Գլխավոր տեղեկություն
Номер
N 1091-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (14.06.2012-16.04.2015)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2007.10.03/49(573) Հոդ.1020
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
20.09.2007
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
24.09.2007
Дата вступления в силу
04.10.2007
Ուժը կորցնելու ամսաթիվ
16.04.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 սեպտեմբերի 2007 թվականի N 1091-Ն

 

«ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ՀԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԲԽՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ-ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել «Անշարժ գույքի միասնական գնահատման և հարկման մասին» հայեցակարգի ուղղություններից բխող միջոցառումների ծրագիր-ժամանակացույցը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ս. Սարգսյան

 

2007 թ. սեպտեմբերի 24

Երևան

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2007 թվականի

սեպտեմբերի 20-ի N 1091-Ն որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր - Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց

 

«ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ՀԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԲԽՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

NN ը/կ

Միջոցառման անվանումը

Միջոցառման նպատակը

Կատարողները

Ժամկետները

1

2

3

4

5

1.

«Անշարժ գույքի միասնական գնահատման և հարկման մասին» հայեցակարգից բխող միջոցառումների իրականացման համար միջգերատեսչական աշխատանքային խմբի ստեղծում

«Անշարժ գույքի միասնական գնահատման և հարկման մասին» հայեցակարգից բխող միջոցառումների ուղղությունների, իրավական ակտերի նախագծերի նախնական մշակում, ընթացակարգային հարցերի ուսումնասիրություն և առաջարկությունների ներկայացում

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե

ՀՀ կառավարությանն առընթեր

ՀՀ ոստիկանություն

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

մինչև 2008 թվականի մարտի 1-ը

2.

«Անշարժ գույքի միասնական հարկի մասին» և «Փոխադրամիջոցների գույքահարկի մասին» ՀՀ օրենքների նախագծերի մշակում կամ ՀՀ հարկային օրենսգրքի միասնական հարկի և փոխադրամիջոցների գույքահարկի վերաբերյալ բաժինների մշակում

«Անշարժ գույքի միասնական գնահատման և հարկման մասին» հայեցակարգի դրույթներին համապատասխան` Հայաստանի Հանրապետությունում անշարժ գույքի միասնական հարկի ներդրում, դրա հաշվարկման և վճարման, գույքահարկից և հողի հարկից նոր հարկատեսակի անցման հարցերի կարգավորում

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե

մինչև 2009 թվականի հունվարի 1-ը

3.

Անշարժ գույքի միասնական հարկի ներդրման հետ կապված դրանց կիրարկումն ապահովող իրավական ակտերի մշակում և ներկայացում ՀՀ կառավարության քննարկմանը

անշարժ գույքի միասնական գնահատման, անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմնի, տեղական ինքնակառավարման և հարկային մարմինների միջև տեղեկատվության փոխանակման, ինչպես նաև անշարժ գույքի միասնական հարկի հաշվառման հարցերը կարգավորող Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների նախագծերի մշակում

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե

ՀՀ կառավարությանն առընթեր

ՀՀ ոստիկանություն ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

օրենքներն ուժի մեջ մտնելուց հետո 6 ամսվա ընթացքում

4.

(4-րդ կետն ուժը կորցրել է 17.02.11 N 132-Ն)

5.

Անշարժ գույքի միասնական հարկի և փոխադրամիջոցների գույքահարկի ներդրման հետ կապված` գույքահարկի և հողի հարկի ավտոմատացված տեղեկատվական համակարգի վերափոխում

անշարժ գույքի միասնական հարկի և փոխադրամիջոցների գույքահարկի հաշվարկման համար նոր համակարգչային ծրագրերի մշակում և փորձարկում, գույքահարկի և հողի հարկի գործող համակարգչային ծրագրերից նոր տեղեկատվական համակարգի անցման ապահովում

ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն

ՀՀ տեղական ինքնակառավարման մարմինների համաձայնությամբ

մինչև 2014 թվականի դեկտեմբերի 31-ը

6.

Անշարժ գույքի միասնական հարկի հաշվարկման համար առաջին կադաստրային գնահատում

2010 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կադաստրային գնահատության իրականացում և տեղեկությունների տրամադրում

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե

ՀՀ տեղական ինքնակառավարման մարմինների համաձայնությամբ

մինչև 2015 թվականի հոկտեմբերի 1-ը

7.

Անշարժ գույքի միասնական հարկի և փոխադրամիջոցների գույքահարկի ներդրման հաշվարկման համակարգչային ծրագրերի տեղայնացում

գույքահարկի հաշվարկներն ինքնուրույն ավտոմատացնող համայնքներում և հաշվարկների ավտոմատացման նպատակով ստեղծված միջհամայնքային կառույցներում տեղեկատվական ավտոմատացված համակարգի տեղադրում

ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն

ՀՀ տեղական ինքնակառավարման մարմինների համաձայնությամբ

մինչև 2015 թվականի հոկտեմբերի 1-ը

8.

Անշարժ գույքի միասնական հարկի և փոխադրամիջոցների գույքահարկի հաշվառման ներդրում

լիազոր մարմիններից ստացված տեղեկությունների հիման վրա ֆիզիկական անձանց անշարժ գույքի միասնական հարկի, փոխադրամիջոցների գույքահարկի հաշվարկների իրականացում, իրազեկում, ծանուցումներ

ՀՀ տեղական ինքնակառավարման մարմինների համաձայնությամբ

մինչև 2015 թվականի դեկտեմբերի 31-ը

(հավելվածը փոփ. 09.09.10 N 1164-Ն, 17.02.11 N 132-Ն, 31.05.12 N 687-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար     
Մ. Թոփուզյան