Գլխավոր տեղեկություն
Номер
N 1060-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (06.09.2012-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2012.09.05/43(917) Հոդ.993
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
23.08.2012
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
27.08.2012
Дата вступления в силу
06.09.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 օգոստոսի 2012 թվականի N 1060-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 5-Ի N 419-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Հանրային ծառայությունների համարանիշի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 6-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի ապրիլի 5-ի «Հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի ձևը, տրամադրելու կարգը, քաղաքացու ցանկությամբ հանրային ծառայությունների համարանիշ հատկացնելու կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի N 1783-Ն ու 2004 թվականի հունիսի 25-ի N 963-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 3-ի N 1417-Ն, 2008 թվականի փետրվարի 7-ի N 134-Ն և 2006 թվականի մարտի 2-ի N 318-Ն որոշումներում լրացումներ կատարելու մասին» N 419-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը`

1) որոշման N 1 հավելվածում «ՏԵՂԵԿԱՆՔ» բառը փոխարինել «ՏԵՂԵԿԱՆՔ N ———----» բառերով.

2) որոշման N 2 հավելվածի 17-րդ կետը «ձևերը» բառից հետո լրացնել «, տեղեկանքի համարի ձևավորման կարգը» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. օգոստոսի 27

Երևան