Գլխավոր տեղեկություն
Номер
N 56-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (01.09.2012-15.07.2020)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2006.02.15/8(463) Հոդ.216
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
26.01.2006
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
31.01.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
04.02.2006
Дата вступления в силу
16.02.2006
Ուժը կորցնելու ամսաթիվ
15.07.2020

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
4 փետրվարի 2006 թ.


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 հունվարի 2006 թվականի N 56-Ն

ԱՌԱՆՁԻՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՏԱՐԻՔԱՅԻՆ ԵՎ ԱՅԼ ՊԱՀԱՆՋՆԵՐՆ ՈՒ ԱՅԴ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

«Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան`  Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը փոփ. 09.08.12 N 1014-Ն)

1. Առանձին մասնագիտություններով փրկարարական ծառայության ընդունվելու տարիքը սահմանել`

ա) վարորդների հաստիք` մինչև 42 տարեկան` համապատասխան տրանսպորտային միջոց վարելու վարորդական իրավունքի վկայականի առկայության դեպքում.

բ) բժշկի հաստիք` մինչև 45 տարեկան` պաշտոնի անձնագրի «Գիտելիքներ և հմտություններ» բաժնի պահանջներին համապատասխան` բարձրագույն բժշկական կրթություն.

գ) (ենթակետն ուժը կորցրել է 09.08.12 N 1014-Ն)

(1-ին կետը փոփ. 09.08.12 N 1014-Ն)

2. (կետն ուժը կորցրել է 09.08.12 N 1014-Ն)

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

(որոշումը փոփ. 21.08.08 N 1042-Ն, 09.08.12 N 1014-Ն)


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. հունվարի 31
Երևան