ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 նոյեմբերի 2012 թվականի N 1415-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋԵՎ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 28-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ N 653 –AM, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՕՊԵԿ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋԵՎ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 21-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ N 1023P ՓՈԽԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ «ԳՅՈՒՂԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ», ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՕՊԵԿ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋԵՎ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 17-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ N 1104P ՓՈԽԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ «ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ», ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋԵՎ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 8-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ N 730–AM, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՕՊԵԿ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋԵՎ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ N 1226P ՓՈԽԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ «ՇՈՒԿԱՅԱՎԱՐՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՖԵՐՄԵՐՆԵՐԻՆ» ԾՐԱԳՐԵՐՈՎ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ, ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ԳՈՒՅՔԻ ՀԱՆՁՆՈՒՄ-ԸՆԴՈՒՆՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության և Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի միջև 2005 թվականի հունվարի 28-ին ստորագրված N 653-AM, Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ՕՊԵԿ հիմնադրամի միջև 2005 թվականի ապրիլի 21-ին ստորագրված N 1023P փոխառության համաձայնագրերով իրականացված «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման», Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ՕՊԵԿ հիմնադրամի միջև 2007 թվականի հունվարի 17-ին ստորագրված N 1104P փոխառության համաձայնագրով իրականացված «Արտադրական ենթակառուցվածքների վերականգնում» և Հայաստանի Հանրապետության և Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի միջև 2008 թվականի հունվարի 8-ին ստորագրված N 730-AM, Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ՕՊԵԿ հիմնադրամի միջև 2008 թվականի դեկտեմբերի 23-ին ստորագրված N 1226P փոխառության համաձայնագրերով իրականացված «Շուկայավարման հնարավորություն ֆերմերներին» ծրագրերի շրջանակներում կառուցված ոռոգման համակարգերի և ձեռք բերված գույքի շահագործումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Գյուղական տարածքների տնտեսական զարգացում», «Արտադրական ենթակառուցվածքների վերականգնում» և «Շուկայավարման հնարավորություն ֆերմերներին» ծրագրերի (այդ թվում` Քոփերաթիվ Հաուզինգ Ֆաունդեյշն (Սի Էյչ Էֆ) հիմնադրամի հետ 2009 թվականի սեպտեմբերի 15-ին և 2010 թվականի օգոստոսի 20-ին կնքված համագործակցության համաձայնագրերի հիման վրա իրականացված աշխատանքների) շրջանակներում ձեռք բերված գույքի կազմից` որպես պետական սեփականություն, Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով`
1) 473 533 211 դրամ արժողությամբ գույքը նպատակային նշանակությամբ օգտագործելու համար նվիրաբերել համայնքներին` համաձայն NN 1 և 2 հավելվածների.
2) 2 405 710 դրամ արժեքով և 221 700 դրամ հաշվեկշռային արժեքով գույքը նպատակային նշանակությամբ օգտագործելու համար նվիրաբերել «Գյուղական կարողությունների ստեղծում» ծրագրի շրջանակներում «Աջակցություն պտղի և ընկուզեղենու արտադրություն» բաղադրիչի ներքո հիմնված «Հայկական Միրգ» բաց բաժնետիրական ընկերությանը` համաձայն N 3 հավելվածի.
3) 1 681 361 337 դրամ արժեքով ոռոգման համակարգը որպես պետական սեփականություն ամրացնել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին` այն անհատույց օգտագործման իրավունքով «Նոյեմբերյան» ջրօգտագործողների ընկերությանը հանձնելու նպատակով` համաձայն N 4 հավելվածի:
2. «Գյուղական տարածքների տնտեսական զարգացում», «Արտադրական ենթակառուցվածքների վերականգնում» և «Շուկայավարման հնարավորություն ֆերմերներին» ծրագրերի շրջանակներում խմելու ջրագծերի և ոռոգման համակարգերի կառուցման նպատակով կատարված ծախսերի` 473 533 211 դրամ գումարի չափով նվազեցնել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի հաշվեկշռում արտացոլված կառույցների հաշվեկշռային արժեքները` համապատասխանաբար ավելացնելով յուրաքանչյուր համայնքին պատկանող կառույցների հաշվեկշռային արժեքները` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
3. «Գյուղական տարածքների տնտեսական զարգացում», «Արտադրական ենթակառուցվածքների վերականգնում» և «Շուկայավարման հնարավորություն ֆերմերներին» ծրագրերի շրջանակներում ոռոգման համակարգերի կառուցման նպատակով կատարված ծախսերի` 1 681 361 337 դրամ գումարի չափով նվազեցնել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի հաշվեկշռում արտացոլված կառույցների հաշվեկշռային արժեքները` նույն չափով ավելացնելով «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի հաշվեկշռում արտացոլված կառույցների հաշվեկշռային արժեքները:
4. Հայաստանի Հանրապետության Շիրակի, Լոռու, Սյունիքի և Տավուշի մարզպետներին`
1) օժանդակել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնման-ընդունման գործընթացի իրականացմանը.
2) օժանդակել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի նվիրաբերության պայմանագրերի կնքմանը համապատասխան համայնքների և «Նոյեմբերյան» ջրօգտագործողների ընկերության ղեկավարների հետ` գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացնելով նվիրառուների միջոցների հաշվին:
5. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված գույքի ձևակերպումը և հաշվառումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի N 765 որոշման 1-ին կետի «ա» ենթակետով հաստատված կանոնակարգի 18-րդ կետին համապատասխան:
6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին` ապահովել սույն որոշման N 3 հավելվածում նշված ոռոգման համակարգի և դրա օգտագործման համար անհրաժեշտ տարածքների նկատմամբ գույքային իրավունքների պետական գրանցումը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. նոյեմբերի 13 Երևան |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2012 թվականի նոյեմբերի 8-ի N 1415-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ ՆՎԻՐԱԲԵՐՎՈՂ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ
NN |
Համայնքի անվանումը |
Արժեքը՝ ընդամենը |
Տավուշի մարզ |
||
1. |
Տավուշի մարզի Ոսկեվան համայնք |
24,415,208 |
2. |
Տավուշի մարզի Բաղանիս համայնք |
8,386,741 |
3. |
Տավուշի մարզի Ոսկեպար համայնք |
10,449,323 |
4. |
Տավուշի մարզի Կոթի համայնք |
93,141,560 |
5. |
Տավուշի մարզի Բերդ համայնք |
167,211,653 |
6. |
Տավուշի մարզի Թովուզ համայնք |
43,442,607 |
7. |
Տավուշի մարզի Ներքին Կարմիր աղբյուր |
21,286,344 |
8. |
Տավուշի մարզի Մովսես համայնք |
10,382,056 |
Ընդամենը |
378,715,492 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2012 թվականի նոյեմբերի 8-ի N 1415-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ ՆՎԻՐԱԲԵՐՎՈՂ ԽՄԵԼՈՒ ՋՐԱԳԾԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ
NN |
Համայնքի անվանումը |
Արժեքը՝ ընդամենը |
1. |
Լոռու մարզի Արծնի համայնք |
4,492,979 |
2. |
Տավուշի մարզի Կիրանց համայնք |
3,556,147 |
3. |
Շիրակի մարզի Ջրառատ համայք |
7,052,942 |
4. |
Լոռու մարզի Լեռնանցք համայնք |
2,551,887 |
5. |
Տավուշի մարզի Արծվաբերդ համայնք |
24,286,266 |
6. |
Տավուշի մարզի Չինարի համայնք |
20,336,405 |
7. |
Տավուշի մարզի Չորոթան համայնք |
2,412,169 |
8. |
Շիրակի մարզի Կամո համայնք |
4,553,277 |
9. |
Տավուշի մարզի Վերին Կարմիր աղբյուր համայնք |
6,418,638 |
10. |
Սյունիքի մարզի Ծավ համայնք |
8,365,280 |
11. |
Սյունիքի մարզի Վարդանիձոր համայնք |
4,802,638 |
12. |
Շիրակի մարզի Պեմզաշեն համայնք |
5,989,091 |
Ընդամենը |
94,817,719 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 3 ՀՀ կառավարության 2012 թվականի նոյեմբերի 8-ի N 1415-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
«ՀԱՅԿԱԿԱՆ ՄԻՐԳ» ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐԱԲԵՐՎՈՂ ԳՈՒՅՔԻ
Անվանումը |
Քանակը |
Արժեքը |
Հաշվեկշռային արժեքը 2012 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ (դրամ) |
Ավտոմատ հեռախոսակայան |
1 |
457,710 |
0 |
Լողախցիկ TՕRNEՕ-S 280 |
1 |
160,000 |
78,000 |
Օդորակիչ VS 09 |
1 |
106,500 |
22,631 |
Օդորակիչ VS 09 |
1 |
106,500 |
22,631 |
Օդորակիչ VS 18000 |
1 |
225,000 |
14,063 |
Օդորակիչ VS 18000 |
1 |
225,000 |
14,063 |
Օդորակիչ VS 18000 |
1 |
225,000 |
14,063 |
Օդորակիչ VS 9000 |
1 |
180,000 |
11,250 |
Օդորակիչ VS 9000 |
1 |
180,000 |
11,250 |
Օդորակիչ VS 9000 |
1 |
180,000 |
11,250 |
Օդորակիչ VS 9000 |
1 |
180,000 |
11,250 |
Օդորակիչ VS 9000 |
1 |
180,000 |
11,250 |
Ընդամենը |
12 |
2,405,710 |
221,700 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 4 ՀՀ կառավարության 2012 թվականի նոյեմբերի 8-ի N 1415-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ ԿԱՌՈՒՅՑԻ
Անվանումը |
Երկարությունը (մ) |
Տրամաչափը (մմ) |
Արժեքը |
Հաշվեկշռային արժեքը |
ՀՀ Տավուշի մարզի Ոսկեպար, Բաղանիս, Ոսկեվան և Կոթի համայնքների հողերի ոռոգման համակարգ (մայր ջրատար) |
13 132 |
d=720մմ |
1,681,361,337 |
1,681,361,337 |
11 588 |
d=630մմ | |||
Ընդամենը |
24 720 |
1,681,361,337 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |