Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 16-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.01.2013-14.11.2015)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 2012.08.03/19(432).1 Հոդ.204.7
Принят
Վիճակագրության պետական խորհուրդ
Дата принятия
09.07.2012
Подписан
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Дата подписания
09.07.2012
Дата вступления в силу
01.01.2013
Ուժը կորցնելու ամսաթիվ
14.11.2015

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

27 հուլիսի 2012 թ.

Պետական գրանցման թիվ 60312287

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

9 հուլիսի 2012 թ.

թիվ 16-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 18-ԿՇ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի ԹԻՎ 39-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Շրջակա միջավայրի պահպանման և բնական ռեսուրսների արդյունավետ օգտագործման համար իրականացված շինարարության մասին» Ձև 18-ԿՇ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևը` համաձայն հավելված 1-ի:

2. Հաստատել «Շրջակա միջավայրի պահպանման և բնական ռեսուրսների արդյունավետ օգտագործման համար իրականացված շինարարության մասին» Ձև 18-ԿՇ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևի լրացման հրահանգը` համաձայն հավելված 2-ի:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2004թ. դեկտեմբերի 29-ի ««Հաշվետվություն շրջակա միջավայրի պահպանման և ռեսուրսների ռացիոնալ օգտագործման համար իրականացված կապիտալ ներդրումների մասին» Ձև 18-ԿՇ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման մեթոդական ցուցումները հաստատելու մասին» թիվ 39-Ն որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հունվարի 1-ից:

 

Նախագահ

Ս. Մնացականյան

 

 

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական 

խորհրդի 2012 թվականի

հուլիսի 9-ի թիվ 16-Ն որոշման

 

ՁԵՎ 18-ԿՇ

(տարեկան)

 

Ներմուծեք նկարագրությունը_19430

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

 

ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

20__________ թ.

Ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի (04.04.2000թ., ՀՕ-48)

Հաշվետվության ներկայացման ժամկետը`

մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող տարվա մարտի 5-ը

Ներկայացնում է _________________________________________________________________

(անվանումը և կազմակերպաիրավական տեսակը)

Գտնվելու վայրը ___________________________________________________ I___I___I___I___I

         (գործունեության իրականացման վայրը)                                                      (փոստային դասիչ)

Մարզը ________________________________________________________________ I____I____I

(լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից)

Համայնքը / Վարչական շրջանը ______________________________________ I____I____I____I

(լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից)

Փաստացի գործունեության հիմնական տեսակը ____________________________________

________________________________________________________ I____I____I____I____I____I

(լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից)

Պետական ռեգիստրի գրանցման համարը

I___I___I___I___I___I___I___I___I___I___I___I

   
Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը

I___I___I___I___I___I___I___I___I

   
Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)

I___I___I___I___I___I___I___I___I

Հեռախոսահամար(ներ) ___________________________________________________

Էլեկտրոնային փոստ ________________________________@__________________

ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ

Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով:

 

/փաստացի գներով` հազար դրամ (մեկ տասնորդական նիշով), առանց ավելացված արժեքի հարկի/

Անվանումը

Տողի համա-րը

Չափի միավորը

Շինարարություն

այդ թվում շինմոնտաժային աշխատանքներ

Ընդա-
մենը

այդ թվում` ըստ ֆինանսա-
վորման աղբյուրների

Ընդա-
մենը

այդ թվում` ըստ ֆինանսա-
վորման աղբյուրների

Ա

Բ

Գ

2

3

4

5

6

7

8

9

Շրջակա միջավայրի պահպանում և բնական ռեսուրսների արդյունավետ օգտագործման միջոցառումներ, ընդամենը

(111,112,113,114,115,116.1, 117.1,118, 119 և 120 տողերի հանրագումարները)

110

x

               

այդ թվում`

•ջրային ռեսուրսների պահպանում և ռացիոնալ օգտագործում, ընդամենը (111.1,111.2,111.3,111.4 և 111.5)

111

x

               

որից`

կեղտաջրերի մաքրման կայաններ, ընդամենը ( 111.1.1 – 111.1.5 տողերի հանրագումարը)

111.1

հազար մ3  օրում (կեղտաջրեր)

               

դրանցից` 

կենսաբանական մաքրման կայաններ

111.1.1

-“-

               

ֆիզիկաքիմիական մաքրման կայաններ

111.1.2

-“-

               

մեխանիկական մաքրման կայաններ

111.1.3

-“-

               

կոյուղագծեր

111.1.4

մետր

               

գետերի ափապահպան կառույցներ

111.1.5

մետր

               

111.1 տողից.

գործող կազմակերպությունում

կեղտաջրերի մաքրման կայաններ

111.1.6

հազար մ3  օրում (կեղտաջրեր)

               

կենցաղային կեղտաջրերի

մաքրման կայաններ, ընդամենը

111.1.7

-“-

               

դրանցից`

կենսաբանական մաքրման կայաններ

111.1.7.1

-“-

               

կեղտաջրերի մաքրման այլ

կառույցներ

111.2

-“-

               

բալաստային և շերտային

ջրերի մաքրման ափային կայաններ

111.3

հազար մ3  օրում

               

նավթանյութերի,

ավելցուկների, հավաքման սարքեր

111.4

միավոր

               

շրջանառու ջրամատա-

կարարման համակարգեր, ընդամենը

111.5

հազար մ3  օրում

               

դրանցից`

գործող կազմակերպություններում

111.5.1

-“-

               
•մթնոլորտային օդի պահպանում

112

x

               

այդ թվում` 

 

արտանետվող գազերից վնասակար 

նյութերի մաքրման կայաններ

112.1

տոննա վնասակ. նյութեր տարում

               

112.2

հազար մ3  գազ մեկ ժամում

               

դրանցից`

 

գործող կազմակերպություններում

112.1.2

տոննա վնասակ. նյութեր տարում

               

112.2.2

հազար մ3  գազ մեկ ժամում

               

կեղտաջրերի, ավտոմեքենաների կողմից արտանետված գազերի վնասակարության աստիճանի ստուգիչ կարգավորող կետեր

112.2.3

միավոր

               
հողերի պահպանում և արդյունավետ օգտագործում

113

x

               

այդ թվում`

հակաէռոզիոն հիդրոտեխնիկական

կառույցներ

113.1

-

               

հակահեղեղային, հակափլուզումային

կառույցներ

113.2

-

               

ափերի ամրացման կառույցներ

113.3

կմ

               

թեք լանջերի փուլ առ փուլ

տեռասավորում

113.4

հեկտար

               

պաշտպանական անտառաշերտերի

ստեղծում

113.5

հեկտար

               

դրանցից`

դաշտապաշտման անտառաշերտերի

ստեղծում

113.5.1

հեկտար

               
հողերի ռեկուլտիվացիա

113.6

հեկտար

               

 անտառների պահպանում և ռացիոնալ օգտագործում

114

x

               
 ձկնային պաշարների պահպանում և վերարտադրություն

115

x

               

այդ թվում`

ձկնաբուծական կազմակերպություններ

115.1

միավոր

               

115.2

մլն.հատ ձկնկիթ

               
ձկնապաշտպանական կառույցներ

115.3

միավոր

               
 արտադրական ավելցուկների վերամշակման և հեռացման սարքավորումներ

116

միավոր

               

116.1

հազար տոննա տարում

               
արդյունաբերական կենցաղային թափոնների վնասազերծման կազմակերպություններ

117

միավոր

               

117.1

հազար տոննա տարում

               
արգելավայրերի, բնապահպանական և այլ օբյեկտների կազմակերպում

118

x

               
ընդերքի պահպանում և հանքային ռեսուրսների ռացիոնալ օգտագործում

119

միավոր

               
վայրի կենդանիների, թռչունների պահպանում և վերարտադրություն

120

x

               

Ղեկավար

____________________________
(Ազգանուն, անուն)

 

_______________________
(Ստորագրություն)

Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ այլ լիազորված անձ)

____________________________
(Ազգանուն, անուն)

 

_______________________
(Ստորագրություն)

 

« _ _ »_____________20___թ.

 

Հավելված 2

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական 

խորհրդի 2012 թվականի

հուլիսի 9-ի թիվ 16-Ն որոշման

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

«ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 18-ԿՇ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հրահանգը սահմանում է «Շրջակա միջավայրի պահպանման և բնական ռեսուրսների արդյունավետ օգտագործման համար իրականացված շինարարության մասին» ձև 18-կշ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը:

2. Հաշվետվությունը լրացնում են Հայաստանի Հանրապետության տարածքում շինարարական աշխատանքների ֆինանսավորում իրականացնող իրավաբանական անձինք, հիմնարկները, կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը, մարզպետարանները, քաղաքապետարանները, համայնքները, ինչպես նաև վարկային ծրագրեր իրականացնող գրասենյակները (որոնք շինարարություն են իրականացնում օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների կողմից տրամադրված վարկային և (կամ) դրամաշնորհային միջոցների հաշվին), համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող տարածքների համար` մարզպետարանները, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003թ. հոկտեմբերի 3-ի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:

3. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայություն, Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության Երևան քաղաքի և մարզային գործակալություններ (տարածքային բաժիններ) հաշվետվության ձևի վրա նշված ժամկետներում և պարբերականությամբ:

4. Հաշվետվության ցուցանիշները լրացվում են փաստացի գներով` առանց ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) և անուղղակի հարկերի: Նոր ստեղծված կազմակերպությունները հաշվետվությունը ներկայացնում են սկսած գրանցման օրից մինչև հաշվետու ժամանակաշրջանի վերջն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների ծավալների համար:

5. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

2. ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

 

6. Հաշվետվությունում արտացոլվում են ինչպես նոր կառուցվող, այնպես էլ գործող օբյեկտների համար իրականացվող միջոցառումները:

Շինարարական, այդ թվում շինմոնտաժային աշխատանքների վերաբերյալ տվյալները լրացվում են ինչպես ընթացիկ տարում գործարկման ենթակա, այնպես էլ հաջորդ տարի փոխանցվող օբյեկտների շինարարության գծով:

7. 110-120 տողերում արտացոլվում են կառուցապատողի ներդրումների հաշվին իրականացվող միջոցառումների վերաբերյալ տվյալները:

110 տողում լրացվում են շրջակա միջավայրի պահպանման և բնական ռեսուրսների արդյունավետ օգտագործման միջոցառումների համար իրականացված ընդհանուր շինարարությունը, այդ թվում շինմոնտաժային աշխատանքների ծավալները, որոնք 111-120 տողերում բաշխվում են ըստ առանձին ուղղությունների և ծախսերի:

8. 111 տողում լրացվում են ջրային ռեսուրսների պահպանման և արդյունավետ օգտագործման միջոցառումների գծով իրականացված շինարարության ծավալը, որոնց շարքին են դասվում.

1) արտադրական և կոմունալ կեղտաջրերի մաքրման կայանները (111.1 տող),

2) կայանների համալիրների մեջ չմտնող կեղտաջրերի մաքրման նախնական փուլի այլ կառույցները (111.2 տող),

3) բալաստային և շերտային ջրերի մաքրման ափային կայանները (111.3 տող),

4) նավթանյութերի, ավելցուկների հավաքման սարքերը (111.4 տող),

5) շրջանառու ջրամատակարարման համակարգերը (111.5 տող):

111 տողում լրացված շինարարական աշխատանքների ծավալների տվյալները պետք է մեծ կամ հավասար լինեն հաշվետվության 111.1, 111.2, 111.3, 111.4 և 111.5 տողերի համապատասխան ցուցանիշներին:

Հաշվետվության մեջ չեն ներառվում ջրի աղբյուրների սանիտարական պաշտպանիչ գոտիների ստեղծման, ինչպես նաև կեղտաջրերն առանց մաքրելու ջրային ավազաններ, գետեր, տեղափոխելու համար կառուցվող կոյուղիների համակարգերի վրա կատարված ծախսերը:

111.1 տողում լրացվում են արտադրական կոմունալ կեղտաջրերի մաքրման համար բոլոր կայանների գումարային տվյալները (կենսաբանական, ֆիզիկաքիմիական և մեխանիկական), որոնք իրենց նշանակությամբ բաշխվում են 111.1.1 - 111.1.5 տողերում:

«Կայան» հասկացողության տակ անհրաժեշտ է հասկանալ կենսաբանական, ֆիզիկաքիմիական կամ մեխանիկական մաքրման կառույցների համալիրը, որոնք անհրաժեշտ են կեղտաջրերի մաքրման համար` մինչև նորմատիվներով հաստատված մաքրման աստիճանի հասնելը:

Կայանի հզորությունը որոշվում է մեկ օրում մաքրման կառույցներով անցնող կեղտաջրերի ծավալով, որոնք իրականացնում են մաքրման վերջին փուլը (բոլոր կառույցներով մաքրման փուլերն անցած ջրի ծավալը հաշվի է առնվում միայն մեկ անգամ):

Հաշվետվություններում յուրաքանչյուր կայանի հզորությունը պետք է ցույց տրվի համաձայն դրանում վերջնական մաքրված ջրի ծավալի: Օրինակ. կենսաբանական կայանի հզորությունը որոշվում է միայն կենսաբանական մաքրում կատարող կառուցվածքների հզորությամբ:

Մաքրման կայանների վրա կատարված շինարարությունը պետք է արտացոլվեն նախագծով նախատեսված համալիրի կազմի մեջ մտնող բոլոր կառույցների շինարարության համար, որոնք ապահովում են մաքրման բոլոր փուլերը:

Եթե ընդարձակման և վերափոխման հետևանքով ավելանում է կայանի նախագծային հզորությունը, ապա դրա ավելացումը և իրականացված շինարարության ծավալը նույնպես պետք է արտացոլվեն հաշվետվության համապատասխան տողերում:

Ֆիզիկաքիմիական մաքրման կայանների մեջ մտնող մեխանիկական մաքրման կառույցները 07 տողում չեն արտացոլվում:

9. 111.1 – 111.1.7 տողերում չեն արտացոլվում.

1) կայանների համալիրների կազմի մեջ չմտնող կենսաբանական, ֆիզիկաքիմիական և մեխանիկական մաքրման առանձին կառույցները: Դրանց վերաբերյալ տվյալները արտացոլում են 111.2 տողերում,

2) շրջանառու ջրամատակարարման համակարգերի մեջ մտնող մաքրման սարքերը: Դրանց վերաբերյալ տվյալներն արտացոլվում են 111.5, 111.5.1 տողերում:

10. 111.1 տողից 111.1.6 տողում առանձնացնում են կեղտաջրերի մաքրման կենսաբանական, ֆիզիկաքիմիական և մեխանիկական մաքրման կայանների վերաբերյալ տվյալները, որոնք կառուցվում են մաքրման կայաններ չունեցող կազմակերպություններում:

11. 111.2 տողում արտացոլվում են կենսաբանական, ֆիզիկաքիմիական և մեխանիկական մաքրման կայանների առանձին կառույցների վերաբերյալ տվյալները (պարզարաններ, նավթաորսիչներ, յուղաորսիչներ, չեզոքացման կայաններ, խարամի (շլամի) վնասազերծման սարքավորումներ և այլն):

12. 111.5 տողում հաշվի են առնվում փակ ցիկլով ջրամատակարարման համակարգերի վերաբերյալ տվյալները: Շրջանառու ջրի նախապատրաստումն ապահովող սարքավորանքները մտնում են այդ համալիրի կազմում, որպես դրանց բաղկացուցիչներ:

111.5.1 տողում առանձնացվում են գործող կազմակերպություններում շրջանառու ջրամատակարարման համակարգերի վերաբերյալ տվյալները:

13. 112 տողում արտացոլվում են մթնոլորտային օդն աղտոտումից պահպանող կառույցների շինարարության վերաբերյալ տվյալները:

Այդ կառույցների թվին են դասվում.

1) անշարժ աղբյուրներից անջատվող գազերից վնասակար նյութերի մաքրման կայանները և սարքերը (112.1, 112.2, 112.1.2, 112.2.2 տողեր)։ Արտանետվող գազերը վնասակար նյութերից մաքրման մեթոդների մշակման փորձնական արդյունաբերական կայանները և արտադրամասերը,

2) կեղտաջրերի, ավտոմեքենաների կողմից արտանետված գազերի վնասակարության աստիճանի ստուգիչ կարգավորող կետերը,

3) մթնոլորտային օդի աղտոտման վերահսկման ավտոմատ համակարգերի ստեղծման, մթնոլորտային օդի աղտոտման վերահսկման լաբորատորիաների կառուցման և սարքավորանքների ձեռքբերման համար կատարված ծախսերը,

4) մթնոլորտ արտանետումից անմիջապես առաջ մնացորդային գազերի վերամաքրման և այրման սարքավորանքների ձեռքբերման և տեղադրման, ինչպես նաև ծխնելույզների շինարարության վրա կատարված ծախսերը,

5) հեռացվող գազերի և նյութերի ուտիլավորման համար նախատեսված սարքավորանքները (արտադրությունները),

6) ատոմային էլեկտրակայանների և ջերմակայանների տարածքում մթնոլորտային օդի պահպանման միջոցառումների վրա կատարված ծախսերը,

7) օդային ավազանի պահպանման այլ կառույցները:

112 տողում լրացված շինարարական, այդ թվում շինմոնտաժային աշխատանքների ծավալների վերաբերյալ տվյալները պետք է մեծ կամ հավասար լինեն 112.2 և 112.2.3 տողերի համապատասխան սյունակներում արտացոլված ցուցանիշներից:

14. 112 տողում ներառված չեն հետևյալ օբյեկտների իրականացված շինարարական աշխատանքների ծավալների վերաբերյալ տվյալները.

1) վնասակար նյութերի որսման սարքերը և սարքավորանքները, որոնք համարվում են հանքային հումքից պլանավորված արտադրանքի ստացմանը ծառայող տեխնոլոգիական սխեմաների բաղադրատարրեր,

2) ծծմբաթթվի և այլ արտադրամասերը, որոնք ծառայում են գունավոր և սև մետալուրգիայի, քիմիայի և նավթաքիմիայի, էներգետիկայի և այլ ճյուղերի գործարաններից արտանետվող գազերից արտադրանքի ստացման համար մոխիրի հավաքման արտադրամասերը,

3) աշխատատեղերում նորմալ սանիտարական-հիգիենիկ պայմանների ապահովմանը ծառայող գազատարները, օդափոխիչները, օդափոխանակման և խտացման համակարգերը, սանիտարական պաշտպանիչ գոտին, գազերի լրացուցիչ այրման կառույցները և այլն:

112, 112.1, 112.2, 112.1.2, 112.2.2 տողերում արտացոլվում են գազամաքրման և փոշեորսման կայանների վերաբերյալ տվյալները:

Իրականացված շինարարական աշխատանքների ծավալները արտացոլվում են ինչպես առանձին նախահաշիվներով նախատեսված, այնպես էլ կառուցվող արտադրամասի կամ օբյեկտի համալիրում նախատեսված կայանների համար:

Արտանետվող գազերից վնասակար նյութերի որսման և վնասազերծման սարքերը (112.1, 112.2, 112.1.2 և 112.2.2 տողեր) կարող է կազմված լինել մեկ կամ մի խումբ հաջորդաբար (զուգահեռ) միացված սարքավորանքներից, ինչպես նաև օժանդակող սարքավորանքներից և կոմունիկացիաներից, որոնք համարվում են տվյալ կայանքի անբաժանելի մասը:

Գազափոշեորսման սարքավորանք է համարվում գազամաքրման կայանքի այն բաղադրիչը, որում կատարվում է հեռացվող գազերում և օդափոխանակման օդում պարունակվող կարծր, հեղուկ կամ գազային վնասակար նյութերի որսման գործընթաց: Գազափոշեորսման սարքավորումների թվին են դասվում փոշեստացման խցիկները, շերտավարագույրային (ժալյուզային) փոշեորսիչները, ցիկլոնները, մարտկոցային ցիկլոնները, թելային, կտորից, կարկասային, հատիկային, կերամիկական, մետաղյա կերամիկական, էլեկտրական խոնավ և խոշոր ֆիլտրերը և այլն:

Առանձնահատուկ դեպքերում, եթե օդ փչող մեքենայի ընտրությունն ուղղակիորեն կապված է գազափոշեորսման ապարատի կողմից ստեղծվող դիմադրության հետ, այդ մեքենայի ձեռքբերման հետ կապված ծախսերը վերագրվում են նաև մթնոլորտային օդի պահպանմանը:

Եթե օդափոխման համակարգում տեղադրվում է գազափոշեորսման սարքավորանք, ապա միայն այդ սարքավորանքն է վերագրվում (նրա նորմալ աշխատանքն ապահովող բաղադրիչներով) մթնոլորտային օդի պահպանմանը, այլ ոչ թե օդափոխության ամբողջ համակարգը կամ օդափոխիչը:

112.1.2 և 112.2.2 տողերում առանձնացնում են հեռացվող գազերից վնասակար նյութերի որսման և վնասազերծման համար նախատեսված կայանների վերաբերյալ տվյալները:

15. 113 տողում արտացոլվում են հողերի պահպանման և արդյունավետ օգտագործման համար (բացի հողերի մելիորացիայից) իրականացրած շինարարական աշխատանքների ծավալները, այդ թվում.

1) հակաէրոզիոն հիդրոտեխնիկական, հակահեղեղային, հակափլուզումային, ափերի ամրացման կառույցների (բացի ոռոգման և մելիորացիոն համակարգերից) շինարարությունը (113.1-113.3 տողեր),

2) թեք լանջերի փուլ առ փուլ տեռասավորումը (113.4 տող),

3) պաշտպանական անտառաշերտերի, ներառյալ դաշտապաշտպան անտառաշերտերի ստեղծումը (113.5 տող),

4) հողերի ռեկուլտիվացիա (113.6),

5) հողերի պահպանմանը և ռացիոնալ օգտագործմանը վերաբերող այլ ծախսերը:

113 տողում բերված իրականացված շինարարական աշխատանքների ծավալների տվյալները պետք է մեծ կամ հավասար լինեն 113.1, 113.2, 113.3, 113.4, 113.5 և 113.6 տողերի համապատասխան սյունակներում լրացված տվյալների ընդհանուր գումարից:

113, 113.1, 113.2 տողերում չեն արտացոլվում ոռոգման մելիորատիվ համակարգերի նախագծերում նախատեսված հակաէրոզիոն հիդրոտեխնիկական և հակահեղեղային կառույցների շինարարական աշխատանքների ծավալների վերաբերյալ տվյալները:

16. 114 տողում լրացվում են անտառային ռեսուրսների պահպանման և արդյունավետ օգտագործման նպատակով իրականացված շինարարական աշխատանքների ծավալը, հակահրդեհային օբյեկտների (հակահրդեհային-քիմիական կայաններ և այլն), ավիացիոն բազաների և դրանց համար հակահրդեհային տեխնիկայի ձեռքբերման, կենսաբանական կայանների և լաբորատորիաների շինարարության, անտառների, առողջարանների, քաղաքների, բնակավայրերի շուրջը կանաչ զանգվածների ստեղծման և բարեկարգման համար իրականացված շինարարական աշխատանքների ծավալները:

17. 115 տողում արտացոլվում են հետևյալ նպատակների համար իրականացված շինարարության ծավալները.

1) ձկնաբուծական կազմակերպությունների շինարարության,

2) ձկնաբուծական- մելիորատիվ միջոցառումների իրականացման,

3) գյուղատնտեսական, արդյունաբերական, կոմունալ նշանակության ջրաբաշխիչներում, որոնք նախատեսված են ջրավազաններից ձկնային տնտեսության կարիքների համար ջուրը բաշխելուն, հիդրավլիկ, մեխանիկական կամ ֆիզիոլոգիական ձկնապաշտպանիչ համակարգերի շինարարության,

4) ձկնային պահպանության մարմինների համար արագընթաց նավակների, նավակայանի շարժիչների, հատուկ բեռնատար և մարդատար ավտոմեքենաների, մոտոցիկլետների, ռադիոկայանների, ռադիոէլեկտրոնային սարքավորումների և տեխնիկական հագեցվածության այլ միջոցների ձեռքբերում, ինչպես նաև ծառայողական շենքերի և շինությունների շինարարության:

115, 115.1, 115.2 և 115.3 տողերում բերվում են նաև ձկան պաշարներին հասցված վնասների փոխհատուցման միջոցներով ձկնաբուծական կազմակերպությունների և ձկնաբուծական-մելիորատիվ օբյեկտների շինարարության վերաբերյալ տվյալները:

115 տողում չեն լրացվում ձկնորսական տնտեսությունների և կազմակերպությունների կողմից հետագա վաճառքի նպատակով ջրամբարներ և լճեր բաց թողնված ձկնկիթների աճեցման համար կատարված ծախսերը:

115.3 տողում լրացվում են ինչպես առանձին, այնպես էլ այլ ձկնապաշտպանիչ կառույցների կազմի մեջ ներառվող սարքավորանքները (առանձին նախահաշիվներ ունեցող ձկնապաշտպանիչ սարքավորանքների գծով):

Ջրաբաշխիչներում ձկնապաշտպանիչ սարքավորանքներ են համարվում (115.3 տող) մեխանիկական, հիդրավլիկական, ֆիզիոլոգիական և այլ տեսակի սարքավորումները, որոնք նախատեսված են ձկնկիթների` ջրատնտեսական ցանցեր և ոռոգվող հողատարածքներ դրանց թափանցումն արգելակելուն:

Ձկնապաշտպանիչ սարքավորանքներով անհրաժեշտ է սարքավորել ձկնատնտեսական նշանակություն ունեցող ջրավազաններից ջրի բացթողման արդյունաբերական, կոմունալ և գյուղատնտեսական նշանակության ջրաբաշխիչները:

18. 116 և 116.1 տողերում լրացվում են արտադրական ավելցուկների վերամշակումից հումքի կամ պատրաստի արտադրանքի ստացման կայանքների արտադրությունների և արտադրամասերի շինարարության վերաբերյալ տվյալները:

19. 117 և 117.1 տողերում արտացոլվում են հեղուկ և պինդ վնասակար արդյունաբերական կենցաղային և այլ թափոնների (բացի ռադիոակտիվ թափոններից) պահեստավորման ուտիլացման, վնասազերծման օբյեկտների շինարարության վերաբերյալ տվյալները: Այստեղ լրացվում են նաև վերը նշված օբյեկտների համար նախատեսված սարքավորանքների, արդյունաբերական և կենցաղային թափոնների տեղափոխման համար հատուկ մեքենաների ձեռքբերման վրա կատարված ծախսերը: Հաշվետվությունում չեն ներառվում չվնասազերծված և չմշակված թունավոր թափոնների թաղման վայրերի (պոլիգոնների) ստեղծումը:

20. 118 տողում արտացոլվում են.

1) բնական արգելավայրերում գիտահետազոտական աշխատանքներ կատարելու համար շենքերի և շինությունների, օժանդակ օբյեկտների, ճանապարհների, արգելապատնեշների շինարարության և սարքավորանքների ձեռքբերման համար իրականացված աշխատանքները,

2) արգելավայրերում, ազգային պարկերում, կենսաբանական և կենդանաբանական այգիներում բնական էկոլոգիական համակարգերի պահպանմանը և վերականգնմանը ծառայող կառույցների շինարարության համար իրականացված շինարարությունը,

3) արգելավայրերի և այլ բնապաշտպանական տարածքների կազմակերպման համար հատուկ սարքավորումների, տրանսպորտային միջոցների ձեռքբերման համար և այլ միջոցառումների իրականացման նպատակով իրականացված շինարարությունը:

21. 119 տողում արտացոլվում են.

1) ընդերքից օգտակար հանածոների արդյունահանման բարելավման, հարստացման գործընթացում հիմնական բաղադրատարրերի անջատման և մետալուրգիական բաժանման ընթացքում բարելավման միջոցառումների (նախորդ տարիներին կուտակված թափոններից հիմնական բաղադրատարրերի լրացուցիչ անջատման համար նախատեսված կայանքներ, օգտակար բաղադրատարրեր պարունակող արտադրական թափոնների պահեստավորում, հիմնական բաղադրատարրերի անջատման բարելավման նպատակով օբյեկտների վերափոխում և տեխնիկական վերազինում, նոր տեխնոլոգիական սխեմաների մշակման համար նախատեսված փորձնական արդյունաբերական կայանքներ) համար իրականացված շինարարությունը,

2) հանքային հումքի համալիր օգտագործման նպատակով կատարված միջոցառումների (խառը հանածոներից թանկարժեք բաղադրատարրերի որսման կայանքներ, ներկայումս չօգտագործվող զուգահեռ արդյունահանվող օգտակար հանածոների պահեստավորում և այլն) համար իրականացված շինարարական աշխատանքների ծավալները:

Վերը նշված միջոցառումների համար իրականացված շինարարական աշխատանքների ծավալները և գործարկված հզորությունները հաշվետվությունում ներառվում են միայն այն դեպքում, եթե դրանց շինարարությունն իրականացվում է հանքահումքում եղած օգտակար բաղադրատարրերի անջատման համար նախագծով նախկինում չնախատեսված գործող օբյեկտներում:

Նույնանման կառույցների շինարարությունը, որոնք նախատեսված են նոր կառուցվող օբյեկտների համար հաշվետվությունում չեն ներառվում:

Գործող և նոր կառուցվող օբյեկտների սպասարկման համար նախատեսված կառույցների շինարարության դեպքում հաշվետվությունում ներառվում է միայն դրա այն մասը, որը սպասարկում է գործող օբյեկտներին:

22. Հանքային ռեսուրսների համալիր օգտագործման համար նախատեսված կառույցների թվին են դասվում գործող օբյեկտներում ստեղծվող կառույցները, համալիրները և արտադրամասերը, որոնք նախատեսված են.

1) ընդերքից օգտակար հանածոների արդյունահանման ավելացման, հարստացման ու մետալուրգիական վերամշակման գործընթացում նախագծային ժամանակահատվածի փոքրացման համար,

2) հանքահումքի համալիր օգտագործման և զուգահեռաբար հանդես եկող բաղադրատարրերի անջատման համար,

3) արտադրության թափոնների պահեստավորման համար։

23. 41 տողում արտացոլվում են ընդերքի պահպանման և հանքային ռեսուրսների արդյունավետ օգտագործման համար կառուցվող բոլոր օբյեկտների գծով հզորությունները և շինարարությունը:

Այս տողում արտացոլվում են նաև հետևյալ միջոցառումների համար իրականացված շինարարական աշխատանքների ծավալները.

1) հիվանդությունների բուժման նպատակով հանքային և ստորերկրյա ջրերի օգտագործման ավելացման համար իրականացված շինարարական աշխատանքների ծավալները,

2) օգտակար հանածոների հանքավայրերը հրդեհներից պաշտպանելու և այդ նպատակով ձեռք բերված սարքավորանքների վրա կատարված ծախսերը:

24. 120 տողում արտացոլվում են.

1) վայրի կենդանիների բուծարանների և ֆերմաների շինարարության համար իրականացված շինարարության աշխատանքների ծավալները,

2) ավտոտնակների, արհեստանոցների, հիդրոտեխնիկական և այլ կառույցների շինարարության համար իրականացված շինարարական աշխատանքների ծավալները,

3) տրանսպորտային և կապի միջոցների ձեռքբերման համար իրականացված շինարարական աշխատանքների ծավալները: