ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 օգոստոսի 2012 թվականի N 760-Ա
Հ. ՀԱԿՈԲՅԱՆԻ՝ ՎՐԱՍՏԱՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
Ընդունել ի գիտություն, որ Վրաստանի Սամցխե-Ջավախք նահանգի Ախալքալաքի շրջանի Կարծախ գյուղում 1894 թվականին կառուցված սբ. Հովհաննես-Կարապետ եկեղեցու վերաօծման արարողությանը և ջիվանիական երգի ամենամյա տոնակատարությանը մասնակցելու, ինչպես նաև Ջավախքի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ աշխատանքային հանդիպումներ ունենալու նպատակով Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար Հ. Հակոբյանի՝ 2012 թվականի հուլիսի 14-ին Վրաստան գործուղման հետ կապված ծախսերը կատարվել են Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. օգոստոսի 7 Երևան |