Գլխավոր տեղեկություն
Номер
N 806-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (03.07.2012-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
28.06.2012
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
02.07.2012
Дата вступления в силу
03.07.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 հունիսի 2012 թվականի N 806-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 17-Ի N 874-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 17-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև 2010 թվականի դեկտեմբերի 27-ին ստորագրված պայմանագրի շրջանակներում շտապ օգնության գծային մեքենաները, շտապ օգնության ռեանիմոբիլները և դրանց օժանդակ սարքավորումները նվիրաբերելու մասին» N 874-Ա որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`

1) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 1.1-ին կետով.

«1.1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև 2010 թվականի դեկտեմբերի 27-ին ստորագրված` նվիրաբերության պայմանագրով Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերված շտապ բժշկական օգնության գծային մեքենաների և շտապ օգնության ռեանիմոբիլների պահեստամասերի ցանկը` համաձայն N 3 հավելվածի:».

2) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3.1-ին կետով.

«3.1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` ըստ անհրաժեշտության, ապահովել սույն որոշման N 3 հավելվածով նախատեսված շտապ օգնության գծային մեքենաների և շտապ օգնության ռեանիմոբիլների պահեստամասերի նվիրաբերության մասին երկկողմ պայմանագրերի կնքումը «Շտապ բուժօգնություն» փակ բաժնետիրական ընկերության, մարզպետարանների ենթակայության առողջապահական բաժնետիրական ընկերությունների և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության հետ` պայմանագրերում նախատեսելով դրույթներ պահեստամասերը բացառապես սույն որոշմամբ նվիրաբերված գծային մեքենաների և շտապ օգնության ռեանիմոբիլների համար օգտագործելու, դրանք ավտոմեքենաների տեխնիկական փաստաթղթերին համապատասխան շահագործելու, պահպանելու, սպասարկելու և սույն կետում նշված պայմանները չպահպանելու դեպքում` նվիրաբերման վերացման հնարավորության մասին:».

3) որոշումը լրացնել նոր` N 3 հավելվածով` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. հուլիսի 2

Երևան 

 

 

 

Հավելված

 ՀՀ կառավարության 2012 թվականի

հունիսի 28-ի N 806-Ա որոշման

 

«Հավելված

 ՀՀ կառավարության 2011 թվականի

 հունիսի 17-ի N 874-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՇՏԱՊ OԳՆՈՒԹՅԱՆ ԳԾԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԵՎ ՇՏԱՊ OԳՆՈՒԹՅԱՆ ՌԵԱՆԻՄՈԲԻԼՆԵՐԻ ՊԱՀԵՍՏԱՄԱՍԵՐԻ

    

NN
ը/կ

Անվանումը

Քանակը

1

2

3

1.

Ռադիատոր

42

2.

Բենզինի ֆիլտր

91

3.

Դիմապակու մաքրիչ

88

4.

Էլեկտրական գեներատոր

22

5.

Ապահովիչ (տարբեր)

704

6.

Արգելակման սկավառակ

44

7.

Արգելակման կոճղակ` առջևի

176

8.

Արգելակման կոճղակ` հետևի

88

9.

Աքսելեռատորի ճոպան

88

10.

Թերմոստատ

44

11.

Փոխանցման լիսեռի դիրքի տվիչ

44

12.

Հակամառախուղային լուսարձակ (հալոգեն)

44

13.

Լուսարձակ

88

14.

Լուսարձակ` հետևի

88

15.

Ստարտեր

44

16.

Խցծծոց

44

17.

Կարբյուրատորի դրոսելային փական

22

18.

Մեղմիչ` առջևի

44

19.

Մեղմիչ` հետևի

44

20.

Ցափկի առանցկակալ

44

21.

Մոմիկ

44

22.

Ճնշման ցուցիչ

88

23.

Շարժիչի ալյումինե ատամնանիվ

51

24.

Շարժիչի շղթա

16

25.

Նեցուկ` առջևի

88

26.

Նեցուկ` հետևի

88

27.

Օդի ֆիլտր

352

28.

Յուղի ֆիլտր

704

29.

Ետնամասի թթվածնային տվիչ

22

30.

Առջևի անիվների պտտման տվիչ

44

31.

Տաքացուցիչ` էկոնմայզեր

44

 »:

   

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան