Գլխավոր տեղեկություն
Номер
N 928-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (30.09.2012-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
29.09.2012
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
29.09.2012
Дата вступления в силу
30.09.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 սեպտեմբերի 2012 թվականի N 928-Ա

 

Հ. ՋԻՆԱՆՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան`

1. Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Հրաչուհի Ջինանյանի մահվան կապակցությամբ ստեղծել կառավարական հանձնաժողով` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Հրաչուհի Ջինանյանի թաղման հետ կապված ծախսերը փոխհատուցելու վերաբերյալ առաջարկություն` հանձնաժողովի ներկայացրած հաշվետվության հիման վրա:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. սեպտեմբերի 29

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2012 թ.

սեպտեմբերի 29-ի N 928-Ա որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ՀՐԱՉՈՒՀԻ ՋԻՆԱՆՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

Հ. Պողոսյան

- ՀՀ մշակույթի նախարար (հանձնաժողովի նախագահ)

   

Հ. Բեգլարյան

- ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ

   

Հ. Դարբինյան

- ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ

   

Պ. Սաֆարյան

- ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ

   

Ա. Պողոսյան

- ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ

   

Ս. Աֆյան

- ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ

   

Վ. Վարդանյան

- Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ)

   

Ա. Ամիրյան

- «Հայաստանի հանրային ռադիո» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն (համաձայնությամբ)

   

Գ. Մանասյան

- «Հայաստանի պետական ֆիլհարմոնիա» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)

   

Ա. Մազմանյան

- Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր (համաձայնությամբ)

   

Ա. Խանդիկյան

- «Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն» ՀՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)

   

Հ. Ղազանչյան

- «Հայաստանի թատերական գործիչների միություն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

   

Հովնան եպիսկոպոս Հակոբյան

- Մայր աթոռ Սբ Էջմիածնի լուսարարապետ (համաձայնությամբ)

   

Ա. Ութմազյան

- Հրաչուհի Ջինանյանի որդին (համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան