ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 հոկտեմբերի 2012 թվականի N 959-Ն
ԳՆՈՒՄՆԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՌԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՆՎԱԶԵՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածով`
1. Հաստատել գնումների ոլորտում առկա խնդիրների նվազեցմանն ուղղված բարեփոխումների միջոցառումների ցանկը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. հոկտեմբերի 2 |
Հավելված ՀՀ վարչապետի 2012 թ.հոկտեմբերի 2-ի N 959-Ն որոշման |
Մ Ի Ջ Ո Ց Ա Ռ ՈՒ Մ Ն Ե Ր Ի Ց Ա Ն Կ
ԳՆՈՒՄՆԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՌԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՆՎԱԶԵՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ
NN |
Միջոցառման անվանումը |
Նկարագիրը |
Կատարողը |
Ժամկետը |
1. |
ՀՀ ֆինանսների նախարարության կողմից պետության համար պարտավորություններ առաջացնող գնումների հաշվառման գործառույթի վերափոխում՝ նման գնումների նկատմամբ մոնիթորինգի իրականացման գործառույթով |
Մինչև գնումների վերաբերյալ տեղեկատվության ամբողջական գրանցումը գանձապետական համակարգում՝ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից պետության համար պարտավորություններ առաջացնող գնումների հաշվառման գործառույթը կվերափոխվի: Գնումների վերաբերյալ տեղեկատվության ամբողջական գրանցումը գանձապետական համակարգում կիրականացվի պատվիրատուների կողմից՝ միաժամանակ ապահովելով պետության համար պարտավորություններ առաջացնող գնումների հաշվառումը: Հաշվառված տեղեկատվության հիման վրա ՀՀ ֆինանսների նախարարությունը կիրականացնի պետության համար պարտավորություններ առաջացնող պայմանագրերի, ինչպես նաև նման գնման գործընթացների գծով ընտրանքային մոնիթորինգ, այդ թվում՝ իրավասու կլինի պատվիրատուներից պահանջելու և ստանալու այդ գործարքներին առնչվող բոլոր փաստաթղթերը, ինչպես նաև ձեռնարկել միջոցառումներ մոնիթորինգի արդյունքներով բացահայտված խնդիրների շտկման նպատակով գործողությունների իրականացման ուղղությամբ: |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
2012 թ. |
2. |
Կազմակերպվող գնումների մասին հայտարարությունները յուրաքանչյուր պատվիրատուի կողմից գնումների էլեկտրոնային տեղեկատուում ինքնուրույն հրապարակելը |
Կսահմանվի գնումների էլեկտրոնային տեղեկատուում տեղեկությունների հրապարակման կարգը: |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
2012 թ. դեկտեմբերի 1 |
3. |
Էլեկտրոնային գնումների ARMEPS համակարգը մշակող կազմակերպության հետ պայմանավորվածության ձեռքբերում և համակարգում ներկա պահին հայտնի խնդիրների շտկում |
Կմշակվեն ներկա պահին բացահայտված խնդիրների տեխնիկական նկարագրերը, որոնք կտրամադրվեն համակարգը մշակող կազմակերպությանը՝ ծառայությունների կատարման վերջնական հայտը ստանալու նպատակով: |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
2012 թ. |
4. |
Շրջանակային համաձայնագրերով գնումների իրականացում էլեկտրոնային գնումների ARMEPS համակարգի միջոցով |
Պետական պատվիրատուների կողմից շրջանակային համաձայնագրով գնումները կիրականացվեն բացառապես էլեկտրոնային գնումների ARMEPS համակարգի միջոցով: |
պետական կառավարման մարմիններ |
2013 թ. |
5. |
Հանրային կազմակերպությունների կողմից իրականացվող գնումների մոնիթորինգի իրականացում |
Կմշակվի հանրային կազմակերպությունների կողմից իրականացվող գնումների մոնիթորինգի կառուցակարգը և պարբերաբար կհրապարակվեն հաշվետվություններ մոնիթորինգի արդյունքների վերաբերյալ: |
հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով |
2013 թ. |
6. |
Պատվիրատուների կողմից հայտարարվող գնման ընթացակարգերի հայտարարությունների և հրավերների ընտրանքային ուսումնասիրությունների իրականացում |
Կմշակվի և կներդրվի պատվիրատուների կողմից հրապարակված հայտարարությունների և հրավերների ընտրանքային ուսումնասիրության կարգ (օրինակ՝ ըստ պատվիրատուների, ըստ գնման ընթացակարգերի, ըստ գնման նախահաշվային գնի և այլն): Ուսումնասիրության արդյունքների հիման վրա առաջարկները պատվիրատուների կողմից հաշվի կառնվեն տվյալ ընթացակարգերի ընթացքում: |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
2012 թ. |
7. |
Բողոքարկման խորհրդի որոշումների կատարման ապահովում |
Կմշակվի և կներդրվի բողոքարկման խորհրդի քարտուղարության կողմից բողոքարկման խորհրդի որոշումների կատարման հաշվառման համակարգ: |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
2012 թ. նոյեմբերի 1 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
11.02.2014, N 99-Ն | 20.02.2014, N 959-Ն | |
03.04.2013, N 244-Ն | 15.04.2013, N 959-Ն | |
17.01.2013, N 23-Ն | 02.02.2013, N 959-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|