Գլխավոր տեղեկություն
Համար
N 913-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (25.09.2012-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
24.09.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
24.09.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.09.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 սեպտեմբերի 2012 թվականի N 913-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՅԱԼԹԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. ԱՊՀ մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով 2012 թվականի սեպտեմբերի 27-28-ը Յալթա (Ուկրաինա) գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության կազմում ընդգրկել նաև Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ա. Մանուկյանին, ԱՊՀ կանոնադրական և այլ մարմիններում Հայաստանի Հանրապետության մշտական լիազոր ներկայացուցիչ, Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ա. Խաչատրյանին, ԱՊՀ տնտեսական խորհրդին կից տնտեսական հարցերով հանձնաժողովում Հայաստանի Հանրապետության լիազոր ներկայացուցիչ Ա. Վարդանյանին։

3. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության՝ Յալթա գործուղման հետ կապված ծախսերը, այդ թվում՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սրահում և Յալթայի օդանավակայանում սպասարկման, Հայաստանի Հանրապետությունից օդային ուղևորների ելքի համար պետական տուրքի վճարման՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել՝

1) Տ. Սարգսյանինը, Դ. Սարգսյանինը, Հ. Թաշչյանինը, Ս. Տոնոյանինը, Հ. Բերբերյանինը, Ա. Խուդոյանինը, Ե. Ազարյանինը, Մ. Մելիքյանինը, Ա. Հասմիկյանինը, Ա. Վարդանյանինը և Ն. Ասլանյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ ներկայացուցչական, փոխադրամիջոցների վարձակալման և հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Շ. Քոչարյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ Վ. Ասոյանինը և Մ. Ավետիսյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության միջոցների հաշվին.

3) Վ. Գաբրիելյանինը, Կ. Մինասյանինը, Ս. Սարգսյանինը, Ա. Հովհաննիսյանինը, Ա. Շահինյանինը և Հ. Բաբայանինը՝ Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

4) զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչների միայն գիշերավարձը՝ Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։

4. Ընդունել ի գիտություն, որ զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչների՝ Յալթա գործուղման հետ կապված մյուս ծախսերը կատարվելու են համապատասխան գործուղող կազմակերպությունների միջոցների հաշվին։

5. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարին՝ կազմակերպել հատուկ ինքնաթիռի չվերթ՝ 2012 թվականի սեպտեմբերի 27-ին՝ Երևան-Յալթա, իսկ 2012 թվականի սեպտեմբերի 28-ին՝ Յալթա-Երևան երթուղիներով։

6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետին` աջակցել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին սույն որոշման 5-րդ կետում նշված չվերթի կազմակերպման հարցում։

7. Հատուկ ինքնաթիռի չվերթի կազմակերպման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ներկայացրած հաշվետվության։

8. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության` Յալթա մեկնելու հետ կապված հարցերը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. սեպտեմբերի 24

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2012 թ.

սեպտեմբերի 24-ի N 913-Ա որոշման

 

Կ Ա Զ Մ

 

2012 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-28-Ը ՅԱԼԹԱ (ՈՒԿՐԱԻՆԱ) ՄԵԿՆՈՂ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

Տ. Սարգսյան - ՀՀ վարչապետ
   
Դ. Սարգսյան - ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար
   
Վ. Գաբրիելյան - ՀՀ ֆինանսների նախարար
   
Շ. Քոչարյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
   
Կ. Մինասյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ
   
Հ. Թաշչյան - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ
   
Ս. Տոնոյան - ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ
   
Վ. Ասոյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության պետի պաշտոնակատար
   
Հ. Բերբերյան - ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար
   
Ս. Սարգսյան - ՀՀ տարածքային կառավարման նախարարի խորհրդական
   
Ա. Խուդոյան - ՀՀ կառավարության աշխատակազմի խորհրդատու
   
Ե. Ազարյան - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության արարողակարգի բաժնի վարիչ
   
Մ. Մելիքյան - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության արարողակարգի բաժնի գլխավոր մասնագետ
   
Ա. Հասմիկյան - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության գլխավոր մասնագետ
   
Մ. Ավետիսյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության կցորդ
   
Ա. Վարդանյան - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող
   
Ն. Ասլանյան - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող
   
Ա. Շահինյան - «Տնտեսական բարեփոխումների վերլուծական-տեղեկատվական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության օպերատոր
   
Հ. Բաբայան  - «Տնտեսական բարեփոխումների վերլուծական-տեղեկատվական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության լուսանկարիչ
   
Ա. Հովհաննիսյան - ՀՀ կառավարության «Հրապարակում» ծրագրի օպերատոր
   
Ս. Բադալյան - Հանրային հեռուստատեսության «Հայլուր» ծրագրի լրագրող (համաձայնությամբ)
   
Տ. Բաբայան - Հանրային հեռուստատեսության «Հայլուր» ծրագրի օպերատոր (համաձայնությամբ)
   
Լ. Ասլանյան - «Արմնյուզ» լրատվական գործակալության լրագրող (համաձայնությամբ)
   
Ն. Գալստյան - «Արմնյուզ» լրատվական գործակալության օպերատոր (համաձայնությամբ)
   

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան