Գլխավոր տեղեկություն
Номер
N 746
Տիպ
Որոշում
Тип
Հիմնական ակտ (20.11.2000-11.10.2012)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
20.11.2000
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
20.11.2000
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
20.11.2000
Дата вступления в силу
20.11.2000

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 

ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

«20» նոյեմբերի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 նոյեմբերի 2000 թվականի N 746
 
 «ՆՈՐԱՎԱՆՔ» ԳԻՏԱԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 123 հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ստեղծել «Նորավանք» գիտակրթական հիմնադրամ:

2. Հաստատել «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի կանոնադրությունը (կցվում է):

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` «Նորավանք» գիտակրթական հիմնադրամին հատկացնել 100 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի նոյեմբերի 20-ից:

 

 

Հաստատված է

ՀՀ կառավարության 2000 թ.

նոյեմբերի 20-ի N 746 որոշմամբ

 Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի

 I. Ընդհանուր դրույթներ

1. «Նորավանք» գիտակրթական հիմնադրամը (այսուհետև` հիմնադրամ) հիմնադրի կամավոր գույքային վճարների հիման վրա ստեղծված և անդամություն չունեցող, շահույթ ստանալու նպատակով չհետապնդող կազմակերպություն է:

2. Հիմնադրամն ստեղծվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի պահանջներին համապատասխան և իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ:

3. Հիմնադրամի հիմնադիրն է Հայաստանի Հանրապետությունը:

4. Հիմնադրամի հիմնադիրը կատարել է 100 հազ. դրամի չափով գույքային ներդրում:

5. Հիմնադրամի անվանումն է`

հայերեն լրիվ` «Նորավանք» գիտակրթական հիմնադրամ.

հայերեն կրճատ` «Նորավանք» հիմնադրամ.

ռուսերեն լրիվ` Նաուչնո-օբրազովատելնիյ ֆոնդ «Նորավանկ».

ռուսերեն կրճատ` Ֆոնդ «Նորավանկ».

անգլերեն լրիվ` Scientific-educational found «Noravank"

անգլերեն կրճատ` Found «Noravank»:

6. Հիմնադրամի գտնվելու վայրն է` քաղ. Երևան, Հանրապետության հրապարակ,

Կառավարական տուն N 1:

 II. Հիմնադրամի գործունեության առարկան և նպատակները

7. Հիմնադրամի գործունեության հիմնական նպատակներն են`

ա) Հայաստանի Հանրապետությունում և սփյուռքում գիտական մտքի համախմբումը.

բ) գիտահետազոտական գործունեության իրականացումը.

գ) ռազմավարական հետազոտությունների մշակումը.

դ) մասնագետների պատրաստումը և վերապատրաստումը, կրթամեթոդական նոր մեխանիզմների մշակումն ու ներդրումը, տեղեկատվական ցանցի ստեղծումը.

ե) հրատարակչական գործունեության իրականացումը.

զ) գիտական սեմինարների, կոնֆերանսների, համաժողովների անցկացումը.

է) օրենքով չարգելված այլ գործունեության իրականացումը:

 III. Հիմնադրամի իրավական կարգավիճակը

8. Հիմնադրամը պետական գրանցման պահից ձեռք է բերում իրավաբանական անձի կարգավիճակ:

9. Հիմնադրամն օգտվում է իրավաբանական անձի համար օրենքով սահմանված բոլոր իրավունքներից և կրում համապատասխան պարտականություններ:

10. Հիմնադրամն ունի առանձնացված գույք, ինքնուրույն հաշվեկշիռ, Հայաստանի Հանրապետության և այլ պետությունների բանկերում հաշվարկային ու այլ հաշիվներ, իր անվամբ և Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով դրոշմակնիք, կնիք, ձևաթուղթ, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով գրանցված խորհրդանիշ ու այլ նշաններ:

11. Հիմնադրամն իր անունից կարող է ձեռք բերել գույքային ու ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:

Հիմնադրամն իր պարտավորությունների համար պատասխանատու է սեփականության իրավունքով իրեն պատկանող ամբողջ գույքով:

12. Հիմնադրամի իրավունքները կարող են սահմանափակվել միայն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով:

13. Հիմնադրամը կարող է իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն` սույն կանոնադրությամբ սահմանված նպատակների իրականացման համար և դրանց համապատասխան:

14. Հիմնադրամը ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու համար իրավունք ունի ստեղծելու տնտեսական ընկերություններ կամ լինել դրանց մասնակից:

15. Հիմնադրամը պատասխանատվություն չի կրում իր հիմնադրամի պարտավորությունների, իսկ հիմնադիրը` հիմնադրամի պարտավորությունների համար:

16. Հիմնադրամն իրավունք ունի ստեղծելու ներկայացուցչություններ, մասնաճյուղեր և հիմնարկներ:

 IV. Հիմնադրամի գույքը 

17. Հիմնադրի` հիմնադրամին հանձնված գույքը հիմնադրամի սեփականությունն է:

18. Հիմնադրամը տիրապետում, օգտագործում և տնօրինում է իրեն պատկանող ու իր կողմից ձեռք բերված գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները` իր գործունեության նպատակներին ու գույքի նշանակությանը համապատասխան:

19. Հիմնադրամը կարող է որպես սեփականություն ունենալ անշարժ և շարժական գույք, դրամական միջոցներ` դրամով, տարադրամով և այլն:

20. Հիմնադրամի գույքի` ներառյալ ֆինանսական միջոցների, գոյացման աղբյուրներն են`

ա) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից իրականացվող ֆինանսական և նյութական ներդրումները.

բ) քաղաքացիների և կազմակերպությունների բարեգործական նվիրատվությունները.

գ) տեղական և օտարերկրյա ոչ կառավարական կազմակերպությունների ֆինանսական ու նյութական ներդրումները և նվիրատվությունները.

ե) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներ:

21. Հիմնադրամի յուրաքանչյուր մասնակից իր մուծումների չափին համապատասխան ստանում է վկայական: Հիմնադրամի կազմավորման և միջոցների հավաքագրման գործին մեծ նպաստ բերած անձանց հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից կարող են շնորհվել պատվավոր կոչումներ:

22. Հիմնադրամը Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա բանկերում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է բացել հաշվարկային ու այլ հաշիվներ (այդ թվում` տարադրամային):

23. Հիմնադրամը պարտավոր է ամեն տարի հրապարակել հաշվետվություն` իր սեփականությունը հանդիսացող գույքի օգտագործման մասին:

24. Հիմնադրամի սեփականությունը գտնվում է պետության պաշտպանության ներքո:

 

V. Հիմնադրամի կառավարման մարմինները

 

25. Հիմնադրամի կառավարման մարմիններն են հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը և գործադիր տնօրենը:

26. Հիմնադրամի կառավարման բարձրագույն մարմինը հոգաբարձուների խորհուրդն է (այսուհետև` խորհուրդ), որը Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան ղեկավարում է հիմնադրամի գործունեությունը:

27. Խորհրդի նախագահը Հայաստանի Հանրապետության վարչապետն է, որի որոշմամբ սահմանվում է առաջին անհատական կազմը:

28. Խորհրդի բացառիկ իրավասություններն են`

ա) հիմնադրամի կանոնադրության և դրա փոփոխությունների մշակումը.

բ) հիմնադրամի գործունեության հիմնական ուղղությունների որոշումը.

գ) հիմնադրամի տարեկան բյուջեի ու ծրագրերի հաստատումը.

դ) հիմնադրամի եռամսյա ու տարեկան ֆինանսական հաշվետվությունների հաստատումը.

ե) հիմնադրամի հաշվետվությունների վերստուգման համար անկախ աուդիտորներ ընտրելու նպատակով անցկացվող մրցույթի արդյունքների հաստատումը.

զ) առանձին ծրագրերի ֆինանսավորման հաստատումը.

է) հիմնադրամի գործադիր տնօրենին պաշտոնի նշանակելը և պաշտոնից ազատելը.

ը) հոգաբարձուների խորհրդի նոր անդամներ նշանակելը և ազատելը (բացառությամբ առաջին կազմի).

թ) հիմնադրամի մասնաճյուղերի և ներկայացուցչությունների ստեղծումը, լուծարումը, ինչպես նաև դրանց կանոնադրությունների հաստատումը.

ժ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ սահմանված այլ լիազորությունների իրականացումը:

29. Խորհուրդը վերահսկողություն է իրականացնում հիմնադրամի գույքի նպատակային օգտագործման, ինչպես նաև հիմնադրամի գործադիր տնօրենի գործունեության նկատմամբ:

30. Խորհուրդն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով: Առանձին դեպքերում խորհրդի որոշումներն ընդունվում են հարցման միջոցով: Նիստերը գումարվում են պարբերաբար` առնվազն յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ: Խորհրդի արտահերթ նիստերը գումարվում են խորհրդի նախագահի նախաձեռնությամբ կամ խորհրդի անդամների առնվազն մեկ երրորդի առաջարկությամբ:

Խորհրդի նիստերը համարվում են իրավազոր, եթե դրանց մասնակցում է խորհրդի անդամների ընդհանուր թվի երկու երրորդը:

Խորհրդի որոշումներն ընդունվում են խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով: Ձայների հավասարության դեպքում խորհրդի նախագահի ձայնը վճռորոշ է:

Խորհրդի նիստերն արձանագրվում են: Խորհուրդն իր գործունեությունն իրականացնում է իր կողմից հաստատված կանոնակարգին համապատասխան:

31. Հիմնադրամի խորհրդի անդամն իրավունք ունի`

ա) ստանալու տեղեկություններ հիմնադրամի գործադիր տնօրենի կողմից հիմնադրամի միջոցների օգտագործման մասին.

բ) հետևելու հիմնադրամի գույքի պահպանմանը, ստուգելու հիմնադրամի փաստաթղթերը, այդ թվում` հաշվեկշիռը, ինչպես նաև գործունեության այլ ոլորտներ.

գ) հիմնադրամի գործադիր տնօրենից ու այլ աշխատողներից պահանջելու ցանկացած տվյալ և հաշվետվություն.

դ) հիմնադրամի աշխատանքները բարելավելու նպատակով նրա կառավարման մարմիններ ներկայացնելու առաջարկություններ.

ե) սպառիչ տեղեկատվություն ստանալու հիմնադրամի գործունեության մասին.

զ) դուրս գալու հոգաբարձուների խորհրդից:

32. Հիմնադրամի խորհրդի անդամը պարտավոր է`

ա) հոգալ հիմնադրամի հեղինակության բարձրացման մասին.

բ) աջակցել հիմնադրամի ներդրումների համալրմանը.

գ) չխախտել խորհրդի կանոնակարգի պահանջները:

33. Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամը կարող է ունենալ օրենքով, սույն կանոնադրությամբ և խորհրդի կանոնակարգով սահմանված այլ իրավունքներ ու պարտականություններ:

34. Հիմնադրամի գործադիր մարմինը գործադիր տնօրենն է, որը վարում է հիմնադրամի ընթացիկ գործերը և հաշվետու է խորհրդին:

35. Գործադիր տնօրենը`

ա) առանց լիազորագրի գործում է հիմնադրամի անունից.

բ) հիմնադրամը ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում.

գ) տնօրինում է հիմնադրամի գույքը, ներառյալ ֆինանսական միջոցները` համաձայն խորհրդի կողմից հաստատված բյուջեի.

դ) կնքում է պայմանագրեր (այդ թվում` աշխատանքային).

ե) բացում է բանկային հաշիվներ.

զ) սահմանում է աշխատողների վարձատրության չափը.

է) կատարում է աշխատանքի բաշխում աշխատողների միջև.

ը) տալիս է լիազորագրեր.

թ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությունից և սույն կանոնադրությունից բխող այլ լիազորություններ:

 

 VI. Հիմնադրամի գործունեության վերահսկողությունը

 

36. Հիմնադրամի գործունեության ստուգումները կատարվում են անկախ աուդիտորների կողմից` առնվազն տարեկան մեկ անգամ:

37. Հիմնադրամի խորհրդի անդամների մեկ երրորդի պահանջով կարող է անցկացվել արտահերթ աուդիտորական ստուգում:

38. Աուդիտորներն ընտրվում են մրցույթային կարգով և հաստատվում խորհրդի կողմից:

 

VII. Հաշվապահական հաշվառումը և ֆինանսական հաշվետվությունը

 

39. Հիմնադրամը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վարում է հաշվապահական հաշվառում և ներկայացնում ֆինանսական ու վիճակագրական հաշվետվություններ:

40. Հիմնադրամի հաշվապահական հաշվառումը կազմակերպվում և վարվում, հաշվապահական հաշվետվությունը կազմվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

VIII. Հիմնադրամի վերակազմակերպումը և լուծարումը

 

41. Հիմնադրամը կարող է վերակազմակերպվել կամ լուծարվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: