Գլխավոր տեղեկություն
Номер
N 858-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (05.09.2012-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
04.09.2012
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
04.09.2012
Дата вступления в силу
05.09.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 սեպտեմբերի 2012 թվականի N 858-Ա

 

ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԵՆԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

Ասիական զարգացման բանկի գործադիր տնօրենի գլխավորած պատվիրակության (5 մարդ)` 2012 թվականի օգոստոսի 31-ից մինչև սեպտեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետություն այցի ծրագրով նախատեսված պաշտոնական ճաշի և հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը՝ 290000 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության ներկայացրած հաշվետվությունների:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. սեպտեմբերի 4

Երևան