«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
15 նոյեմբերի 2012 թ.
Պետական գրանցման թիվ 05012401
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
1 նոյեմբերի 2012 թ. |
թիվ 280-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ 2012-2013 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ «ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՍՏՈՐԱԳՐՄԱՆ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԴԱՐՁԵՐ» ՀՈՒՇԱԴՐԱՄԸ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «է» կետը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. 2012 թվականի դեկտեմբերի 17-ից շրջանառության մեջ դնել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2012-2013 թվականների հուշադրամների թողարկման ծրագրով նախատեսված «Հավաքական անվտանգության մասին պայմանագրի ստորագրման և կազմակերպության տարեդարձեր» հուշադրամը:
2. Հաստատել սույն որոշման 1-ին կետով սահմանված հուշադրամի նկարագրությունը, որը հուշադրամի էսքիզների հետ միասին ներկայացված է սույն որոշման Հավելվածում (կցվում է):
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ |
Ա. Ջավադյան |
2012 թ. նոյեմբերի 2 Երևան |
Հավելված Հաստատված է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2012 թվականի նոյեմբերի 1-ի թիվ 280-Ն որոշմամբ |
Ն Կ Ա Ր Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
1. «Հավաքական անվտանգության մասին պայմանագրի ստորագրման և կազմակերպության տարեդարձեր» հուշադրամի նկարագրությունը
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը թողարկել է 1000 դրամ անվանական արժեքով «Հավաքական անվտանգության մասին պայմանագրի ստորագրման և կազմակերպության տարեդարձեր» հուշադրամը:
Հուշադրամի դիմերեսին պատկերված են ՀՀ զինանշանը և անդամ երկրների դրոշները, որոնց մեջտեղում Արարատ լեռան ոճավորված պատկերն է և թողարկման տարեթիվը` «2012»: Զինանշանից ներքև հուշադրամի անվանական արժեքն է «1000 ԴՐԱՄ»: Վերևի և ներքևի կիսաշրջագծերով մակագրված է «ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ» և «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ»:
Հուշադրամի դարձերեսի կենտրոնում պատկերված են ճյուղավորված ծառ և ՀԱՊԿ-ի տարբերանշանը: Վերևի և ներքևի կիսաշրջագծերով մակագրված է «ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ 10-ԱՄՅԱԿ» և «ՍՏՈՐԱԳՐՄԱՆ 20-ԱՄՅԱԿ»:
Հուշադրամի էսքիզների հեղինակն է Էդուարդ Կուրղինյանը:
Հուշադրամը հատվել է Նիդեռլանդների արքայական դրամահատարանում:
Հուշադրամի բնութագիրը |
|
Անվանական արժեքը Մետաղը և հարգը Քաշը Տրամագիծը Որակը Դրամաշուրթը Տպաքանակը |
1000 դրամ արծաթ, 9250 33,6 գ 40,0 մմ պրուֆ` տամպոտպագրությամբ ատամնավոր 200 հատ |
1.1. «Հավաքական անվտանգության մասին պայմանագրի ստորագրման և կազմակերպության տարեդարձեր» հուշադրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները