Գլխավոր տեղեկություն
Номер
N 860-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.01.2013-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2012.07.25/36(910) Հոդ.887
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
04.07.2012
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
19.07.2012
Дата вступления в силу
01.01.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 հուլիսի 2012 թվականի N 860-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 29-Ի N 1164-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 29-ի «Շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 1164-Ն որոշմամբ հաստատված կարգում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`

1) 4-րդ կետի «գ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«գ) հայտարարագիր` Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 18-ի «Խաղատուն կամ շահումով խաղ կամ անմիջականորեն (խաղասրահի միջոցով) ինտերնետ շահումով խաղ իրականացնող կազմակերպություններին գործունեության իրականացման վայրի նկատմամբ ներկայացվող պահանջները և չափանիշները հաստատելու մասին» N 1229-Ն որոշման հավելվածի 3-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված չափանիշներին համապատասխանության վերաբերյալ (խաղասրահի մակերեսը (քառ. մետրերով), խաղասրահի, նախասրահի, դրամարկղի և սանհանգույցի տեղակայման առկայության մասին),».

2) 4-րդ կետի «դ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«դ) հայտարարագիր` որևէ կրթական և պատմամշակութային օջախներից, պետական հիմնարկներից, հիվանդանոցների տարածքներից խաղասրահի գտնվելու վայրի հեռավորության մասին, իսկ խաղատունը հյուրանոցում, մոթելում կազմակերպվելու դեպքում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունիսի 10-ի «Հյուրանոցային ծառայություններ մատուցելու կարգն ու պայմանները սահմանելու, հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորման կարգերը և որակավորման ընթացակարգը հաստատելու մասին» N 946-Ն որոշմամբ առնվազն չորս աստղանի կարգին համապատասխան որակավորման պահանջներին և չափանիշներին համապատասխանության վերաբերյալ,».

3) 6-րդ կետի «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«բ) հայտարարագիր` Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 18-ի «Խաղատուն կամ շահումով խաղ կամ անմիջականորեն (խաղասրահի միջոցով) ինտերնետ շահումով խաղ իրականացնող կազմակերպություններին գործունեության իրականացման վայրի նկատմամբ ներկայացվող պահանջները և չափանիշները հաստատելու մասին» N 1229-Ն որոշման հավելվածի 3-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված չափանիշներին համապատասխանության վերաբերյալ (խաղասրահի մակերեսը (քառ. մետրերով), խաղասրահի, նախասրահի, դրամարկղի և սանհանգույցի տեղակայման առկայության մասին),».

4) 6-րդ կետի «գ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«գ) հայտարարագիր` որևէ կրթական և պատմամշակութային օջախներից, պետական հիմնարկներից, հիվանդանոցների տարածքներից խաղասրահի գտնվելու վայրի հեռավորության մասին, իսկ խաղատունը հյուրանոցում, մոթելում կազմակերպվելու դեպքում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունիսի 10-ի «Հյուրանոցային ծառայություններ մատուցելու կարգն ու պայմանները սահմանելու, հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորման կարգերը և որակավորման ընթացակարգը հաստատելու մասին» N 946-Ն որոշմամբ առնվազն չորս աստղանի կարգին համապատասխան որակավորման պահանջներին և չափանիշներին համապատասխանության վերաբերյալ,».

5) N 3 ձևի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. հայտարարագիր` Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 18-ի «Խաղատուն կամ շահումով խաղ կամ անմիջականորեն (խաղասրահի միջոցով) ինտերնետ շահումով խաղ իրականացնող կազմակերպություններին գործունեության իրականացման վայրի նկատմամբ ներկայացվող պահանջները և չափանիշները հաստատելու մասին» N 1229-Ն որոշման հավելվածի 3-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված չափանիշներին համապատասխանության վերաբերյալ (խաղասրահի մակերեսը (քառ. մետրերով), խաղասրահի, նախասրահի, դրամարկղի և սանհանգույցի տեղակայման առկայության մասին),».

6) N 3 ձևի 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6. հայտարարագիր` որևէ կրթական և պատմամշակութային օջախներից, պետական հիմնարկներից, հիվանդանոցների տարածքներից խաղասրահի գտնվելու վայրի հեռավորության մասին, իսկ խաղատունը հյուրանոցում, մոթելում կազմակերպվելու դեպքում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունիսի 10-ի «Հյուրանոցային ծառայություններ մատուցելու կարգն ու պայմանները սահմանելու, հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորման կարգերը և որակավորման ընթացակարգը հաստատելու մասին» N 946-Ն որոշմամբ առնվազն չորս աստղանի կարգին համապատասխան որակավորման պահանջներին և չափանիշներին համապատասխանության վերաբերյալ,».

7) N 5 ձևի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. հայտարարագիր` Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 18-ի «Խաղատուն կամ շահումով խաղ կամ անմիջականորեն (խաղասրահի միջոցով) ինտերնետ շահումով խաղ իրականացնող կազմակերպություններին գործունեության իրականացման վայրի նկատմամբ ներկայացվող պահանջները և չափանիշները հաստատելու մասին» N 1229-Ն որոշման հավելվածի 3-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված չափանիշներին համապատասխանության վերաբերյալ (խաղասրահի մակերեսը (քառ. մետրերով), խաղասրահի, նախասրահի, դրամարկղի և սանհանգույցի տեղակայման առկայության մասին),».

8) N 5 ձևի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. հայտարարագիր` որևէ կրթական և պատմամշակութային օջախներից, պետական հիմնարկներից, հիվանդանոցների տարածքներից խաղասրահի գտնվելու վայրի հեռավորության մասին, իսկ խաղատունը հյուրանոցում, մոթելում կազմակերպվելու դեպքում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունիսի 10-ի «Հյուրանոցային ծառայություններ մատուցելու կարգն ու պայմանները սահմանելու, հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորման կարգերը և որակավորման ընթացակարգը հաստատելու մասին» N 946-Ն որոշմամբ առնվազն չորս աստղանի կարգին համապատասխան որակավորման պահանջներին և չափանիշներին համապատասխանության վերաբերյալ».

9) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 11-րդ կետով.

«11. Լիազոր մարմինը սույն կարգի 4-րդ կետի «բ», «դ» կամ 6-րդ կետի «գ», «դ» ենթակետերով սահմանված փաստաթղթերն ընդունելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում հարցում է կատարում`

ա) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե` խաղասրահի` Ծաղկաձորի, Ջերմուկի կամ Սևանի համայնքների վարչական սահմաններում գտնվելու մասին, անշարժ գույքի (խաղասրահի տարածքի) նկատմամբ սեփականության և օգտագործման պետական գրանցման վերաբերյալ: Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն 5 աշխատանքային օրվա ընթացքում լիազոր մարմնին տրամադրում է տեղեկատվություն խաղասրահի` Ծաղկաձորի, Ջերմուկի կամ Սևանի համայնքների վարչական սահմաններում գտնվելու մասին, անշարժ գույքի (խաղասրահի տարածքի) նկատմամբ սեփականության և օգտագործման գրանցման վերաբերյալ.

բ) խաղատունը հյուրանոցում, մոթելում կազմակերպվելու դեպքում` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն` հյուրանոցի, մոթելի Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունիսի 10-ի «Հյուրանոցային ծառայություններ մատուցելու կարգն ու պայմանները սահմանելու, հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորման կարգերը և որակավորման ընթացակարգը հաստատելու մասին» N 946-Ն որոշմամբ առնվազն չորս աստղանի կարգին համապատասխան որակավորման պահանջներին և չափանիշներին համապատասխանության վերաբերյալ: Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը 5 աշխատանքային օրվա ընթացքում լիազոր մարմնին տրամադրում է տեղեկատվություն` հյուրանոցի, մոթելի Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունիսի 10-ի «Հյուրանոցային ծառայություններ մատուցելու կարգն ու պայմանները սահմանելու, հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորման կարգերը և որակավորման ընթացակարգը հաստատելու մասին» N 946-Ն որոշմամբ առնվազն չորս աստղանի կարգին համապատասխան որակավորման պահանջներին և չափանիշներին համապատասխանության վերաբերյալ:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. հուլիսի 19

Երևան