Գլխավոր տեղեկություն
Համար
N 1024-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (23.08.2012-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.08.22/40(914) Հոդ.967
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
16.08.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.08.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.08.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 օգոստոսի 2012 թվականի N 1024-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 21-ի N 482-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության սահմանային անվտանգության և պետական սահմանի համալիր կառավարման ապահովմանն ուղղված 2011-2015 թվականների միջոցառումների ծրագրին համապատասխան` Հայաստանի Հանրապետության «Գոգավան» պետական սահմանի անցման կետի շինարարական աշխատանքների իրականացման համար Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ձորամուտի (Գոգավան) գյուղական համայնքի ֆիզիկական և իրավաբանական անձանց սեփականությունը հանդիսացող անշարժ գույքի օտարման նպատակով՝ Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանին 2012 թվականի ինն ամսում հատկացնել 24,685.5 հազ. դրամ, որից`

1) անշարժ գույքի (տարածքի) օտարման դիմաց սեփականատերերին վճարվող փոխհատուցման համար` 24,449.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով).

2) նոտարական վավերացումների համար գանձվող պետական տուրքի գծով` 8.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Պարտադիր վճարներ» հոդվածով).

3) նոտարի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցում վճարելու համար` 228.5 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով)։

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1919-Ն որոշման NN 1, 5 և 11 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացում` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. օգոստոսի 18

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2012 թվականի

օգոստոսի 16-ի N 1024-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 (հազ. դրամ)

Պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման աղբյուրներն ու դրանց տարրերի անվանումները

Ցուցանիշների փոփոխությունը
(մուտքերի ավելացումները նշված են դրական նշանով)

ինն ամիս

տարի

ԸՆԴԱՄԵՆԸ

2,500,000.0

-

 այդ թվում՝

   

Ա. Ներքին աղբյուրներ - ընդամենը

2,500,000.0

-

 այդ թվում՝

   

2. Ֆինանսական զուտ ակտիվներ

2,500,000.0

-

 այդ թվում՝

   

2.6. Այլ

2,500,000.0

-

 Ժամանակավորապես ազատ միջոցներ

2,500,000.0

-

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան
 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2012 թվականի

օգոստոսի 16-ի N 1024-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

 (հազ. դրամ)

Բաժինը

Խումբը

Դասը

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի, տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները

Ցուցանիշների փոփոխությունը
(ծախսերի ավելացումները նշված են դրական նշանով)

ինն ամիս

տարի

     

ԸՆԴԱՄԵՆԸ՝ ԾԱԽՍԵՐ

2,500,000.0

-

     

 այդ թվում`

   

11

   

ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ ՉԴԱՍՎՈՂ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԵՐ

2,500,000.0

-

     

 այդ թվում`

   
 

01

 

ՀՀ կառավարության և համայնքների պահուստային ֆոնդ

2,500,000.0

-

     

 այդ թվում`

   
   

01

ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

2,500,000.0

-

     

01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

2,500,000.0

-

     

ՀՀ կառավարություն

2,500,000.0

-

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2012 թվականի

օգոստոսի 16-ի N 1024-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.53 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ

 

Չափորոշիչներ

Ցուցանիշների փոփոխությունը
(ավելացումները նշված են դրական նշանով)

ոչ ֆինանսական ցուցանիշներ

ֆինանսական ցուցանիշներ

ինն ամիս

տարի

ինն ամիս

տարի

ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները
Այլ կառավարչական հիմնարկի կարողությունների զարգացում

Ծրագրային դասիչը

Անվանումը
«Գոգավան» պետական սահմանի անցման կետի շինարարական աշխատանքների իրականացման համար անշարժ գույքի ձեռքբերում

Նկարագրությունը
Օտարման ենթակա տարածքների դիմաց փոխհատուցում և նոտարական ձևակերպում

1023

ԿՊ01

Քանակական

Ձեռք բերվող հողատարածքների քանակը

23

23

X

X

Տվյալ տարվա ՀՀ պետական բյուջեից ակտիվի ձեռքբերման, կառուցման կամ հիմնանորոգման վրա կատարվող ծախսերը (հազ. դրամ)

X

X

24,685.5

24,685.5

Ակտիվի ծառայության կանխատեսվող ժամկետը

Կիրառելի չէ

       

Ակտիվի ընդհանուր արժեքը (հազ. դրամ)

Կիրառելի չէ

       

Տվյալ բյուջետային տարվան նախորդող բյուջետային տարիների ընթացքում ակտիվի վրա կատարված ծախսերը (հազ. դրամ)

Կիրառելի չէ

       

Ազդեցությունը կազմակերպության կարողությունների զարգացման վրա, մասնավորապես`

Քանակական, որակական, ժամկետայնության և այլ չափորոշիչների փոփոխության վրա

Ակտիվի ձեռքբերումը կնպաստի 1023 ԱԾ01 ծառայությունների քանակական, որակական և ժամկետայնության չափորոշիչների բարելավմանը։

Ծախսային արդյունավետության բարելավման վրա

Կիրառելի չէ

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը
1023 Հարկային և մաքսային ծառայություններ

Վերջնական արդյունքի նկարագրությունը
Հարկային և մաքսային վարչարարության արդյունավետության բարձրացում

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան