ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 հոկտեմբերի 2012 թվականի N 993-Ա
Գ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ԵՎ Տ. ԳԵՎՈՐԳՅԱՆԻ՝ ՎԻԼՆՅՈՒՍ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
2012 թվականի հոկտեմբերի 14-ին կայանալիք` Լիտվայի Հանրապետության պառլամենտի հերթական ընտրությունների անցկացման դիտարկմանը միջազգային դիտորդի կարգավիճակով մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Գ. Մարտիրոսյանի և Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության առաջին կարգի մասնագետ Տ. Գևորգյանի՝ 2012 թվականի հոկտեմբերի 12-16-ը Վիլնյուս (Լիտվայի Հանրապետություն) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012թ. հոկտեմբերի 11 |