ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 օգոստոսի 2012 թվականի N 1010-Ն
ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 21-Ի N 1016-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Տեխնիկական կանոնակարգման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել մաքսային մարմինների կողմից տեխնիկական կանոնակարգերով նախատեսված համապատասխանության պարտադիր գնահատման ենթակա արտադրանքի մասին տեղեկատվությունը ներկայացնելու կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշման պահանջները չեն տարածվում`
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մարտի 29-ի N 251 որոշմամբ սահմանված` ֆիզիկական անձանց կողմից առանց մաքսատուրքի վճարման Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ոչ պարենային ապրանքների առանձին տեսակների բնաիրային չափերի վրա.
2) «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար», «Տարանցիկ փոխադրում», «Ներմուծում մաքսային պահեստ», «Ներմուծում ազատ մաքսային պահեստ», «Ներմուծում ազատ տնտեսական գոտի», «Ներմուծում անմաքս առևտրի խանութ» մաքսային ռեժիմներով ներմուծվող, ինչպես նաև միջազգային տոնավաճառներում, ցուցահանդեսներում կամ նմանատիպ միջոցառումների շրջանակներում նմուշային քանակով ժամանակավոր ներմուծվող և մարդասիրական օգնության ու բարեգործական նպատակներով Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ոչ պարենային ապրանքների վրա:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հուլիսի 21-ի «Մաքսային մարմինների կողմից համապատասխանության գնահատման ազգային մարմնին ոչ պարենային արտադրանքի վերաբերյալ տեղեկատվության տրամադրման կարգը հաստատելու մասին» N 1016-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. օգոստոսի 15 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2012 թվականի օգոստոսի 9-ի N 1010-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ
1. Սույն կարգով կարգավորվում են մաքսային մարմինների կողմից տեխնիկական կանոնակարգերով նախատեսված համապատասխանության պարտադիր գնահատման ենթակա արտադրանքի մասին տեղեկատվությունը ներկայացնելու կարգի հետ կապված հարաբերությունները:
2. Հայաստանի Հանրապետություն համապատասխանության պարտադիր գնահատման ենթակա ոչ պարենային արտադրանքի ներմուծման մասին տեղեկատվությունը (այսուհետ` տեղեկատվություն) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից (այսուհետ` կոմիտե) համակարգող մարմնին` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը տրամադրվում է յուրաքանչյուր ամսվա համար մինչև հաջորդ ամսվա 20-ը՝ էլեկտրոնային եղանակով կամ կրիչով` համաձայն N 1 ձևի:
3. Տեղեկատվությունը կոմիտեի կողմից տրամադրվում է Հայաստանի Հանրապետություն «Ներմուծում՝ ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով ներմուծված համապատասխանության գնահատման ենթակա Անկախ պետությունների համագործակցության արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի (ԱՊՀ ԱՏԳ ԱԱ) ծածկագրերին դասվող ոչ պարենային արտադրանքի մասին` համաձայն N 2 ձևի:
4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից յուրաքանչյուր կիսամյակի համար մինչև հաջորդ ամսվա 15-ը սույն կարգի 2-րդ կետով տրամադրված տեղեկատվության հիման վրա իրականացված պետական վերահսկողության արդյունքում հայտնաբերված խախտումները թույլ տված տնտեսավարող սուբյեկտների մասին տեղեկատվությունն էլեկտրոնային եղանակով կամ կրիչով տրամադրվում է կոմիտեին` կոմիտեի կողմից սահմանված ձևին համապատասխան:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Ձև N 1
Տ Ե Ղ Ե Կ Ա Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
20 ԹՎԱԿԱՆԻ _____________ ____-ԻՆ Հայաստանի Հանրապետություն համապատասխանության պարտադիր գնահատման ենթակա ոչ պարենային արտադրանքի ներմուծման ՄԱՍԻՆ
NN |
ՀՎՀՀ |
Կազմակերպության անվանումը |
Իրավաբանական անձի գտնվելու վայրը, գործունեության |
Արտադրանքի անվանումը |
Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի |
Նախորդ տարվա արդյունքներով |
Ծագման |
Ներմուծ-ման |
Ձև N 2
Տ Ե Ղ Ե Կ Ա Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻ (ԱՊՀ ԱՏԳ ԱԱ) ԾԱԾԿԱԳՐԵՐԻՆ ԴԱՍՎՈՂ ՈՉ ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՄԱՍԻՆ
Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի ծածկագիրը |
Արտադրանքի անվանումը |
1 |
2 |
2523 |
Պորտլանդցեմենտ |
2707, 2710 (բացի 2710 11 410-ից, 2710 11 450-ից, 2710 11 490-ից, 2710 19 410-ից, 2710 11 310-ից, 2710 11 700-ից, 2710 19 210-ից, 2710 19 810-ից, 2710 19 830-ից) |
Նավթամթերք և յուղեր (բացի ավիացիայի համար նախատեսվածից) |
2710 11 410 |
Ոչ էթիլացված ավտոմոբիլային բենզին (այսուհետ` ավտոմոբիլային բենզին)` նորմալ, ռեգուլյար |
2710 11 450 |
Ավտոմոբիլային բենզին` պրեմիում |
2710 11 490 |
Ավտոմոբիլային բենզին` սուպեր |
2710 19 410 |
Դիզելային վառելիք |
3101 00 000 |
Կենդանական կամ բուսական ծագում ունեցող պարարտանյութեր |
3102 |
Հանքային կամ քիմիական պարարտանյութեր, ազոտական |
3103 |
Հանքային կամ քիմիական պարարտանյութեր, ֆոսֆորական |
3104 |
Հանքային կամ քիմիական պարարտանյութեր, կալիումական |
3105 |
Հանքային կամ քիմիական պարարտանյութեր, երկու և ավելի սնուցող տարր` ազոտ, ֆոսֆոր, կալիում պարունակող |
3208 |
Լաքեր և արծնաներկեր (արծններ)` սինթետիկ կամ քիմիապես վերափոխված բնական պոլիմերների հիմքով, որոնք դիսպերսված կամ լուծված են ոչ ջրային միջավայրում |
3209 |
Լաքեր և ներկեր` սինթետիկ կամ քիմիապես վերափոխված բնական պոլիմերների հիմքով, որոնք դիսպերսված կամ լուծված են ջրային միջավայրում |
3303 00-3306, 3307 10 000, 3307 20 000 |
Օծանելիք և հարդաջուր, կոսմետիկական, մազերի խնամքի, բերանի խոռոչի հիգիենայի, սափրվելու, հակաքրտնքային միջոցներ և հոտազերծիչներ |
3402 20 200, 3402 90 100 |
Մակերևութաակտիվ միջոցներ |
3402 20 900, 3402 90 900 |
Լվացող ու մաքրող միջոցներ, որոնք պարունակում են մակերևութաակտիվ նյութեր |
3819 00 000 |
Նավթ կամ նավթամթերք չպարունակող կամ 70 տոկոսից պակաս զանգվածային մասով բիտումային տեսակի հանքանյութերից ստացված նավթ կամ նավթամթերք պարունակող հիդրավլիկ արգելակի հեղուկներ |
3820 00 000 |
Հակասառիչներ (անտիֆրիզ)՝ բացառությամբ հակասառցապատման հեղուկների |
3917 21 100 |
Էթիլենի պոլիմերներից կոշտ խողովակներ, փողրակներ, ճկափողեր և դրանց կցամասեր` անկար և կտրած հատվածների, որոնց երկարությունը գերազանցում է լայնական կտրվածքի առավելագույն չափը, մշակված կամ չմշակված մակերեսով, բայց որևէ այլ մշակման չենթարկված |
3917 22 100 |
Պրոպիլենի պոլիմերներից կոշտ խողովակներ, փողրակներ, ճկափողեր և դրանց կցամասեր` անկար և կտրած հատվածների, որոնց երկարությունը գերազանցում է լայնական կտրվածքի առավելագույն չափը, մշակված կամ չմշակված մակերեսով, բայց որևէ այլ մշակման չենթարկված |
3917 23 100 |
Վինիլքլորիդի պոլիմերներից կոշտ խողովակներ, փողրակներ, ճկափողեր և դրանց կցամասեր` անկար և կտրած հատվածների, որոնց երկարությունը գերազանցում է լայնական կտրվածքի առավելագույն չափը, մշակված կամ չմշակված մակերեսով, բայց որևէ այլ մշակման չենթարկված |
3923 10 000 |
Պլաստմասսաներից տուփեր, արկղեր, զամբյուղներ և համանման իրեր` փաթեթավորման կամ փոխադրման համար |
3923 21 000 |
Էթիլենի պոլիմերներից պարկեր և պայուսակներ (ներառյալ կոնաձևերը)` փաթեթավորման կամ փոխադրման համար |
3923 29 |
Այլ պլաստմասսաներից պարկեր և պայուսակներ (ներառյալ կոնաձևերը)` փաթեթավորման կամ փոխադրման համար |
3923 30 |
Պլաստմասսաներից շշեր, շշիկներ, սրվակներ և համանման արտադրանք` փաթեթավորման կամ փոխադրման համար |
3923 50 |
Պլաստմասսաներից խցաններ, կափարիչներ, թասակներ և խցանափակման այլ արտադրանք |
3924 10 000 |
Պլաստմասսաներից խոհանոցային և ճաշի սպասքներ |
4011 10 000 |
Մարդատար ավտոմեքենաների, այդ թվում` բեռնաուղևորատար, ավտոմեքենա-ֆուրգոնների և սպորտային ավտոմեքենաների ռետինե նոր օդաճնշական դողեր |
4011 20 |
Ավտոբուսների կամ բեռների փոխադրման շարժիչային տրանսպորտային միջոցների ռետինե օդաճնշական դողեր |
4014 90 100 |
Մանկական ծծակներ |
4818 10 |
Զուգարանի թուղթ |
4818 20 |
Թաշկինակներ և կոսմետիկ անձեռոցիկներ կամ դեմքի անձեռոցիկներ և սրբիչներ |
4818 30 000 |
Սփռոցներ և անձեռոցիկներ |
4818 40 |
Կանացի հիգիենիկ միջադիրներ և վիրախծուծներ (տամպոններ), մանկական խանձարուրներ, տակդիրներ և համանման սանիտարահիգիենիկ իրեր |
5601 10 |
Կանացի հիգիենիկ միջադիրներ և վիրախծուծներ (տամպոններ), մանկական խանձարուրներ, տակդիրներ և համանման սանիտարահիգիենիկ իրեր` բամբակե (քիմիական թելքերից և այլ մանածագործական նյութերից) |
6406 |
Կոշիկի բաղկացուցիչ մասեր՝ ներառյալ կոշիկի վերնամասը, աստառը և միջատակը, արտաքին ներբանը |
6810 91 |
Երկաթբետոնե շինարարական կրող կոնստրուկցիաներ, պատրաստվածքներ բետոնից՝ ամրանավորված կամ չամրանավորված |
6911 10 000 |
Ճենապակուց ամանեղեն՝ ճաշի և խոհանոցային |
6912 00 |
Խեցեգործական ամանեղեն՝ ճաշի և խոհանոցային, բացի ճենապակուց |
7007 11 100, 7007 21 200 |
Անվտանգ բազմաշերտ ապակիներ և թրծված ապակիներ, որոնք օգտագործվում են բոլոր մակրոկլիմայական շրջաններում շահագործվող վերգետնյա տրանսպորտային միջոցների, տրակտորների, գյուղատնտեսական և բեռնամբարձիչ մեքենաների համար |
7214 99 |
Բետոնի ամրանավորման համար օգտագործվող ձողեր՝ ածխածնային պողպատից, շիկագլոցված, պարբերական տրամատով |
7213 91 100 |
Բետոնի ամրանավորման համար օգտագործվող ձողեր՝ ածխածնային պողպատից, շիկագլոցված, կլոր հատվածքի, ազատ կծկած կաժերով, 14 մմ-ից պակաս տրամագծով |
7217 10 |
Մետաղալար ածխածնային պողպատից՝ չպատված և չողորկված, մինչև 0,25 % և 0,6 % կամ ավելի զանգվածային մասով ածխածին պարունակող |
7312 10 710 |
Առանց պատվածքի, ոլորված մետաղալարերով 3 մմ-ից ավելի լայնակի հատման առավելագույն չափով ամրանային ճոպան |
7321 11, 7321 81 |
Վառարաններ՝ ջեռուցման, ջեռուցման-եփման և վառարաններ՝ ուտելիք պատրաստելու համար` գազային և այլ վառելիքով |
8403 10 |
Կենտրոնական ջեռուցման կաթսաներ՝ գազային վառելիքով |
8419 11 000 |
Ոչ իներցիոն գազի ջրատաքացուցիչներ |
8423 |
Կշռող սարքավորումներ |
8443 32 200 |
Ֆաքսիմիլային սարքավորումներ |
8471 30 000 |
10 կգ-ից ոչ ավելի զանգվածով դյուրակիր թվային հաշվիչ մեքենաներ, որոնց կազմում ընդգրկված են տվյալների մշակման կենտրոնական բլոկը, ստեղնաշարը և դիսփլեյը |
8471 49 000 |
Այլ հաշվիչ մեքենաներ, որոնք մատակարարվում են համակարգի տեսքով |
8467 (բացառությամբ 8467 11-ի, 8467 19 000-ի, 8467 81 000-ի, 8467 89 000-ի, 8467 91 000-ի, 8467 92 000-ի, 8467 99 000-ի) |
Ձեռքի գործիքներ` ներկառուցված էլեկտրաշարժիչներով |
8508 (բացառությամբ 8508 70 000-ի) |
Փոշեկուլներ |
8509 (բացառությամբ 8509 90 000-ի) |
Էլեկտրամեխանիկական կենցաղային մեքենաներ` ներկառուցված էլեկտրաշարժիչներով |
8510 (բացառությամբ 8510 90 000-ի) |
Էլեկտրաածելիներ, մեքենաներ` մազերը խավատելու և մազերը հեռացնելու հարմարանքներ` ներկառուցված էլեկտրաշարժիչներով |
8516 (բացառությամբ 8516 80 000-ի, 8516 90 000-ի) |
Էլեկտրական ոչ իներցիոն կամ կուտակման ջրատաքացուցիչներ, սուզվող էլեկտրաջեռուցիչներ, գրունտի և շենքերի տաքացման էլեկտրասարքավորումներ, էլեկտրաջերմային ապարատներ` մազերի խնամքի և ձեռքերի չորացուցիչներ, էլեկտրական արդուկներ, կենցաղային այլ էլեկտրատաքացուցիչ սարքեր |
8517 11 000 |
Անլար լսափողով հեռախոսային ապարատներ` լարային կապի համար |
8517 12 000 |
Հեռախոսային ապարատներ` բջջային կամ այլ անլար կապի ցանցերի համար |
8517 18 000 |
Այլ հեռախոսային սարքավորումներ |
8517 61 000 |
Բազային կայաններ |
8517 62 000 |
Ձայնի, պատկերի կամ այլ տվյալների ընդունման, վերափոխման և հաղորդման կամ վերականգնման մեքենաներ, այդ թվում` մարշրուտիզատորներ և կոմուտացման սարքավորումներ |
8517 69 310, |
Դյուրակիր ընդունիչներ` ազդանշանային կանչի ընդունման կամ փեյջինգային հաղորդագրության համար և այլ սարքեր |
8519 50 000 |
Հեռախոսային ավտոպատասխանիչներ |
8525 50 000, 8525 60 000 |
Հաղորդող սարքավորումներ, ինչպես նաև |
8526 92 000 |
Հեռաղեկավարման ռադիոսարքավորում |
8527 12 100, 8527 12 900, 8527 99 000 |
Անալոգային և թվային հաշվիչ համակարգեր և այլ սարքավորումներ |
8536 (բացառությամբ 8536 30-ի, 8536 49 000-ի, 8536 90-ի) |
Էլեկտրական շղթաների կոմուտացիայի կամ պաշտպանության կամ էլեկտրական շղթաներում կամ շղթաներին միացնելու համար 1000 Վ-ից ոչ ավելի լարման էլեկտրական սարքավորումներ (օրինակ` անջատիչներ, փոխարկիչներ, ընդհատիչներ, ռելեներ, ապահովիչներ, խրոցակների եղանիկներ և վարդակներ, էլեկտրական լամպերի կոթառներ, միացման տուփեր և այլն) |
8539 (բացառությամբ 8539 21 300-ի, 8539 29 300-ի, 8539 32-ի, 8539 39 000-ի, 8539 41 000-ի, |
Էլեկտրական շիկացման կամ գազապարպումային լամպեր՝ ներառյալ լույսի ուղղորդմամբ հերմետիկ լամպերը, ինչպես նաև աղեղային լամպեր |
8544 42, 8544 49 |
1000 Վ-ից ոչ ավելի լարման այլ էլեկտրահաղորդիչներ |
9018 31 100 |
Ներարկիչներ` պլաստմասսայից, ասեղով կամ առանց ասեղի |
9303 20 950 ծածկագրից |
Ողորկափող սպորտային և որսորդական հրազեն, որսորդական ողորկափող և ակոսափող, այդ թվում` փոփոխվող, ներդրվող ակոսավոր փողով համակցված հրազեն |
9303 30 00 ծածկագրից |
Ակոսափող սպորտային և որսորդական հրազեն |
9307 00 00 ծածկագրից |
Սպորտային և որսորդական սառը զենք (ընդհանուր նշանակության որսորդական դանակներ, որսորդական դաշույններ, հատուկ նշանակության, այդ թվում՝ ստորջրյա, ինչպես նաև կենցաղային կարիքների, տնային կենդանիներին մասնատելու և մորթազերծելու համար որսորդական դանակներ, գոյատևման դանակներ, զբոսաշրջային դանակներ, բայց ոչ շեղբավոր), նետողական զենք |
9405 (բացառությամբ 9405 50 000-ի, 9405 60-ի, 9405 91-ի, 9405 92 000-ի, 9405 99 000-ի) |
Լամպեր և լուսավորման սարքավորումներ՝ ներառյալ լուսարձակները, լամպեր՝ լույսի նեղ ուղղվածությամբ, ցոլալապտերներ |
9503 |
Խաղալիքներ՝ մինչև 14 տարեկան երեխաների համար |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|