ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 օգոստոսի 2012 թվականի N 1002-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1-Ի N 1301-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի սեպտեմբերի 1-ի «Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ)» հիմնադրամի վերակազմավորելու մասին» N 1301-Ն որոշման 2-րդ կետով հաստատված կանոնադրության մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) 14-րդ կետից հանել «իր անվանմամբ կլոր կնիք (հայերեն, ռուսերեն և անգլերեն գրառումներով), դրոշմակնիք և» բառերը.
2) 50-րդ կետից հանել «Գիտական խորհուրդը հաշվետու է հոգաբարձուների խորհրդին և տնօրենին:» բառերը.
3) 57-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«57. Հիմնադրամի կանոնադրության մեջ փոփոխություններ և լրացումներ կարող է կատարել հիմնադրամի հիմնադիրը:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. օգոստոսի 10 Երևան |