ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 հուլիսի 2012 թվականի N 652-Ա
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը`
1. Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության պաշտոնական կայքում և ՊՈՍ-տերմինալներով հարկերի վճարման հնարավորության ստեղծման նպատակով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ և հաստատել դրա կազմը` համաձայն հավելվածի:
2. Միջգերատեսչական աշխատանքային խմբին` Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի N 1930-Ն որոշման հավելվածի 1.1-ին կետով սահմանված ժամկետում ապահովել Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության պաշտոնական կայքում և ՊՈՍ-տերմինալներով հարկերի վճարման հնարավորության ստեղծումը և գործարկումը:
3. Հանձնարարել սույն որոշման հավելվածում նշված հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին և առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե ներկայացնել թեկնածուներ` աշխատանքային խմբի կազմում ընդգրկելու համար:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. հուլիսի 19 Երևան |
|
Հավելված ՀՀ վարչապետի 2012 թ. հուլիսի 19-ի N 652-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական
եկամուտների կոմիտեի ներկայացուցիչ (աշխատանքային խմբի ղեկավար)
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության
ներկայացուցիչ
Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության ներկայացուցիչ
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ներկայացուցիչ
(համաձայնությամբ)
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պետական
ռեգիստրի գործակալության ներկայացուցիչ
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|