Գլխավոր տեղեկություն
Номер
N 824-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.01.2015-14.08.2014)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2012.07.18/34(908) Հոդ.864
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
28.06.2012
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
09.07.2012
Дата вступления в силу
01.01.2015
Ուժը կորցնելու ամսաթիվ
18.06.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 հունիսի 2012 թվականի N 824-Ն

 

ՆԱԽՔԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՏԱՐԻՔԸ ԼՐԱՆԱԼԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑՈՒ՝ ՄՇՏԱԿԱՆ ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՐՏԱՍԱՀՄԱՆ ՄԵԿՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԻՐԵՆՑ ՄՇՏԱԿԱՆ ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՐԿԻՐ ՎԵՐԱԴԱՐՁՈՂ՝ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՇԽԱՏՈՂ ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԲԱՂԱԴՐԻՉԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՌԵԵՍՏՐԸ ՎԱՐՈՂԻ ԿՈՂՄԻՑ ՄԻԱՆՎԱԳ ՎՃԱՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 60-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել նախքան կենսաթոշակային տարիքը լրանալը՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացու՝ մշտական բնակության նպատակով արտասահման մեկնելու և Հայաստանի Հանրապետության քաղաքացիության դադարեցման դեպքում, ինչպես նաև իրենց մշտական բնակության երկիր վերադարձող՝ Հայաստանում աշխատող օտարերկրացիներին պարտադիր կուտակային բաղադրիչի շրջանակում մասնակիցների ռեեստրը վարողի կողմից միանվագ վճարի կատարման կարգը և պայմանները` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. հուլիսի 9

Երևան 

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2012 թվականի

հունիսի 28-ի N 824-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ  ԵՎ  Պ Ա Յ Մ Ա Ն Ն Ե Ր

 

ՆԱԽՔԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՏԱՐԻՔԸ ԼՐԱՆԱԼԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑՈՒ՝ ՄՇՏԱԿԱՆ ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՐՏԱՍԱՀՄԱՆ ՄԵԿՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԻՐԵՆՑ ՄՇՏԱԿԱՆ ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՐԿԻՐ ՎԵՐԱԴԱՐՁՈՂ՝ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՇԽԱՏՈՂ ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԲԱՂԱԴՐԻՉԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՌԵԵՍՏՐԸ ՎԱՐՈՂԻ ԿՈՂՄԻՑ ՄԻԱՆՎԱԳ ՎՃԱՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են նախքան կենսաթոշակային տարիքը լրանալը՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացու` մշտական բնակության նպատակով արտասահման մեկնելու և Հայաստանի Հանրապետության քաղաքացիության դադարեցման դեպքում, ինչպես նաև իրենց մշտական բնակության երկիր վերադարձող՝ Հայաստանում աշխատող օտարերկրացիներին պարտադիր կուտակային բաղադրիչի շրջանակում մասնակիցների ռեեստրը վարողի կողմից միանվագ վճարի կատարման կարգի և պայմանների հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգում օգտագործվող հասկացությունները կիրառվում են «Կուտակային կենսաթոշակների մասին» և «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված իմաստով:

 

II. ՄԱՍՆԱԿՑԻ՝ ԱՆԿԱՆԽԻԿ ԵՂԱՆԱԿՈՎ ՄԻԱՆՎԱԳ ՎՃԱՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

3. Մասնակիցը «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) 60-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված միանվագ վճար ստանալու իրավունք ձեռք է բերում, եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացի մասնակիցը մշտական բնակության նպատակով մեկնել է արտասահման, և դադարեցվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կամ Հայաստանի Հանրապետությունում աշխատող օտարերկրացին վերադարձել է իր մշտական բնակության երկիր, և միաժամանակ առկա են հետևյալ պայմանները՝

1) մասնակիցը տվյալ օտարերկրյա պետության պարտադիր կուտակային կենսաթոշակային բաղադրիչի մասնակից է.

2) օրենքով նախատեսված միջոցներն օբյեկտիվորեն անհնար չէ փոխանցել:

 

III. ՄԱՍՆԱԿՑԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԼԻԱԶՈՐ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՆ ՈՒ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

4. Մասնակիցն օրենքի 60-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված միանվագ վճար ստանալու իրավունքը հավաստող տեղեկանքն ստանալու համար Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր պետական մարմին է ներկայացնում՝

1) օտարերկրյա պետության քաղաքացիություն ձեռք բերելը և Հայաստանի Հանրապետության քաղաքացիության դադարեցումը կամ Հայաստանի Հանրապետությունում աշխատող օտարերկրացու՝ իր մշտական բնակության երկիր վերադառնալը հավաստող փաստաթուղթ.

2) հիմնավորում այն մասին, որ տվյալ օտարերկրյա պետության օրենսդրությամբ հնարավոր է մասնակցի՝ Հայաստանի Հանրապետությունից ստացած միանվագ վճարն ուղղել տվյալ օտարերկրյա պետության պարտադիր կուտակային կենսաթոշակային բաղադրիչին.

3) օտարերկրյա պետության պարտադիր կուտակային կենսաթոշակային բաղադրիչի մասնակիցների ռեեստրը վարող անձի կամ նմանատիպ գործառույթներ իրականացնող այլ անձի, եթե այդ բաղադրիչը հիմնված է երաշխավորված կուտակային կենսաթոշակային պլանների («սահմանված կենսաթոշակներ» սխեմայի) վրա, ապա այդ պլանը (սխեման) գործարկող իրավասու անձի, իսկ եթե այդ բաղադրիչը հիմնված է այլ կենսաթոշակային պլանների վրա, ապա այդ պլանը գործարկող կազմակերպության կամ օտարերկրյա իրավասու պետական մարմնի կողմից տրված տեղեկանք այն մասին, որ տվյալ մասնակիցն օտարերկրյա պետության պարտադիր կուտակային կենսաթոշակային բաղադրիչի մասնակից (կենսաթոշակային պլանի շահառու) է:

5. Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր պետական մարմինը, ուսումնասիրելով ներկայացված փաստաթղթերը և հավաստիանալով սույն կարգի 3-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով սահմանված պայմանների առկայության հարցում, 3 աշխատանքային օրվա ընթացքում տալիս է համապատասխան միանվագ վճար ստանալու իրավունքը հավաստող տեղեկանք՝ մասնակիցների ռեեստր վարողին ներկայացնելու նպատակով:

 

IV. ՄԱՍՆԱԿՑԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՌԵԵՍՏՐԸ ՎԱՐՈՂԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՆ ՈՒ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

6. Մասնակիցն օրենքի 60-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված միանվագ վճար ստանալու համար մասնակիցների ռեեստրը վարողին է ներկայացնում՝

1) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով սահմանված՝ մասնակցի միջոցներն օտարերկրյա պետության կենսաթոշակային համակարգին միանվագ վճար կատարելու մասին դիմում.

2) համաձայն սույն կարգի 5-րդ կետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր պետական մարմնի կողմից տրված տեղեկանքը սույն կարգի 3-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով սահմանված պայմանների առկայության մասին.

3) օտարերկրյա պետության պարտադիր կուտակային կենսաթոշակային բաղադրիչի մասնակիցների ռեեստրը վարող անձի կամ նմանատիպ գործառույթներ իրականացնող այլ անձի, եթե այդ բաղադրիչը հիմնված է երաշխավորված կուտակային կենսաթոշակային պլանների («սահմանված կենսաթոշակներ» սխեմայի) վրա, ապա այդ պլանը (սխեման) գործարկող իրավասու անձի, իսկ եթե այդ բաղադրիչը հիմնված է այլ կենսաթոշակային պլանների վրա, ապա այդ պլանը գործարկող կազմակերպության կամ օտարերկրյա պետության իրավասու պետական մարմնի կողմից տրված տեղեկանք, որում նշվում են մասնակցի՝ օտարերկրյա պետությունում ընտրած կենսաթոշակային ֆոնդի և դա կառավարող անձի (պլանի (սխեմայի) և գործարկող անձի) լրիվ ֆիրմային անվանումները, ինչպես նաև համապատասխան կենսաթոշակային ֆոնդի կամ ապահովագրական ընկերության, կամ համապատասխան այլ ֆինանսական կազմակերպության այն բանկային հաշվի վավերապայմանները, որտեղ պետք է փոխանցվի միանվագ վճարը:

 

V. ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՌԵԵՍՏՐԸ ՎԱՐՈՂԻ ԿՈՂՄԻՑ ՄԻԱՆՎԱԳ ՎՃԱՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

7. Մասնակիցների ռեեստրը վարողը պարտավոր է սույն կարգի 6-րդ կետով սահմանված փաստաթղթերն ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում կազմակերպել մասնակցի կենսաթոշակային ֆոնդի փայերի մարումն ու մարման արդյունքում ստացված միջոցների միանվագ վճարումը սույն կարգի 6-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված բանկային հաշվին:

8. Մասնակիցների ռեեստրը վարողն օտարերկրյա պետության բանկային հաշվին փոխանցումն իրականացնելու համար՝ սույն կարգի 7-րդ կետով սահմանված փայերի մարման արդյունքում ստացված միջոցները փոխանցում է իրեն սպասարկող բանկ և հանձնարարում բանկին այդ միջոցները փոխանցել սույն կարգի 6-րդ կետի 3-րդ ենթակետում նշված բանկային հաշվին՝ այն արտարժույթով, որով մասնակիցը կուտակային կենսաթոշակային վճարներ է կատարում (պետք է կատարի) օտարերկրյա պետությունում` հաշվի առնելով սույն կարգի 10-րդ կետով սահմանված դրույթները: Ընդ որում, արտարժույթի փոխարկման, այլ պետություն դրամական փոխանցման կատարման՝ ներառյալ թղթակից բանկերի միջնորդավճարների հետ կապված բոլոր ծախսերը, գանձվում են մասնակցի միջոցներից:

 

VI. ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԱՐԽԻՎԱՑՄԱՆ ԵՎ ՄԻԱՆՎԱԳ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

9. Սույն կարգի 3-րդ գլխով նախատեսված փաստաթղթերը ենթակա են արխիվացման՝ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր պետական մարմնի կողմից, 70 տարի ժամկետով, եթե ավելի երկար ժամկետ սահմանված չէ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

10. Սույն կարգով նախատեսված միանվագ վճարումն իրականացվում է միայն արտարժույթի առաջին խմբի արժույթներով: Սույն կարգի իմաստով` արտարժույթի առաջին խմբի արժույթների մեջ մտնում են Արժույթի միջազգային հիմնադրամի հատուկ փոխառության իրավունքների զամբյուղի մեջ մտնող արտարժույթները (ԱՄՆ-ի դոլար, եվրո, ճապոնական իեն և անգլիական ֆունտ ստեռլինգ), շվեյցարական ֆրանկը, կանադական դոլարը, շվեդական կրոնը, դանիական կրոնը և ավստրալիական դոլարը:

11. Համաձայն սույն կարգի 10-րդ կետի` արտարժույթի առաջին խմբի արժույթներից բացի, այլ արժույթներով միանվագ վճար կատարելու անհրաժեշտության դեպքում միջոցների փոխանցումը համարվում է օբյեկտիվորեն անհնար:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան