղ նշվում են այն կազմակերպության տվյալները, որի ներկայացուցչության ղեկավար դուք պետք է հանդիսանաք: | ||||||||||||||||||||||||||||||||
1.1 Ֆինանսական կազմակերպության անվանումը և կոդը (առկայության դեպքում)
| ||||||||||||||||||||||||||||||||
1.2. Ֆինանսական կազմակերպության տեսակ
o բանկ o վարկային կազմակերպություն o ապահովագրական ընկերություն o ներդրումային ընկերություն o վճարահաշվարկային կազմակերպություն o դրամական (փողային) փոխանցում իրականացնող կազմակերպություն | ||||||||||||||||||||||||||||||||
2. Անձնական տվյալներ | ||||||||||||||||||||||||||||||||
2.1 Անուն, ազգանուն, հայրանուն | ||||||||||||||||||||||||||||||||
2.2 Սեռ` o արական o իգական | ||||||||||||||||||||||||||||||||
2.3 Ծննդյան ամսաթիվ (օր/ամիս/տարի) | ||||||||||||||||||||||||||||||||
2.4 Ծննդավայր | ||||||||||||||||||||||||||||||||
2.5 Քաղաքացիություն | ||||||||||||||||||||||||||||||||
2.6 Անձնագրի համար և սերիա, ում կողմից և երբ է տրված, մինչև երբ է վավեր (առկայության դեպքում լրացվում է նաև հին անձնագրի և գործող այլ անձնագրի համարը և սերիան) | ||||||||||||||||||||||||||||||||
2.7 Հանրային ծառայությունների համարանիշը (սոցիալական ապահովության քարտի համարանիշը) (հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համարը) | ||||||||||||||||||||||||||||||||
2.8 Բնակության վայրը (մշտական և տվյալ պահին) | ||||||||||||||||||||||||||||||||
2.9 Հեռախոսահամար | ||||||||||||||||||||||||||||||||
2.10 Էլեկտրոնային փոստի հասցե | ||||||||||||||||||||||||||||||||
2.11 Նշեք նախկինում Ձեր ունեցած մյուս բոլոր անունները, դրանք կրելու ժամանակաշրջանը,
Անուն, ազգանուն, հայրանուն
Կրելու ժամանակաշրջան (օր/ամիս/տարի) | ||||||||||||||||||||||||||||||||
3. Ղեկավար պաշտոն | ||||||||||||||||||||||||||||||||
3.1 Մանրամասնորեն նկարագրեք Ձեր իրավասություններն ու պատասխանատվության ոլորտները որպես ղեկավար. | ||||||||||||||||||||||||||||||||
4. Կրթություն, որակավորում, աշխատանքային գործունեություն | ||||||||||||||||||||||||||||||||
4.1
| ||||||||||||||||||||||||||||||||
4.2 Նշել վերջին 10 տարվա ընթացքում աշխատանքային գործունեության վերաբերյալ հետևյալ տվյալները. (ընդ որում, պետք է նշել փաստացի աշխատանքային գործունեության վերաբերյալ տվյալները` անկախ դրանց` աշխատանքային գրքույկում ներառված լինելու կամ չլինելու հանգամանքից)
Նշել միջանկյալ չաշխատած ժամանակահատվածներում ինչո՞վ եք զբաղվել
| ||||||||||||||||||||||||||||||||
5. Հավաստիացնում եմ, որ սույն փաստաթղթում պարունակվող տեղեկատվությունը արժանահավատ է և ամբողջական:
|