Գլխավոր տեղեկություն
Номер
N 873-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.01.2013-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2012.07.25/36(910) Հոդ.896
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
04.07.2012
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
19.07.2012
Дата вступления в силу
01.01.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 հուլիսի 2012 թվականի N 873-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 23-Ի N 175-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին և «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 23-ի «Ոստիկանության ծառայողին ներկայացվող մասնագիտական, ֆիզիկական պատրաստվածության, առողջական վիճակի հետ կապված պահանջները սահմանելու մասին» N 175-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`

1) որոշման վերնագրից, 1-ին, 1.1-ին կետերից և որոշման հավելվածի վերնագրից հանել «մասնագիտական,» բառը, իսկ «պատրաստվածության,» բառը փոխարինել «պատրաստականության,» բառով.

2) որոշման նախաբանում «2-րդ» բառը փոխարինել «3-րդ» բառով.

3) հավելվածի`

ա. 1-ին կետից հանել «մասնագիտական (N 1 աղյուսակ),» բառերը, իսկ «պատրաստվածության» բառը փոխարինել «պատրաստականության» բառով,

բ. 2-րդ կետից հանել «մասնագիտական,» և «գիտելիքների,» բառերը, իսկ «պատրաստվածությունը» բառը փոխարինել «պատրաստականությունը» բառով,

գ. 3-րդ կետում «մասնագիտական և ֆիզիկական պատրաստվածության» բառերը փոխարինել «ֆիզիկական պատրաստականության» բառերով, իսկ «մասնագիտական վարպետության կատարելագործումն ու համապատասխան» բառերը հանել,

դ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3.1-ին կետով.

«3.1. Ոստիկանության ծառայողի ֆիզիկական պատրաստականության պարապմունքների անցկացման կարգն ու պայմանները սահմանվում են Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի հրամանով:»,

ե. ուժը կորցրած ճանաչել 4-րդ, 5-րդ կետերը և N 1 աղյուսակը,

զ. N 2 աղյուսակի վերնագրերում «պատրաստվածության» բառը փոխարինել «պատրաստականության» բառով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. հուլիսի 19

Երևան