«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
12 նոյեմբերի 2012 թ.
Պետական գրանցման թիվ 60012397
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
31 հոկտեմբերի 2012 թ. |
N 413-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՐԱՅԻՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՑԱՆՑԻ ԼԻՑԵՆԶԻԱ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՏՎՅԱԼ ՑԱՆՑԵՐՈՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի ա) ենթակետը, 2-րդ կետի ը) ենթակետը, 6-րդ հոդվածի 1-ին մասը և 2-րդ մասի 1-ին կետը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հաստատել հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի լիցենզիա ունեցող անձանց կողմից իրենց հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերով ծառայությունների (բացառությամբ հանրային շարժական բջջային կապի ծառայությունների) մատուցման հիմնական տեխնիկատնտեսական ցուցանիշների վերաբերյալ իրենց ինտերնետային կայքերում հրապարակվող տեղեկատվության ձևը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ` |
Ռ. Նազարյան |
Հավելված Հաստատված է ՀՀ հանրային ծառայությունները 2012 թվականի հոկտեմբերի 31-ի N 413-Ն որոշմամբ |
Ձև
Տեղեկատվություն հիմնական տեխնիկատնտեսական ցուցանիշների վերաբերյալ
Ցուցանիշները |
Չափման միավոր |
||
1 |
Գործառնական եկամուտներ, այդ թվում` |
հազ. դրամ |
|
1) |
հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի ծառայություններից |
հազ. դրամ |
|
ա. |
ձայնային ծառայություններից |
հազ. դրամ |
|
բ. |
ինտերնետ հասանելիության ծառայություններից |
հազ. դրամ |
|
գ. |
այլ ծառայություններից |
հազ. դրամ |
|
2) |
փոխկապակցման և կապուղիների վարձակալությամբ տրամադրելու ծառայություններից |
հազ. դրամ |
|
3) |
բաժանորդային սարքավորումների և աքսեսուարների վաճառքից |
հազ. դրամ |
|
4) |
այլ գործառնական եկամուտներ |
հազ. դրամ |
|
2 |
Ոչ գործառնական եկամուտներ/(ծախսեր) |
հազ. դրամ |
|
3 |
Կապիտալ ծախսեր (CAPEX) |
հազ. դրամ |
|
4 |
Գործառնական ծախսեր (OPEX), այդ թվում՝ |
հազ. դրամ |
|
1) |
փոխկապակցման և կապուղիների վարձակալման ծախսեր |
հազ. դրամ |
|
2) |
գովազդային և մարքեթինգային ծախսեր |
հազ. դրամ |
|
3) |
դիլերային միջնորդավճարներ |
հազ. դրամ |
|
4) |
աշխատավարձ և հատուցումներ |
հազ. դրամ |
|
5) |
այլ գործառնական ծախսեր |
հազ. դրամ |
|
5 |
Գործառնական շահույթը, մինչև հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների ամորտիզացիայի հաշվարկումը (OIBDA) |
հազ. դրամ |
|
6 |
Հիմնական միջոցների ամորտիզացիա և ոչ նյութական ակտիվների ամորտիզացիա |
հազ. դրամ |
|
7 |
Շահույթ հարկումից առաջ |
հազ. դրամ |
|
8 |
Շահույթ հարկումից հետո |
հազ. դրամ |
|
9 |
Հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի բաժանորդների քանակ |
բաժանորդ |
|
1) |
ձայնային ծառայություններից օգտվող բաժանորդներ |
բաժանորդ |
|
2) |
ինտերնետ հասանելիության ծառայություններից օգտվող բաժանորդներ |
բաժանորդ |
|
10 |
Հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի ծառայությունների վաճառքից մեկ բաժանորդին ընկնող միջին ամսական հասույթ |
դրամ |
|
1) |
ձայնային ծառայություններից օգտվող բաժանորդներ |
դրամ |
|
2) |
ինտերնետ հասանելիության ծառայություններից օգտվող բաժանորդներ |
դրամ |
|
11 |
Հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի մեկ բաժանորդին ընկնող միջին ամսական տրաֆիկ |
||
1) |
ձայնային ծառայություններից օգտվող բաժանորդներ |
րոպե |
|
2) |
ինտերնետ հասանելիության ծառայություններից օգտվող բաժանորդներ |
ՄԲ |
1 Աղյուսակի 1-6-րդ և 9-11-րդ կետերի տեղեկատվությունը հրապարակվում է յուրաքանչյուր եռամսյակի համար` մինչև տվյալ եռամսյակին հաջորդող երրորդ ամսվա 30-ը:
2 Աղյուսակի 7-րդ և 8-րդ կետերի տեղեկատվությունը հրապարակվում է յուրաքանչյուր տարվա համար` մինչև տվյալ տարվան հաջորդող տարվա ապրիլի 30-ը:
3 Սույն աղյուսակում «բաժանորդ» հասկացությունը սահմանվում է որպես հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի լիցենզիա ունեցող անձանց հետ ծառայությունների մատուցման պայմանագիր կնքած անձ:
4 Բոլոր գումարները նշվում են առանց ավելացված արժեքի հարկի: