ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 հոկտեմբերի 2012 թվականի N 973-Ա
Վ. ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի վարչության պետ Վ. Վարդանյանին 2012 թվականի հոկտեմբերի 23-27-ը գործուղել Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն)՝ ընդերքի հետախուզման, օգտագործման և պահպանության միջկառավարական խորհրդի 16-րդ նիստին մասնակցելու համար:
2. Վ. Վարդանյանի՝ Մոսկվա գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Վ. Վարդանյանի` Մոսկվա գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. հոկտեմբերի 2 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|