ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 օգոստոսի 2012 թվականի N 776-Ա
Հ. ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ՇՎԵԴԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի ղեկավար Հ. Հակոբյանին 2012 թվականի օգոստոսի 14-21-ը գործուղել Շվեդիայի Թագավորություն՝ Շվեդիայի Թագավորության արտակարգ իրավիճակների քաղաքացիական պլանավորման գործակալության և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրի շրջանակներում Շվեդիայի Թագավորության արտակարգ իրավիճակների համակարգին և ճգնաժամային կառավարման կենտրոնի առաջավոր փորձին ծանոթանալու համար։
2. Հ. Հակոբյանի՝ Շվեդիայի Թագավորություն գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հ. Հակոբյանի՝ Շվեդիայի Թագավորություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. օգոստոսի 10 Երևան |