Գլխավոր տեղեկություն
Համար
N 24-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (24.01.2013-20.02.2020)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2013.01.23/5(945) Հոդ.41
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
17.01.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.01.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.01.2013
Ուժը կորցնելու ամսաթիվ
20.02.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 հունվարի 2013 թվականի N 24-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16-Ի N 532-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2002 թվականի սեպտեմբերի 16-ի «Ջրի ազգային խորհրդի կանոնակարգն ու կազմը հաստատելու մասին» N 532-Ն որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2013 թ. հունվարի 17
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ վարչապետի 2013 թ.

հունվարի 17-ի N 24-Ն որոշման

 

 

«Հավելված
ՀՀ վարչապետի 2002 թ.

սեպտեմբերի 16-ի N 532-Ն որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ՋՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ

Տ. Սարգսյան

- ՀՀ վարչապետ (խորհրդի նախագահ)

   

Ա. Գևորգյան

- ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար

   

Ս. Թադևոսյան

- ՀՀ քաղաքաշինության նախարար

   

Ս. Կարապետյան

- ՀՀ գյուղատնտեսության նախարար

   

Ա. Հարությունյան

- ՀՀ բնապահպանության նախարար

   

Գ. Մալխասյան

- ՀՀ վարչապետի խորհրդական

   

Ռ. Նազարյան

- ՀՀ բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)

   

Ա. Անդրեասյան

- ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ

   

Պ. Սաֆարյան

- ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ

   

Վ. Նարիմանյան

- ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետ

   

Ա. Վանյան

- ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետ

   

Կ. Մարգարյան

- ՀՀ կառավարության աշխատակազմի տարածքային զարգացման և բնապահպանական վարչության պետ

Ա. Մարկոսյան

- ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ

   

Մ. Մկրտումյան

- ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավարին փոխարինող, ֆինանսատնտեսագիտական վարչության պետ-գլխավոր պետական տեսուչի տեղակալ

   

Վ. Մովսիսյան

- ՀՀ անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն (համաձայնությամբ)

   

Հ. Թոքմաջյան

- Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի ռեկտոր»։

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան