Գլխավոր տեղեկություն
Номер
N 879-Ա
Տիպ
Որոշում
Тип
Հիմնական ակտ (15.09.2012-30.09.2012)
Статус
Գործում է
Первоисточник
«ՀՀ» օրաթերթ 2008.02.12/26(4363)
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
14.09.2012
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
14.09.2012
Дата вступления в силу
15.09.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 սեպտեմբերի 2012 թվականի N 879-Ա

 

ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 5-րդ կետի և 121-րդ կետի 2-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև Կին ձեռներեցների աջակցության զարգացման ծրագրի շրջանակներում վարկային համաձայնագրի և հարակից փաստաթղթերի շուրջ Ասիական զարգացման բանկի հետ բանակցություններ վարելու նպատակով ստեղծել բանակցային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:

2. Լիազորել բանակցային խմբի ղեկավար Վ. Արամյանին` ստորագրելու բանակցությունների արդյունքներով կազմված արձանագրությունը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. սեպտեմբերի 14

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2012 թ.

սեպտեմբերի 14-ի N 879-Ա որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն  Կ Ա Զ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ ԿԻՆ ՁԵՌՆԵՐԵՑՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՇՈՒՐՋ ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՀԵՏ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԱՐՈՂ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԽՄԲԻ

 

Վ. Արամյան - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ (բանակցային խմբի ղեկավար)
   
Ա. Ազիզյան - ՀՀ ֆինանսների նախարարության միջազգային համագործակցության վարչության պետ
   
Ա. Մարության - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի պետական պարտքի կառավարման վարչության հաշվառման և սպասարկման բաժնի պետ, վարչության պետի տեղակալ
   
Ա. Ավագյան - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության միջազգային պայմանագրերի իրավական սպասարկման բաժնի պետ
   
Լ. Ֆարմանյան - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի միջազգային համագործակցության վարչության միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության բաժնի գլխավոր մասնագետ
   
Ա. Եգանյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման վարչության պետ
   
Կ. Գասպարյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի Եվրոպական միության հետ համագործակցության վարչության Եվրոպական միության բաժնի պետ
   
Վ. Կարապետյան - «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի գործադիր տնօրեն (համաձայնությամբ)
   
Վ. Վարդանյան - ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության պետ (համաձայնությամբ)
   
Ս. Բաղդասարյան - ՀՀ կենտրոնական բանկի իրավաբանական վարչության իրավական խորհրդատվության և զարգացման բաժնի իրավախորհրդատու (համաձայնությամբ)
   

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
29.09.2012, N 926-Ա 30.09.2012, N 879-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան