ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
10 օգոստոսի 2012 թ. |
N 489-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՆՐԻ ՎԵՐՆՈՅԻ ԱՆՎԱՄԲ ՓՈՂՈՑ ԱՆՎԱՆԱԿՈՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի առաջարկությունը և ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 23-րդ կետի դրույթներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի հ. 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ կետով՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտին հարակից՝ Ամիրյան փողոցից մինչև Փ. Բուզանդի փողոց ձգվող փողոցն անվանակոչել որպես Անրի Վերնոյ։
Երևանի քաղաքապետ |
Տ. Մարգարյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|