Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 135-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.01.2014-25.08.2014)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2012.06.15/16(429).1 Հոդ.182.3
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
15.05.2012
Подписан
Կենտրոնական բանկի նախագահ
Дата подписания
21.05.2012
Дата вступления в силу
01.01.2014

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

5 հունիսի 2012 թ.

Պետական գրանցման թիվ 05012237

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

15 մայիսի 2012 թ.

 թիվ 135-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ՊԱՐՏԱԴԻՐ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՌԵԵՍՏՐԸ ՎԱՐՈՂԻ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐՉԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 10/15-Ը ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով հնարավորություն տալ երաշխիքային ֆոնդի կառավարչին կանխատեսել հնարավոր երաշխավորման դեպք ի հայտ գալու հավանականությունը և նվազեցնել իրացվելիության ռիսկի բացասական հետևանքները,

հիմք ընդունելով «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 52-րդ հոդվածի 6-րդ մասը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով և 70-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի մասնակիցների ռեեստրը վարողի կողմից երաշխիքային ֆոնդի կառավարչին հաշվետվությունների տրամադրման կարգը և պայմանները» կանոնակարգ 10/15-ը` համաձայն Հավելվածի (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հունվարի 1-ից:

 

ՀՀ կենտրոնական

բանկի նախագահ

Ա. Ջավադյան

 

2012 թ. մայիսի 21

Երևան

 

 

Հավելված

 

Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2012 թվականի մայիսի 15-ի

թիվ 135-Ն որոշմամբ

 

Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ  10/15

 

«ՊԱՐՏԱԴԻՐ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՌԵԵՍՏՐԸ ՎԱՐՈՂԻ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐՉԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ»

 

Գ Լ ՈՒ Խ  1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կանոնակարգով սահմանվում է.

1) մասնակիցների ռեեստրը վարողի կողմից երաշխիքային ֆոնդի կառավարչին հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) տրամադրման կարգը և պայմանները,

2) հաշվետվության ներկայացման ժամկետի խախտման դեպքում երաշխիքային ֆոնդի կառավարչի կողմից այդ մասին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին (այսուհետ՝ Կենտրոնական բանկ) տեղեկացման կարգը:

 

Գ Լ ՈՒ Խ  2

 

ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

2. Սույն կանոնակարգում օգտագործվող հասկացություններն ունեն հետևյալ նշանակությունը.

1) Երաշխիքային ֆոնդի կառավարիչ` «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով սահմանված երաշխիքային ֆոնդի կառավարիչ:

2) Օրենք` «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենք:

3. Սույն կանոնակարգում օգտագործվող այլ հասկացություններն ունեն Օրենքով կիրառվող նշանակությունը:

 

Գ Լ ՈՒ Խ  3 

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

4. Հաշվետվությունը (համաձայն Հավելված 1-ի) մասնակիցների ռեեստրը վարողը տրամադրում է երաշխիքային ֆոնդի կառավարչին Սի-Բի-Էյ-նեթ համակարգի միջոցով էքսել ֆորմատով՝ երաշխիքային ֆոնդի կառավարչի կողմից նախօրոք ռեեստրը վարողին տրված հասցեով, իսկ այդ համակարգի խափանման դեպքում` մագնիսական կամ էլեկտրոնային կրիչով՝ կից ներկայացնելով խափանման վերաբերյալ գրություն:

5. Սույն կանոնակարգով սահմանված ժամկետներից հետո տրամադրվող, սույն կանոնակարգով սահմանված ճշգրտված հաշվետվությունը ներկայացվում է էլեկտրոնային տարբերակով` սույն կանոնակարգի 4-րդ կետի համաձայն: Ընդ որում, միևնույն հաշվետու ժամանակաշրջանի համար մի քանի ճշգրտված հաշվետվության ներկայացման դեպքում հավաստի է համարվում ներկայացված վերջին ճշգրտված հաշվետվությունը:

6. Եթե ներկայացվող հաշվետվությունը հաշվետու ժամանակաշրջանում փոփոխություն չի կրել, ապա անհրաժեշտ է ներկայացնել գրություն:

7. Հաշվետվությունը համարվում է ներկայացված և ընդունված, եթե հաշվետվության էլեկտրոնային տարբերակները չունեն ծրագրային կամ այլ տեխնիկական թերություն:

 

Գ Լ ՈՒ Խ  4 

 

ՊԱՐՏԱԴԻՐ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՌԵԵՍՏՐԸ ՎԱՐՈՂԻ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐՉԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

8. Մասնակիցների ռեեստրը վարողը յուրաքանչյուր ամիս՝ մինչև տվյալ ամսվա 7-րդ աշխատանքային օրը (ներառյալ) երաշխիքային ֆոնդի կառավարչին է տրամադրում հաշվետվություն՝ պարտադիր կենսաթոշակային ֆոնդի մասնակիցների կողմից կատարված վճարների և կենսաթոշակային հաշվում առկա միջոցների վերաբերյալ:

9. Սույն կանոնակարգի 8-րդ կետով սահմանված հաշվետվության համար որպես հաշվետու ժամանակաշրջան է համարվում հաշվետվությունը երաշխիքային ֆոնդի կառավարչին ներկայացման ամսվա 1-ին օրվանից 1 տարի կտրվածքով ընկած ժամանակաշրջանը: Հաշվետվության մեջ լրացվում են հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում 61 և ավելի տարեկանը լրացող այն մասնակիցների (բացառությամբ արդեն կենսաթոշակ ստացող կամ ստացած մասնակիցների, այն մահացած մասնակիցների, որոնց համար մասնակիցների ռեեստրը վարողը շարունակում է վարել կենսաթոշակային հաշիվները մինչև փայերի ժառանգումը կամ ժառանգման ժամկետի ավարտը, և այն անձանց, որոնք իրենց պարտադիր կենսաթոշակային հաշվում առկա միջոցները ստացել են նախքան կենսաթոշակային տարիքը լրանալը) վերաբերյալ տվյալները, որոնց պարտադիր կենսաթոշակային հաշվում առկա պարտադիր կենսաթոշակային ֆոնդի (ֆոնդերի) փայերի հաշվարկային արժեքների հանրագումարը՝ հաշվետու օրվա դրությամբ փոքր է տվյալ մասնակցի կատարած պարտադիր կուտակային վճարների ամբողջ գումարի (ճշգրտված տարեկան գնաճով) 120%-ից:

10. Հաշվետվության սյունակները լրացվում են հետևյալ լրացման հրահանգին համապատասխան.

1) «Հաշվետու օր» տողում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանին նախորդող օրվա ամսաթիվը՝ օր/ամիս/տարի ֆորմատով:

2) «Մասնակցի տարիքը» սյունակի «տարի» ենթասյունակում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում 61 և ավելի տարեկանը լրացող մասնակիցների տարիքը՝ ըստ յուրաքանչյուր տարիքի (61 տարեկան, 62 տարեկան, 63 տարեկան և այլն), իսկ «ամիսը» ենթասյունակում լրացվում է ամսվա թիվը, որի ընթացքում լրանում է մասնակցի համապատասխան տարիքը (հունվար ամսվա համար նշվում է 1, փետրվար ամսվա համար՝ 2, մարտ ամսվա համար՝ 3 և այլն): Ընդ որում, մասնակիցների տարիքները լրացվում են ըստ մասնակիցների տարիքները լրանալու հերթականության և աճման կարգի:

3) «Քանակը» սյունակում լրացվում է «Մասնակցի տարիքը» սյունակում նշված յուրաքանչյուր տարիքին համապատասխանող մասնակիցների քանակը (օրինակ, մասնակիցների քանակը, որոնց 61 տարեկանը լրանում է հունվար ամսին կամ մասնակիցների քանակը, որոնց 63 տարեկանը լրանում է փետրվար ամսին և այլն):

4) «Կուտակային վճարների համախառն մեծությունը» սյունակում լրացվում է հաշվետու օրվա դրությամբ մասնակիցների կողմից կատարված պարտադիր կուտակային վճարների ընդհանուր գումարը՝ ըստ «Մասնակցի տարիքը» սյունակում նշված յուրաքանչյուր տարիքի:

5) «Կուտակային վճարների համախառն մեծությունը (ճշգրտված տարեկան գնաճով)» սյունակում լրացվում է հաշվետու օրվա դրությամբ մասնակիցների կողմից կատարված պարտադիր կուտակային վճարների ընդհանուր գումարը՝ ճշգրտված տարեկան գնաճով՝ ըստ «Մասնակցի տարիքը» սյունակում նշված յուրաքանչյուր տարիքի:

6) «Կենսաթոշակային հաշվում առկա միջոցների համախառն մեծությունը» սյունակում լրացվում է հաշվետու օրվա դրությամբ մասնակցի պարտադիր կենսաթոշակային հաշվում առկա պարտադիր կենսաթոշակային ֆոնդի (ֆոնդերի) փայերի հաշվարկային արժեքների հանրագումարը:

11. Հաշվետվությունը սույն կանոնակարգի 8-րդ կետով սահմանված ժամկետի խախտմամբ ռեեստրը վարողի կողմից երաշխիքային ֆոնդի կառավարչին ներկայացնելու դեպքում երաշխիքային ֆոնդի կառավարիչը հաշվետվության ներկայացման վերջնաժամկետին հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին Սի-Բի-Էյ-նեթ համակարգի միջոցով, մագնիսական կամ էլեկտրոնային կրիչով գրություն է ներկայացնում Կենտրոնական բանկ: Սույն կետը չի գործում, եթե երաշխիքային ֆոնդի կառավարիչը Կենտրոնական բանկն է:

 

ՀԱՎԵԼՎԱԾ 1

 

«Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի մասնակիցների ռեեստրը վարողի կողմից

երաշխիքային ֆոնդի կառավարչին հաշվետվությունների տրամադրման կարգը և

պայմանները» կանոնակարգ 10/15-ի

 

Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՊԱՐՏԱԴԻՐ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ԵՎ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ՀԱՇՎՈՒՄ ԱՌԿԱ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

(ամսական)

 

Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի մանակիցների ռեեստրը վարողի անվանումը……………………

Հաշվետու օր………………………………………………………………

 

Մասնակցի տարիքը

Քանակը

Կուտակային վճարների համախառն մեծությունը

Կուտակային վճարների համախառն մեծությունը (ճշգրտված տարեկան գնաճով)

Կենսաթոշակային հաշվում առկա միջոցների համախառն մեծությունը

Կուտակային վճարների (ճշգրտված տարեկան գնաճով) և կուտակային հաշվում առկա միջոցների տարբերությունը (5-6)

տարի

ամիս

1

2

3

4

5

6

7

 Կենսաթոշակային հաշվում առկա միջոցներ  Կատարած վճարների
(ճշգրտված տարեկան գնաճով) 100%

             
             
             
             
             
             
             

Կատարած վճարների (ճշգրտված տարեկան գնաճով) 100% < Կենսաթոշակային հաշվում առկա միջոցներ  Կատարած վճարների (ճշգրտված տարեկան գնաճով) 110%

             
             
             
             
             
             
             

Կատարած վճարների (ճշգրտված տարեկան գնաճով) 110% < Կենսաթոշակային հաշվում առկա միջոցներ  Կատարած վճարների (ճշգրտված տարեկան գնաճով) 120%

             
             
             
             
             
             
             
Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
15.07.2014, թիվ 177-Ն 25.08.2014, թիվ 135-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան