ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 հունվարի 2013 թվականի N 1-Ն
2013 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ, 20-րդ, 22-րդ, 24-րդ և 24.2-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել ընտանեկան նպաստի և միանվագ դրամական օգնության վճարման համար նախատեսված ֆինանսական միջոցների չափերն ըստ սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինների` հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի նախագծով ընտանեկան նպաստի և միանվագ դրամական օգնության համար հատկացված միջոցները` համաձայն հավելվածի:
2. Սահմանել ընտանիքի անապահովության սահմանային միավորը, ընտանեկան նպաստի բազային մասի, հավելման և միանվագ օգնության չափերը`
1) ընտանիքի անապահովության սահմանային միավորի մեծությունը` 30.00 միավոր.
2) ընտանեկան նպաստի բազային մասը` 16000 դրամ.
3) 30.01-35.00 անապահովության միավոր ունեցող ընտանիքների`
ա. յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 5500 դրամ,
բ. չորս և ավելի` 18 տարին չլրացած անդամ ունեցող ընտանիքների (այսուհետ` բազմազավակ ընտանիք) յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 6500 դրամ,
գ. բարձրլեռնային կամ սահմանամերձ բնակավայրերի ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 6000 դրամ,
դ. բարձրլեռնային կամ սահմանամերձ բնակավայրերի բազմազավակ ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 7000 դրամ.
4) 35.01-39.00 անապահովության միավոր ունեցող ընտանիքների`
ա. յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 6000 դրամ,
բ. բազմազավակ ընտանիքի յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 7000 դրամ,
գ. բարձրլեռնային կամ սահմանամերձ բնակավայրերի ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 6500 դրամ,
դ. բարձրլեռնային կամ սահմանամերձ բնակավայրերի բազմազավակ ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 7500 դրամ.
5) 39.01 և ավելի անապահովության միավոր ունեցող ընտանիքների`
ա. յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 6500 դրամ,
բ. բազմազավակ ընտանիքի յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 7500 դրամ,
գ. բարձրլեռնային կամ սահմանամերձ բնակավայրերի ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 7000 դրամ,
դ. բարձր լեռնային կամ սահմանամերձ բնակավայրերի բազմազավակ ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 8000 դրամ.
6) միանվագ դրամական օգնության չափերը` ընտանեկան նպաստի իրավունք ունեցող ընտանիքում`
ա. երեխայի ծննդյան դեպքում` 50000 դրամ,
բ. երեխայի` առաջին դասարան ընդունվելու դեպքում` 25000 դրամ,
գ. ընտանիքի անդամի մահվան դեպքում` 50000 դրամ.
7) հրատապ օգնության չափը` ընտանեկան նպաստի իրավունք չունեցող ընտանիքում` 16000 դրամ:
3. Սահմանել`
1) երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը` 50000 դրամ, իսկ ընտանիքում ծնված երրորդ, ինչպես նաև հաջորդ յուրաքանչյուր երեխայի համար` 430000 դրամ.
2) մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի չափը` 18000 դրամ.
3) զոհված` Հայաստանի ազգային հերոսի ընտանիքի նպաստի չափը` 250000 դրամ.
4) զոհված` առաջին աստիճանի Մարտական խաչ շքանշանով պարգևատրված անձի ընտանիքի նպաստի չափը` 150000 դրամ.
5) զոհված` երկրորդ աստիճանի Մարտական խաչ շքանշանով պարգևատրված անձի ընտանիքի նպաստի չափը` 100000 դրամ:
4. Թույլատրել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին 2013 թվականի չորրորդ եռամսյակում, ըստ անհրաժեշտության, կատարել սույն որոշման 1-ին կետով սահմանված ֆինանսական միջոցների վերաբաշխում` սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինների միջև` ընդհանուր միջոցների մեկ տոկոսի սահմաններում:
5. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության մարզպետներին և առաջարկել Երևանի քաղաքապետին, Գյումրու, Վանաձորի, Ջերմուկի և Արարատի քաղաքային համայնքների ղեկավարներին` ապահովել 2013 թվականի ընթացքում ընտանիքների անապահովության գնահատման համակարգում ընտանիքների հաշվառման (փաստագրման) աշխատանքների արդյունավետ կազմակերպումը, իսկ սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինների սպասարկման տարածքում մեկից ավելի համայնքների առկայության դեպքում աշխատանքները կազմակերպել համայնքներում` դրանցում ներգրավելով տեղական ինքնակառավարման մարմինները:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և դրա գործողությունը տարածվում է 2013 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. հունվարի 14 Երևան |
|
Հավելված ՀՀ կառավարության 2013 թվականի հունվարի 10-ի N 1-Ն որոշման |
ԸՆՏԱՆԵԿԱՆ ՆՊԱՍՏԻ ԵՎ ՄԻԱՆՎԱԳ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՉԱՓԵՐՆ ԸՍՏ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐՈՂ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ
Մարզը |
Տարածքային մարմինը |
2013 թվական | ||
նախատեսված միջին ամսական գումար (դրամ) |
այդ թվում` հրատապ օգնություն (3%), (դրամ) |
2013 թվականին | ||
1 |
2 |
3 |
4 |
5 |
ԱՐԱՐԱՏ |
ԱՐԱՐԱՏ |
15,046,217 |
451,387 |
180,554,610 |
ԱՐՏԱՇԱՏ |
81,852,826 |
2,455,585 |
982,233,909 | |
ՎԵԴԻ |
79,437,846 |
2,383,135 |
953,254,156 | |
ՄԱՍԻՍ |
85,175,683 |
2,555,270 |
1,022,108,195 | |
Ընդամենը |
261,512,573 |
7,845,377 |
3,138,150,870 | |
ԱՐԱԳԱԾՈՏՆ |
ԱՇՏԱՐԱԿ |
79,186,787 |
2,375,604 |
950,241,445 |
ԱՊԱՐԱՆ |
20,673,059 |
620,192 |
248,076,706 | |
ԾԱՂԿԱՀՈՎԻՏ |
22,800,522 |
684,016 |
273,606,260 | |
ԹԱԼԻՆ |
46,174,245 |
1,385,227 |
554,090,942 | |
Ընդամենը |
168,834,613 |
5,065,038 |
2,026,015,352 | |
ԱՐՄԱՎԻՐ |
ԱՐՄԱՎԻՐ |
70,157,123 |
2,104,714 |
841,885,474 |
ՎԱՂԱՐՇԱՊԱՏ |
81,643,706 |
2,449,311 |
979,724,477 | |
ԲԱՂՐԱՄՅԱՆ |
21,569,449 |
647,083 |
258,833,386 | |
Ընդամենը |
173,370,278 |
5,201,108 |
2,080,443,336 | |
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔ |
ԳԱՎԱՌ |
81,506,794 |
2,445,204 |
978,081,522 |
ՍԵՎԱՆ |
57,285,506 |
1,718,565 |
687,426,077 | |
ՎԱՐԴԵՆԻՍ |
99,499,326 |
2,984,980 |
1,193,991,910 | |
ՃԱՄԲԱՐԱԿ |
28,945,657 |
868,370 |
347,347,880 | |
ՄԱՐՏՈՒՆԻ |
182,099,639 |
5,462,989 |
2,185,195,671 | |
Ընդամենը |
449,336,922 |
13,480,108 |
5,392,043,060 | |
ԼՈՌԻ |
ԹՈՒՄԱՆՅԱՆ |
47,205,031 |
1,416,151 |
566,460,371 |
ՏԱՇԻՐ |
38,002,021 |
1,140,061 |
456,024,255 | |
ՎԱՆԱՁՈՐ |
195,798,636 |
5,873,959 |
2,349,583,631 | |
ՍՊԻՏԱԿ |
133,357,851 |
4,000,736 |
1,600,294,211 | |
ՍՏԵՓԱՆԱՎԱՆ |
136,481,524 |
4,094,446 |
1,637,778,293 | |
Ընդամենը |
550,845,063 |
16,525,352 |
6,610,140,762 | |
ԿՈՏԱՅՔ |
ԱԲՈՎՅԱՆ |
83,960,374 |
2,518,811 |
1,007,524,484 |
ՀՐԱԶԴԱՆ |
70,374,960 |
2,111,249 |
844,499,526 | |
ՉԱՐԵՆՑԱՎԱՆ |
45,685,592 |
1,370,568 |
548,227,105 | |
ՆԱԻՐԻ |
63,456,983 |
1,903,710 |
761,483,801 | |
Ընդամենը |
263,477,910 |
7,904,337 |
3,161,734,915 | |
ՇԻՐԱԿ |
ԱՐԹԻԿ |
82,589,124 |
2,477,674 |
991,069,492 |
ԱՄԱՍԻԱ |
5,040,529 |
151,216 |
60,486,353 | |
ՄԱՐԱԼԻԿ |
30,170,196 |
905,106 |
362,042,351 | |
ԱԽՈՒՐՅԱՆ |
44,027,424 |
1,320,823 |
528,329,087 | |
ԱՇՈՑՔ |
7,824,705 |
234,741 |
93,896,463 | |
ԳՅՈՒՄՐԻ-1 |
124,111,623 |
3,723,349 |
1,489,339,481 | |
ԳՅՈՒՄՐԻ-2 |
163,751,717 |
4,912,552 |
1,965,020,606 | |
Ընդամենը |
457,515,319 |
13,725,460 |
5,490,183,832 | |
ՍՅՈՒՆԻՔ |
ԳՈՐԻՍ |
53,458,868 |
1,603,766 |
641,506,416 |
ԿԱՊԱՆ |
30,143,996 |
904,320 |
361,727,949 | |
ՄԵՂՐԻ |
7,685,106 |
230,553 |
92,221,277 | |
ՍԻՍԻԱՆ |
19,109,309 |
573,279 |
229,311,707 | |
Ընդամենը |
110,397,279 |
3,311,918 |
1,324,767,349 | |
ՏԱՎՈՒՇ |
ԴԻԼԻՋԱՆ |
32,677,881 |
980,336 |
392,134,575 |
ԻՋԵՎԱՆ |
59,813,451 |
1,794,404 |
717,761,406 | |
ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ |
28,130,067 |
843,902 |
337,560,803 | |
ԲԵՐԴ |
33,095,979 |
992,879 |
397,151,744 | |
Ընդամենը |
153,717,377 |
4,611,521 |
1,844,608,527 | |
ՎԱՅՈՑ ՁՈՐ |
ՋԵՐՄՈՒԿ |
6,266,940 |
188,008 |
75,203,282 |
ՎԱՅՔ |
13,946,848 |
418,405 |
167,362,181 | |
ԵՂԵԳՆԱՁՈՐ |
43,591,485 |
1,307,745 |
523,097,823 | |
Ընդամենը |
63,805,274 |
1,914,158 |
765,663,286 | |
ԵՐԵՎԱՆ |
ԱՋԱՓՆՅԱԿ |
59,155,661 |
1,774,670 |
709,867,928 |
ԱՎԱՆ |
16,903,677 |
507,110 |
202,844,127 | |
ԱՐԱԲԿԻՐ |
30,107,612 |
903,228 |
361,291,340 | |
ԴԱՎԹԱՇԵՆ |
17,172,286 |
515,169 |
206,067,429 | |
ԷՐԵԲՈՒՆԻ |
53,384,323 |
1,601,530 |
640,611,880 | |
ԿԵՆՏՐՈՆ |
44,691,759 |
1,340,753 |
536,301,110 | |
ՄԱԼԱԹԻԱ-ՍԵԲԱՍՏԻԱ |
53,668,130 |
1,610,044 |
644,017,561 | |
ՆՈՐ ՆՈՐՔ |
46,912,206 |
1,407,366 |
562,946,474 | |
ՆՈՐՔ-ՄԱՐԱՇ |
6,437,467 |
193,124 |
77,249,603 | |
ՆՈՒԲԱՐԱՇԵՆ |
8,535,317 |
256,060 |
102,423,809 | |
ՇԵՆԳԱՎԻԹ |
66,883,297 |
2,006,499 |
802,599,563 | |
ՔԱՆԱՔԵՌ-ԶԵՅԹՈՒՆ |
35,484,090 |
1,064,523 |
425,809,085 | |
Ընդամենը |
439,335,826 |
13,180,075 |
5,272,029,911 | |
ԸՆԴԱՄԵՆԸ ՀՀ |
3,092,148,433 |
92,764,453 |
37,105,781,200 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |