ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 սեպտեմբերի 2012 թվականի N 879-Ա
ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 5-րդ կետի և 121-րդ կետի 2-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև Կին ձեռներեցների աջակցության զարգացման ծրագրի շրջանակներում վարկային համաձայնագրի և հարակից փաստաթղթերի շուրջ Ասիական զարգացման բանկի հետ բանակցություններ վարելու նպատակով ստեղծել բանակցային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Լիազորել բանակցային խմբի ղեկավար Վ. Արամյանին` ստորագրելու բանակցությունների արդյունքներով կազմված արձանագրությունը, ինչպես նաև միջազգային պայմանագրերի նախագծերը փոխհամաձայնեցնել մյուս կողմի հետ:
(2-րդ կետը լրաց. 29.09.12 N 926-Ա)
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. սեպտեմբերի 14 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2012 թ.սեպտեմբերի 14-ի N 879-Ա որոշման |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ ԿԻՆ ՁԵՌՆԵՐԵՑՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՇՈՒՐՋ ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՀԵՏ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԱՐՈՂ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԽՄԲԻ
Վ. Արամյան | - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ (բանակցային խմբի ղեկավար) |
Ա. Ազիզյան | - ՀՀ ֆինանսների նախարարության միջազգային համագործակցության վարչության պետ |
Ա. Մարության | - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի պետական պարտքի կառավարման վարչության հաշվառման և սպասարկման բաժնի պետ, վարչության պետի տեղակալ |
Ա. Ավագյան | - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության միջազգային պայմանագրերի իրավական սպասարկման բաժնի պետ |
Լ. Ֆարմանյան | - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի միջազգային համագործակցության վարչության միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության բաժնի գլխավոր մասնագետ |
Ա. Եգանյան | - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման վարչության պետ |
Կ. Գասպարյան | - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի Եվրոպական միության հետ համագործակցության վարչության Եվրոպական միության բաժնի պետ |
Վ. Կարապետյան | - «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի գործադիր տնօրեն (համաձայնությամբ) |
Վ. Վարդանյան | - ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության պետ (համաձայնությամբ) |
Ս. Բաղդասարյան | - ՀՀ կենտրոնական բանկի իրավաբանական վարչության իրավական խորհրդատվության և զարգացման բաժնի իրավախորհրդատու (համաձայնությամբ) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |